Սերջո Լեոնե
Սերջո Լեոնե (իտալ.՝ Sergio Leone, հունվարի 3, 1929[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4] - ապրիլի 30, 1989[2][3][5][…], Հռոմ, Իտալիա), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Հայտնի է որպես «Սպագետտի-վեսթերն» ժանրի հիմնադիր։
Սերջո Լեոնե իտալ.՝ Sergio Leone | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4] |
Մահացել է | ապրիլի 30, 1989[2][3][5][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կոմպոզիտոր, կինոդերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ոճ(եր) | սպագետտի վեսթեռն, դրամա և վեստեռն |
Ամուսին | Կարլա Ռանալդի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001466 |
Կենսագրություն
խմբագրելՍերջո Լեոնեն ծնվել է կինոարվեստագետի ընտանիքում։ Նրա հայրը՝ Վինչենցո Լեոնեն նույնպես ռեժիսոր էր, ով նկարահանում էր ֆիլմեր, օգտագործելով Ռոբերտո Ռոբերտի մականունը, մայրը՝ Բիչե Վալերիան, դերասանուհի էր։
Գործունեություն
խմբագրելԻնչպես և շատ ռեժիսորներ, Լեոնեն սկսեց իր կարիերան որպես ռեժիսորի օգնական, հենց դրա շնորհիվ էլ նա մասնակցեց այնպիսի հզոր կինոպրոեկտների, հայտնի փեփլումաների` «Բեն Գուռի» (1959) և «Quo vadis»-ի (1951) նկարահանումներին։ 1958 թվականին նա փորձեց իրեն, որպես սցենարիստ, և հետագայում էլ իր բոլոր ֆիլմերի սցենարների հեղինակ դարձավ հենց ինքը։ 1959 թվականին Մարիո Բոնարը, ով այդ ժամանակ նկարահանում էր փեփլումա ժանրում՝ «Պոմպեյի Վերջին Օրերը», հիվանդացավ և չկարողացավ շարունակել ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը իր ավարտին հասցրեց ռեժիսորի օգնական՝ Սեջիո Լեոնեն։ Չնայած այս ամենին, ֆիլմի տիտրերում Լեոնեի անունը նշված չէր։ Նրա դեբյուտային ֆիլմը կարելի է համարել 1961 թվականին նկարահանված «Հռոդոսյան Կոլոսը»։ Ֆիլմը ամբողջությամբ ֆրանսերեն լեզվով է, չնայած դրան ֆիլմի հեղինակները բոլորն էլ Իտալիայից էին, իսկ ահա ռեժիսորը ընդհանրապես չգիտեր ֆրանսերեն և օգտվում էր թարգմանչի ծառայություններից։ Այս ամենը ֆիլմի հիմնական հովանավորների պահանջն էր։ Հարցազրույցներում Սեջիոն միշտ ասում էր, որ ստեղծել է «Հռոդոսյան Կոլոսը» միայն նրա համար, որ կարողանա վճարել իր մեղրամիսը Իսպանիայում, չէ՞ որ Լեոնեն 1960 թվականին ոչ միայն իր առաջին ֆիլն էր ստեղծել, այլ նաև ամուսնացել էր։
Դոլարային եռագրություն
խմբագրել1960-ական թվականների սկզբներին Լեոնեն ուշադրությունը պատմական ժանրից շեղեց դեպի վեսթերները։ Նրա առաջին վեսթերնի՝ "A Fistful of Dollars" («Մի բուռ փողերի հետևում») -ի սյուժեն նա վերցրել է ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավիի «Թիկնապահը» ֆիլմից։ Լեոնեն տեղափոխում է դեպքերը Ճապոնիայից՝ Վայրի Արևմուտք, իսկ գլխավոր հերոս՝ սամուրային, փոխարինում է՝ ազատ նետահարով։ Գլխավոր հերոսի դերի համար հրավիրվում են նախկինում վեսթերներում նկարահանված՝ Չարլզ Բրոնսոնին և Հենրի Ֆոնդային, որոնք հրաժարվում են դերից։ Վերջապես, գլխավոր դերը խաղում է, այդ ժամանակ ոչ այնքան հայտնի՝ Քլինթ Իսթվուդը։ Կինոն, նկարահանված լինելով Իսպանիայում, իտալացի դերասանների հետ, Էննիո Մարիկոնեի երաժշտությամբ, հիմք է դնում «սպագետտի-վեսթերն» ժանրին։ Ֆիլմը