Էստադիո Էլ Մադրիգալ
Էստադիո Էլ Մադրիգալ (իսպ.՝ El estadio de fútbol de El Madrigal), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Վիլյառեալ քաղաքում։ Վիլյառեալ ՖԱ-ի տնային դաշտն է։ Այն հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար, սակայն այստեղ տեղի են ունենում այլ սպորտային և մշակութային իրադարձություններ։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Էստադիո Էլ Մադրիգալ |
Տեղագրություն | Վիլյառեալ |
Երկիր | Իսպանիա |
Հիմնադրված | հունիսի 17, 1923 |
Կառուցված | 1923 |
Բացված | 1923 |
Սեփականատեր | Վիլյառեալ ՖԱ |
Տարողություն | 24 891[1] |
Տնային թիմ | Վիլյառեալ ՖԱ |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
El Madrigal Վիքիպահեստում |
25000[2] տեղանոց մարզադաշտը բացվել է 1923 թվականին։ Մարզադաշտի միջին հաճախելիությունը կազմում է 17 000 մարդ, որը բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքն ունի 50 000 բնակիչ։
Պատմություն
խմբագրելՄարզադաշտը բացվել է 1923 թվականի հունիսի 17-ին «Սերվանտես» և «Կաստելիոն» ֆուտբոլային ակումբների միջև կազմակերպված խաղով։ Բացման ժամանակ կրում էր Կամպո դել Վիլյառեալ անունը, իսկ ներկայիս անունը ստացել է 2 տարի հետո՝ միաժամանակ ստանալով Feudo Amarillo մականունը։
Մարզադաշտն առաջին անգամ վերակառուցվել է 1952 թվականի ամռանը։ Դաշտի չափսերը համապատասխանեցվեցին ստանդարտներին՝ դառնալով 95×65-ից 105×65։ 1960-ական թվականներին մարզադաշտի տրիբունան ծածկեցին։ 1971/1972 խաղաշրջանում աշխատանքներն ավարտվեցին։ 1988 թվականին մարզադաշտը կրկին վերակառուցեցին, այն ստացավ ներկայիս տեսքը և բացվեց «Վիլյառեալ» և մադրիդյան «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբների խաղով։
Ակումբի 75-ամյակի առթիվ մարզադաշտը հերթական անգամ վերակառուցվեց։ Հարավային տրիբունայում տեղակայվեց vip օթյակ, հյուսիսային տրիբունայում կատարվեցին հարդարման աշխատանքներ։ Մարզադաշտի մոտ տեղադրված է դեղին սուզանավի արձան՝ ի պատիվ «Վիլյառեալի» մականանվան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.mirror.co.uk/sport/football/news/laliga-top-10-stadiums-power-13974425
- ↑ «lfp.es». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.