Բացել գլխավոր ցանկը

«Ռայո Վալեկանո» (իսպ.՝ Rayo Vallecano de Madrid), իսպանական ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Հիմնադրվել է 1924 թվականի մայսիս 29-ին: Ակումբը նրեկայումս հանդես է գալիս Սեգունդա դիվիզիոնում, ինչը Իսպանիայի ֆուտբոլային լիգաների երկրորդ մակարդակն է: Տնային խաղերն անց են կացվում 14.708 նստատեղ ունեցող Կամպո դե Ֆուտբոլ դե Վալեկաս մարզադաշտում:

Ռայո Վալեկանո
Rayo vallecano 200px.png
Ամբողջական անուն Rayo Vallecano de Madrid, S.A.D.
Մականուն(ներ) Rayistas, franjirojos, Մեղուներ
Հիմնադրում 1924
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Մարզադաշտ Թերեզա Ռիվերա,
Մադրիդ
Տարողունակություն 15,500
Նախագահ ԻսպանիաՌաուլ Մարտին
Մարզիչ ԻսպանիաԽոսե Ռամոն Սանդովալ
Կայք
Լիգա Սեգունդա դիվիզիոն
2016-17 12-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ռայոն մեկ անգամ մասնակցել է եվրոպական մրցություններում, ՈՒԵՖԱ գավաթի 2000-01 մրցաշրջանում: Ակումբը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ալավեսին 4-2 ընդհանուր հաշվով:

ՊատմությունԽմբագրել

Ռայո Վալեկանոն հիմնադրվել է 1924 թվականի մայիսի 29-ին, առաջին նախագահն է եղել Ժուլիան Ուերտան: Ակումբի մարզաշապիկի գույները ընտրելիս նրանց ոգեշնչել է արգենտինական Ռիվեր Փլեյթի մարզաշապիկի ձևը: 1949 թվականին ակումբն առաջին անգամ հանդես եկավ Տերչերա դիվիզիոնում[1]:

Լինելով Մադրիդի գերակումբների շողքում (Ռեալ Մադրիդ և Ատլետիկո Մադրիդ), Ռայո Վալեկանոն 1980-ականներին և 1990-ականներին տեղաշարժվում էր Լա Լիգայի և Սեգունդա դիվիզիոնի միջև: Նրանք իրենց հիմնական հաջողությունը տոնեցին 1999 թվականին դուրս գալով Լա Լիգա և 2000-01 մրցաշրջանում հասան ՈՒԵՖԱ գավաթի քառորդ եզրափակիչ` պարտվելով ապագա եզրափակչի մասնակից Ալավեսին[2], իսկ Լա Լիգա 1999-2000 մրցաշրջանում զբաղեցրեցին իններորդ դիրքը[3]:

Սակայն կարճ ժամանակ անց ակումբը ունեցավ ծանր ժամանակներ, իրար հաջորդող մրցաշրջաններում դուրս մնաց նախ Լա Լիգայից, այնուհետև Սեգունդա դիվիզիոնից: 2005 թվականին ակումվի մարզիչ դարձավ Ռեալ Մադրիդի լեգենդ Միչելը[4]:

Ռայոն 2006-07 մրցաշրջանում Սեգունդա դիվիզիոն B-ում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և հաղթեց փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում, սակայն պարտվեց եզրափակչում Էյբարին:[5]: Հաջորդ մրցաշրջանում Ռայոն վերադարձավ երկրորդ դիվիզիոն:[6]:

Սեգունդա դիվիզիոնի 2010-11 մրցաշրջանում Ռայո Վալեկանոն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և վերադարձավ Լա Լիգա, ութ տարվա ընդմիջումից հետո[7][8][9]: 2016 թվականին մայիսին Ռայո Վալեկանոն նորից դուրս մնաց Լա Լիգայից` ավարտելով 2015-16 մրցաշրջանը 18-րդ հորիզոնականում:

ԾանոթագրություններԽմբագրել