նաև բացում է սպագետտի-վեսթերների դարաշրջանը և բացահայտում ժանրը բնութագրող շատ շերտեր։ (Այս ժանրին պատկանող ֆիլմերը իրենցից ներկայացնում են, ոչ այնքան ռեալիստական ստեղծագործություններ, որքան կինեմատոգրաֆիական առակներ։ Ֆանտաստիկ կերպարների շեշտված դիպուկությունը տեղափոխում է ֆիլմի ակցենտը սյուժետային լոգիկայից՝ դեպի հանդիսատեսի շարքերը։ Բնավորությունների էպիկականությունը և մի քանի այլ նրբություններ թույլ են տալիս հստակ տարանջատել ամերիկյան վեսթերները` սպագետտի-վեսթերներից։ Ամերիկյան արտադրության վեսթերները հավակնում են ռեալիստական լինել, իսկ Լեոնեի ֆիլմերում դա չի նկատվում)։ Լինելով բավականին տիպիկ սյուժետային ռիմեյքը Կուրասավիի «Թիկնապահի», "A Fistful of Dollars"-ը ոչ մի կերպ չի նույնանում իր բնօրինակին։ Սա էլ հենց պատճառ է դառնում դատական պրոցեսի․ Կուրոսավին փորձում է հեղինակային իրավունքները պաշտպանել։ Լեոնեի ճապոնացի ռեժիսորին ուղղված նամակում ասվում է․ «Սա շատ լավ ֆիլմ է, բայց այն իմն է»։ Չնայած այս ամենին Լեոնեն պարտվում է դատը և ստիպված է լինում վճարել 100 հազար դոլար, ֆիլմի շահույթի 15 տոկոսը, ինչպես նաև զիջել ֆիլմի վարձույթի իրավունքները՝ Ճապոնիայում, Հարավային Կորեաում և Թայվանում։ Շուտով հաջորդում են ֆիլմի երկու շարունակությունները՝ «Մի քանի դոլար ավել» և «Լավը, վատը, չարը»։ Վերջիններում, բացի Իսթվուդից, խաղում է ամերիկացի դերասան Լի Վան Քլիֆը։ Բոլոր երեք ֆիլմերը, միացած լինելով գլխավոր հերոս՝ «Անանուն մարդը»-ով, ստանում են «Դոլարային եռագրություն» անվանումը։
Մի քանի դոլլարով ավել
խմբագրելԵռագրության հաջորդ ֆիլմը՝ «Մի քանի դոլարով ավել»-ն է, որը դուրս եկավ էկրաններ հենց նույն տարում, ինչ "A Fistful of Dollars"-ը։ Ֆիլմի կենտրոնում երկու «գլուխների որսորդներ» են, ովքեր Վայրի Արևմուտքում փնտրում են հանցագործների, նրանք են՝ գնդապետ Դուգլաս Մորտիմերը (նրա դերում հանդես է գալիս Լի Վան Կլիֆը), և զենքին՝ մի ձեռքով վարժ տիրապետող՝ միձեռքանի Մանկոն (նրա դերում հանդես է գալիս Քլինտ Իսթվուդը)։ Նրանց ճանապարհները հատվում են մի հնդկացի բանդայի առաջնորդի որսի ժամանակ, ով փախել էր բանտից և իրականցրել էր Էլ-Պասո բանկի թալանը։ Այս կերպարը անտարբեր չէ մարիխուաննայի հանդեպ, անսպասելի ու անբացատրելի քրքիջ ունի և խելագար հայացք, որը հիշեցնում է նրա կողմից, մի ժամանակ, ընտանեկան զույգի դաժան սպանության մասին։ Ֆիլմի ընթացքում, որպես երաժշտություն հնչող՝ ժամացույցի թկթկոցները, աղջկա բռնաբարության և ինքնասպանության մասին հիշողությունները այրում են Հնդկացու հոգին։ Ակնարկ կա, որ այդ աղջիկը գնդապետի քույրն է եղել։ Ֆիլմի վերջում «գլուխների որսորդները» հասնում են իրենց նպատակին՝ Հնդկացին սպանվում է, «Միձեռքանին» ստանում է խոստացված պարգևը, իսկ ահա գնդապետ Մորտիմերը գոհ է քրոջ վրեժը առնելուց։ Նկարահանումները տեղի են ունեցել Ալմերիայի ծայրամասերում, որտեղ պահպանվել են նկարահանման համար ստեղծված դեկորացիաները։ Ինտերիեռային տեսարանները նկարահանվել են Հռոմում «Չիներիտտա» ստուդիայում։ Ֆիլմի ցուցադրումից հետո "A Fistful of Dollars"-ի պրոդյուսերը դատական գործ հարուցեց, պահանջելով կոմպենսացիալ Քլինտ Իսթվուդի կերպարային ֆիգուրը, առաջին ֆիլմից վերցնելու համար։ Սակայն դատարանը մերժում է անհասկանալի պահանջը։
