Ռաուլ Գարսիա

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաուլ Գարսիա Էսկուդերո (իսպ.՝ Raúl García Escudero, հուլիսի 11, 1986(1986-07-11)[1][2][3], Սիսուր Մայոր, Կուենկա դե Պամպլոնա, Merindade of Pamplona, Նավառա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։

Ռաուլ Գարսիա
իսպ.՝ Raúl García
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1986(1986-07-11)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Սիսուր Մայոր, Կուենկա դե Պամպլոնա, Merindade of Pamplona, Նավառա, Իսպանիա
Հասակ 1,84 մետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք inside forward և կենտրոնական հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Ռաուլ Գարսիան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իր հայրենի քաղաքում՝ «Օսասունա» ակումբում: Ըստ ամպլուայի՝ կենտրոնական գոտու ունիվերսալ խաղացող է։ 2004 թվականի հոկտեմբերի 28-ին առաջին թիմում նորամուտը նշել է «Բարսելոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է արտագնա խաղում 0-3 պարտությամբ։ Մարզիչը, որը նրան տեղ է տվել հիմնական կազմում, եղել է մեքսիկացի մասնագետ Խավիեր Ագիրեն։ «Օսասունայում» իր առաջին ամբողջ մրցաշրջանում Գարսիան Իսպանիայի առաջնությունում խփել է հինգ գնդակ, որոնցից առաջինը խփել է 2005 թվականի հոկտեմբերի 26-ին Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (խաղն ավարտվել է «Օսասունայի» հաղթանակով՝ 3:2 հաշվով): Նավարայի ֆուտբոլիստները մրցաշրջանն ավարտել են չորրորդ տեղում՝ նվաճելով եվրագավաթներին մասնակցելու իրավունք: Ռաուլ Գարսիայի հետ «Օսասունան» հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ, Գարսիան անցկացրած 12 հանդիպումներում դարձել է 1 գոլի հեղինակ:

2007 թվականի հուլիսին Գարսիան, իր նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեի հրավերով, հինգ տարվա պայմանագիր կնքեց մայրաքաղաքային «Ատլետիկո Մադրիդ» ակումբի հետ, ֆուտբոլիստի տեղափոխության արժեքը կազմել է մոտ 13 միլիոն եվրո[4]։

2010 թվականի հունվարին Գարսիան կորցրել է իր տեղը հիմնական կազմում կիսապաշտպան Տիագու Մենդեշի՝ մադրիդցիների կողմից Թուրինի «Յուվենտուսից» վարձակալած նոր ֆուտբոլիստի ակումբ ժամանելու պատճառով: Այնուամենայնիվ, նա մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության «Աթլետիկի» համար հաղթական եզրափակչին և խաղացել «Ֆուլհեմի» դեմ խաղի բոլոր 90 րոպեներն ու հավելյալ ժամանակը, քանի որ պորտուգալացին իրավունք չուներ մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ այս մրցաշրջանում եվրագավաթներում խաղացել էր «Յուվենտուսի» կազմում: Այս նվաճումը Ռաուլ Գարսիայի կարիերայի առաջին մարզական գավաթն էր: Բացի այդ, նա խաղադաշտ է դուրս եկել Կոպա դել Ռեյի եզրափակչի երկրորդ կեսում «Սևիլիայի» դեմ խաղում, որն ավարտվել է մադրիդցիների 0:2 հաշվով պարտությամբ:

2010 թվականի օգոստոսի 27-ին Գարսիան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում ամբողջությամբ մասնակցել է Միլանի «Ինտերնացիոնալի» դեմ խաղին, Ընդ որում աչքի է ընկել բացասական կողմից։ Խաղի վերջին րոպեին նա Գորան Պանդևի իր տուգանային հրապարակում խախտել է կանոնները, սակայն 11 մետրանոցը հակադարձել է թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեան:Հանդիպման արդյունքը մնաց 2:0՝ հօգուտ «Ատլետիկոյի»[5]։

