Marca
Մարկա, Marca (իսպ.՝ Diario Marca), իսպանական սպորտային օրաթերթ։
Marca իսպ.՝ Marca | |
---|---|
Տեսակ | թերթ և կայք |
Լեզու | իսպաներեն |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 21, 1938 |
Հիմնադիր | Մանուել Ֆերնանդես-Կուեստա Մերելո |
Հրատարակիչ | Unidad Editorial |
Սեփականատեր | Unidad Editorial |
Երկիր | Իսպանիա |
Հրատարակման վայր | Մադրիդ |
Գրասենյակ | Մադրիդ, Իսպանիա |
OCLC | 472455028 |
Կայք | marca.com(իսպ.) |
Marca (newspaper) Վիքիպահեստում |
Հիմնվել է 1938 թվականին Սան Սեբաստիանում որպես օրաթերթ։ Սկսած 1942 թվականից՝ թողարկվում է ամեն օր։ Հրատարակչության խմբագրական քաղաքականությունը, առաջին հերթին, ուղղվախ է ֆուտբոլի լուսաբանմանը։
Թերթն ունի ավելի քան 2 300 000 ընթերցող. այս ցուցանիշը ամենաբարձրն է Իսպանիայի տպագիր ԶԼՄ-ների ցանկում։ 1995 թվականին համացանցում բացվեց www.marca.com կայքը։ 2001 թվականին թողարկվեց շուրջօրյա ռադիոն՝ Radiomarca-ն։
Պատմություն
խմբագրելMarca-ն հիմնադրվել է 1938 թվականի դեկտեմբերի 21-ին Սան Սեբաստիանում։ Թերթի առաջին խմբագիրը եղել է Մանուել Ֆերնանդես Կուեստան։ 1987 թվականի սեպտեմբերի 3-ին Լուիս Ինֆանտեն դարձավ թերթի խմբագիրը[1]։
Punto Editorial SA-ն Marca-ի սեփականատերն էր[2] In 1984 Espacio Editorial, which would be later called Recoletos, acquired the paper.[1][3][4]:
1942 թվականի նոյեմբերի 25-ին թերթը դադարեց հրատարակվել որպես շաբաթաթերթ և սկսեց տպագրվել որպես օրաթերթ։ Նոր դիզայնի միության կողմից 2004 թվականին առաջադրվել է «Լավագույն դիզայն ունեցող օրաթերթ» անվանակարգում[5]։
2001 թվականին Marca-ն ուներ 403,000 տպաքանակի շրջանառություն[6]։ 2003 թվականի թերթի շրջանառությունը 382,000 կրկնօրինակ էր, ինչը դարձրել էր թերթը երկրորդ ամենից լավ վաճառվողը երկրում[7]։
Գլխավոր խմբագիրներ
խմբագրել- Մանուել Ֆերնանդես-Կուեստա (1938—1945)
- Իբրահիմ դե Մալսերվելի (1945—1946)
- Մանուել Կասանովա (1946—1947)
- Լուսիո Դել Ալամո (1947—1954)
- Նեմեսիո Ֆերնանդես-Կուեստա (1954—1973)
- Կարմելո Մարտինես (1973—1983)
- Վալենտին Մարտին (1983—1984)
- Խուան Պաբլո դե Վիլյանուեվա (1984—1986)
- Խեսուս Ռամոս (1986—1987)
- Լուիս Ինֆանտե Բրավո (1987—1997)
- Մանուել Սաուսեդո (1997—2001)
- Էլիս Իսրայել (2001—2005)
- Մանուել Սաուսեդո (2005—2006)
- Ալեխանդրո Սոպենյա (2006—2007)
- Էդուարդո Ինդա (2007—2011)
- Օսկար Կամպիլյո (2011—)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Francisco J. Pérez‐Latre; Alfonso Sánchez‐Tabernero (2003). «Leadership, an essential requirement for effecting change in media companies: An analysis of the Spanish market». International Journal on Media Management. 5 (3). doi:10.1080/14241270309390035. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Rosario de Mateo (1989). «The Evolution of the Newspaper Industry in Spain, 1939-87». European Journal of Communication. 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Enric Castelló; David Domingo (2005). «Spanish media facing new media: a challenge to journalists?». International Journal of Iberian Studies. 18 (3). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Laura Chaqués Bonafont; Frank R. Baumgartner (April 2013). «Newspaper attention and policy activities in Spain». Journal of Public Policy. 33 (1). doi:10.1017/S0143814X12000219. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «World's Best-Designed winners». Society for News Design. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Adam Smith (2002 թ․ նոյեմբերի 15). «Europe's Top Papers». campaign. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «World Press Trends» (PDF). Paris: World Association of Newspapers. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.