«Քիր ու Ախպեր» ամրոց («Աղջիկ-տղի» բերդ, «Քույր-եղբոր» բերդ), ամրոց Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում։ Ընդգրկված է Ձորագյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քիր ու Ախպեր ամրոց
Տեսակմշակութային արժեք և ամրոց
ՏեղագրությունՀայաստան Ձորագյուղ, Լոռու մարզ, Հայաստան
Վարչական միավորԼոռու մարզ[1]
Երկիր Հայաստան[1]
Կառուցված10-13-րդ դարեր
Շինանյութքար

Պատմություն խմբագրել

«Քիր ու Ախպեր» ամրոցը գտնվում է Ձորագյուղ գյուղից հյուսիս, Ձորագետի էլեկտրակայանի մոտ, Ձորագետի աջ և ձախ ափերին, 2 ժայռերի կատարների վրա։ Թեև թվագրվում է 10-13-րդ դարեր, սակայն որպես դիտակետ-ամրոց ծառայել է դեռևս հնագույն ժամանակներից։ Ամրոցի տարածքից հսկվել են կիրճի եզրերով անցնող ճանապարհներն ու գետը։ Գտնվում է ավերակ վիճակում։ Ժայռերի վրա երևում են բերդապարսպի շարվածքի մնացորդներ։ Տեղանքն ուսումնասիրված չէ։
Ամրոցի անվանման հետ կապված կա մի ավանդազրույց, որը պատմում է իշխանական ծագում ունեցող երիտասարդի և նրա քրոջ մասին, ովքեր իրենց ռազմական կարողությունները ստուգելու համար ժայռերի բարձր գագաթներին կառուցել են ամրոցներ և մենամարտել իրար հետ՝ ցուցադրելով զենքերի օգտագործման իրենց հմտությունները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քիր ու Ախպեր ամրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.