Ռեալ Սպորտինգ դե Խիխոն Ս.Ա.Դ., առավել հայտնի Սպորտինգ Խիխոն կամ պարզապես Սպորտին, իսպանական ֆուտբոլային ակումբ Խիխոն քաղաքից, Աստուրիա։ Հիմնադրվել է 1905 թվականի հունիսի 1-ին, հանդես է գալիս Լա Լիգայում։ Մականունն է Los Rojiblancos իրենց մարզաշապիկների կարմիր և սպիտակ գույների պատճառով։ Տնային մարզադաշտն է Էլ Մոլինոն մարզադաշտը, որը Իսպանիայի ամենահին պրոֆեսիոնալ ֆուտբոլի դաշտն է, որը օգտագործվում է 1908 թվականից։ Հաճախ ակումբին կոչում են Ռեալ Սպորտինգ կամ պարզապես Սպորտինգ, ինչը հաճախ շփոթեցնում է Պորտուգալական Սպորտինգի հետ։

Սպորտինգ
Ամբողջական անուն Real Sporting de Gijón, S.A.D.
Գույներ Կապույտ, սպիտակ
Հիմնադրում 1905
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Տարողունակություն 29,538
Կայք
Լիգա Սեկունդա
2016-17 18-րդ (տեղափոխվել է Սեգունդա դիվիզիոն)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

ՊատմությունԽմբագրել

1905–1940. առաջին տարիներԽմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին Սպորտինգ Խիխոնես անվանմամբ, Անսելմո Լոպեսը եղել է ակումբի առաջին նախագահը։ Ակումբը առաջին հանդիպումը անցկացրել է 1907 թվականի օգոստոսի 18-ին Սպորտ Օվետենսեի դեմ[1]։ Քաղաքի մյուս ակումբների, ինչպիսիք են Խիխոն սպորտային ակումբը և Սպորտևա Խիխոնեսը, լուծարման պատճառով Սպորտինգը դարձավ քաղաքի հիմնական ակումբը[2]։ 1912 թվականին Ալֆոնսո XIII-ը ակումբին շնորհեց արքայական տիտղոս, նրա անվանման դիմաց սկսեց գրվել «Ռեալ╗ (իսպաներենից արքայական), այսպիսով ակումբը կոչվեց Ռեալ Սպորտինգ Կլաբ Խիխոնես[2]։

1914 թվականին Սպորտինգը հաղթեց իր առաջին Աստուրիայի տարածաշրջանի առաջնությունը, երկու տարի անց ակումբը ձեռք բերեց Էլ Մոլինոնմարզադաշտը, որտեղ Սպորտինգը սկսել էր հանդես գալ 1915 թվականից։ 1916 թվականի ապրիլի 2-ից ակումբը սկսեց կոչվել ներկայիս անվանումով` Ռեալ Սպորտինգ դե Խիխոն։ Հաղթելով տարածաշրջանի առաջնությունում 1917 թվականին ակումբը իրավունք ձեռք բերեց Կոպա դել Ռեյում հանդես գալու, սակայն դուրս մնաց առաջին փուլից` պարտվելով Արենաս դե Գետխոյին։

1921 թվականին Մանոլո Մինան դարձավ ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 1929 թվականին Սպորտինգը միացավ Սեգունդա դիվիզիոնին։ Առաջին մրցաշրջանը ակումբը ավարտեց չորրորդ հորիզոնականում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «1900–1910» (իսպաներեն)։ Sporting de Gijón։ Վերցված է հոկտեմբերի 4, 2016 
  2. 2,0 2,1 «1910–1920» (իսպաներեն)։ Sporting de Gijón։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-18-ին։ Վերցված է հոկտեմբերի 4, 2016 
  3. «1920–1930» (իսպաներեն)։ Sporting de Gijón։ Վերցված է հոկտեմբերի 4, 2016