Լավը, վատը, չարը
խմբագրել«Դոլարային եռագրության» վերջին ֆիլմը նկարահանվեց 1966 թվականին և կոչվեց՝ «Լավը, վատը, չարը»։ Ֆիլմը ունեցավ տարբեր արձագանքներ, այն քննադատվեց առկա դաժան տեսարանների, բռնության էպիզոդների և կերպարների ցինիզմի համար։ Այս անգամ ֆիլմը ուներ ավելի մեծ բյուջե քան նախորդ երկու ֆիլմերը, միայն Քլինտ Իսթվուդը դերի համար վարձատրվեց 250 հազար դոլարով (չհաշված շահույթի տոկոսները)։ Լեոնեն ստիպված էր գնալ այդ քայլին. նկարահանումները իրականանում էին Տաբերնաս անապատում (Իսպանիա)։ Ռեժիսորը իր առջև խնդիր էր դրել ներկայացնել պատերազմի ամբողջ աբսուրդն ու անիմաստությունը, «բարի նպատակների» բացարձակ բացակայությունը[6]։ Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, ոչ բոլոր երեք կերպարները իրենց մեջ կրում են իր բնավորության տարբեր կողմերը[6]։ Տուկոյի կերպարը սկզբում որոշված էր տալ Ժան Մարի Վոլոնտին, սակայն Լեոնեն նկատեց, որ Ուոլոհի բնատուր ցինցիզմը ավելի հարմար է կերպարը կերտելու համար։ Նկարահանումների ընթացքում, շատ իմպրովիազացիաների արդյունքում նրանք շուտով դարձան մոտ ընկերներ։ «Լավը, վատը, չարը»-ում գեղարվեստական տրյուկները. հերոսների դեմքի խոշոր պլաններ, շարունակական ռետարդացիաները (ռիտորիկա), հասան նոր աստիճանի։ Բնութագրական է այն, որ սկզբի տասը րոպեում ոչ մի բառ չի արտասանվում։ Ֆիլմը կարճացնելու նպատակով կրճատվել են մի քանի տեսարաններ, որոնք 2004 թվականին թողարկված DVD տարբերակում իրենց տեղը այնուամենայնիվ գտնում են։
«Մի անգամ Վայրի Արևմուտքում»
խմբագրելՀաջորդ սպագետտի-վեսթերնը «Մի անգամ Վայրի Արևմուտքում»-ն է (1968 թվական), որը նկարահանվել է ամերիկյան «Paramount Pictures»-ի մասնակցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Չարլզ Բրոնսոնը և Հենրի Ֆոնդան, իսկ գլխավոր կանացի դերում հանդես է եկել դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։ Սցենարը գրելիս իրենց մասնակցությունն են ունեցել Դարիա Արջենտոն և Բեռնարդո Բերտոլուչին։
«Դինամիտը բռի մեջ»
խմբագրել1971 թվականին Լեոնեն նկարեց «Դինամիտը բռի մեջ» (իտալ.՝ Giù la testa) դրաման։ Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում Մեքսիակական հեղափոխության, դերերում խաղացել են Ջեյմս Քոբուրնը` իռլանդացի հեղափոխականի կերպարում, և Ռոդ Սթայգերը` մեքսիկական հանցագործի դերում։ Այս ֆիլմից հետո Լեոնեն հիմնականում հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, երբեմն դրսևորում էր իրեն ռեժիսորական անջատ կտորներում, ինչպես պորոդիստական վեսթերներ՝ «Իմ անունը ոչմեկ է» և «Հանճարը, երկու հողագործը և թռչնակը» ` Տերենս Հիլլի մասնակցությամբ։
«Մի անգամ Ամերիկայում»