Չնայած ընդհանուր առմամբ նա խաղադաշտում շատ ավելի քիչ է անցկացրել, քան իր մրցակիցը Տիագու Մենդեշը, նա, այնուամենայնիվ, կարողացել է իրեն դրսևորել մրցաշրջանի 29 խաղերում՝ նպաստելով «Ատլետիկոյի» Եվրոպա լիգայի որակավորմանը, իր միակ գոլը նա անկյունայինից խփեց ապագա չեմպիոնների՝ «Բարսելոնայի» դարպասը[6]։

2011/2012 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է հարազատ «Օսասունա» թիմում։ Նա աչքի է ընկել մի շարք կարևոր գոլերով, այդ թվում՝ «Բարսելոնայի» դարպասը[7]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

2006-2009 թվականներին Գարսիան կանչվել Իսպանիայի երիտասարդական հավաքական, նրա կազմում անցկացրել է ավելի քան 20 հանդիպում, այդ թվում՝ 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցների թվում։ Նախկինում նաև մի քանի խաղ է անցկացրել Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում:

Ձեռքբերումներ

խմբագրել

Ատլետիկո Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն՝ 2013/14
  • Իսպանիայի գավաթակիր՝ 2012/13
  • Իսպանիայի Սուպերգավաթակիր՝ 2014
  • Եվրոպայի Լիգայի հաղթող՝ 2009/10
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2)՝ 2010, 2012
  • Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ 2013/14

Ատլետիկ Բիլբաո

  • Իսպանիայի Սուպերգավաթակիր՝ 2021
  • Իսպանիայի Գավաթակիր՝ 2023/24

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

(վերանայվել է 2021 թվականի մայիսի 9-ի դրությամբ)

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[8] Եվրագավաթներ[9] Այլ[10] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օսասունա 2004/05 2 0 1 0 0 0 0 0 3 0
2005/06 33 5 1 0 2 0 0 0 36 5
2006/07 33 4 5 0 14 1 0 0 52 5
Ընդհանուր 68 9 7 0 16 1 0 0 91 10
Ատլետիկո Մադրիդ 2007/08 35 3 5 0 9 1 0 0 49 4
2008/09 36 3 2 0 10 1 0 0 48 4
2009/10 20 0 9 0 12 0 0 0 41 0
2010/11 29 1 5 0 6 0 1 0 41 1
2011/12 0 0 0 0 2 0 0 0 2 0
2012/13 30 5 8 2 8 2 1 0 47 9
2013/14 34 10 7 4 12 4 0 0 53 18
2014/15 31 5 4 2 10 2 2 1 47 10
2015/16 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 216 27 40 8 69 10 4 1 329 46
 Օսասունա 2011/12 33 11 2 0 0 0 0 0 35 11
Ընդհանուր 33 11 2 0 0 0 0 0 35 11
Ատլետիկ Բիլբաո 2015/16 30 7 2 1 9 3 0 0 41 11
2016/17 36 10 3 3 7 1 0 0 46 14
2017/18 34 10 2 1 12 3 0 0 48 14
2018/19 33 9 1 0 0 0 0 0 34 9
2019/20 35 15 8 0 0 0 0 0 43 15
2020/21 32 5 6 3 0 0 2 2 40 10
Ընդհանուր 200 56 22 8 28 7 2 2 252 73
Ընդամենը կարիերայի ընթացքում 517 103 71 16 113 18 6 3 707 140

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Aguirre gets thumbs up from Atlético». UEFA.com. 2007-07-19. Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Rafa's reign off to slow start» (անգլերեն). soccernet.espn.go.com. 2010-08-27. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-02-12-ին.
  6. «Messi injury mars win» (անգլերեն). soccernet.espn.go.com. 2010-09-19. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-02-12-ին.
  7. «Barca stunned by Osasuna» (անգլերեն). soccernet.espn.go.com. 2012-02-11. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-02-12-ին.
  8. Իսպպանիայի գավաթ
  9. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, Ինտերտոտո գավաթ
  10. Իսպանիայի սուպերգավաթ, աշխարհի սուպերգավաթ

Արտաքին հղումներ

խմբագրել