խմբագրել1984 թվականին էկրաններ բարձրացավ Լեոնեի հաջորդ ռեժիսորական աշխատանքը։ Այն էր «Մի անգամ Ամերիկայում»-ը, որը պատմում էր, թե ինչպես հրեա տղաների ընկերությունը վերածվեց լուրջ գանգստերական խմբավորման։ Գլխավոր դերերում Ռոբերտ Դե Նիրո և Ջեյմս Վուդս։ Կինոնկարը հիմնված է Հերրի Գրեյի ինքնակենսագրական որոշ տվյալների վրա։ Ֆիլմը տարբեր ժամանակների շատ հետաքրքիր կոմպինացիա է, այն ներկայացնում է հրեա տղաների հարստացումը Նյու Յորքում` ԱՄՆ-ում 1930-ական թվականներին ընդունված «չոր օրենքի» ժամանակ։ Ֆիլմը երեք տարբեր ժամանակների (1920, 1930, 1960 թվականներ ) տիպիկ բնութագրումն է։ Լեոնեյի վերջին ռեժիսորական աշխատանքը ստացավ 11 մրցանակ և ընդգրկվեց 5 նոմինացիաներում։ Սկզբնական շրջանում Լեոնեն ոգեշնչվել էր Հերրի Գրեյի ինքնակենսագրական նովել «The Hoods» (The Hoods = The Neighbourhoods = «հետնախորշեր» կամ «հարևան տեղանքներ», ֆիլմը ռուսերեն թարգմանված է՝«Գանգստերներ»)։ Ֆիլմի իրավունքները ձեռք բերելու համար Լեոնեն կորցրեց մի քանի տարի և վերջապես օգտագործեցին միայն մի քանի փաստեր այդ ֆիլմից, ներգրավվեցին սցենարիստներ Նորման Մեյլերը և Սթյուարտ Կամինսկին և ստեղծվեց 10 ժամանոց մի ֆիլմ, որը կրճատվեց մինչև 6 ժամ։ Լեոնեն մտածել էր ֆիլմը դարձնել երկու սերիայանոց, երեքական ժամով, սակայն կինոստուդիային այդ գաղափարը դուր չեկավ։ Հատուկ հրավիրված Զակ Սթենբերգը ֆիլմը մոնտաժեց՝ դարձնելով այն 4 ժամ տևողությամբ կինոնկար։
Մահը
խմբագրելԻր կյանքի վերջին 15 տարում Լեոնեն պլանավորում էր նկարահանել մեծամասշտաբ ֆիլմ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին՝ Լենինգրադի բլոկադայի մասին։ Ֆիլմի աշխատանքային անվանումն էր՝ «900 օր»։ 1980 թվականի երկրորդ կեսին նախագիծն արդեն պիտի իրականանար այնպես ինչպես դա նախատեսել էր Լեոնեն։ Նա պատրաստվում էր նկարահանումները իրականացնել ԽՍՀՄ-ում, սակայն մտադրությունը չիրականանալու ճակատագիր ուներ[7][8]։ 1986 թվականի մարտ ամսին Լեոնեն մեկնեց ԽՍՀՄ նկարահանման համար պայմնավորվածություններ անելու համար, բայց արդեն ապրիլի 30-ին նա վերադարձավ Հռոմ, որտեղ էլ մահացավ սրտի կաթվածից, հեռուստացույցի առջև։ Սերջիո Լեոնեն մինչև իր կյանքի վերջ ամուսնացած մնաց Կարլա Լեոնեի հետ, նրանք ունեին երեք երեխա, դուստրեր՝ Ֆրանչեսկան, Ռաֆաելլան և որդին՝ Անդրեան։
Ազդեցությունը
խմբագրելՍերջիո Լեոնեի կինեմատոգրաֆը ունեցավ մեծ ազդեցություն տարբեր ազգերի ռեժիսորների մոտ։ Ինչպես նկատում է քննադատը «Նրա ոճական առանձնահատկությունները հիմա հստակ ամրացված են կինեմատոգրաֆիական կլիշեներում» (his stylistic traits are now firmly entrenched in the lexicon of cinematic clichés)[9]։ Դարիո Արջենտոն, ով աշխատել է Լեոնեի հետ «Մի անգամ Վայրի Արևմուտքում», ասում է «Սերջիո Լեոնեն սովորեցրեց ինձ տեսնել հասարակ, կոնկրետ իրերի կարևորությունը»[10]։ Լեոնեն համարվում է Ջոն Վուի սիրելի ռեժիսորներից մեկը[11]։ Քվենտին Տարանտինոն «Սպանել Բիլլին» ֆիլմի դուրս գալուց հետո խոստովանել է. «Ես միշտ ուզում էի տառացիորեն ցիտել Լեոնեյին, դեռ այն ժամանակ, երբ ոչ մի ֆիլմ չէի նկարել, և իմ մեքսիկական թուլությունները ժամանակակիցացված էին, բայց չթաքցված Լեոնեի ֆիլմերի ազդեցություններով։ Իսկ հիմա ես ցիտում եմ նրան, ինչ խոսք, ճապոներեն»[12]։ Ռոբերտ Ռոդրիգեսը իր ֆիլմերից մեկի՝ «Մի անգամ Մեքսիկայում»-ի անվանումը, համարում է իտալացի ռեժիսորի պարզագույն ալյուզիան (լատ. allusio, ակնարկ, կատակ)[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՀամառեժիսոր
խմբագրել- 1954 — Գողացել են Տրամվայ / Hanno rubato un tram (տիտրերում նշված չէ)
- 1959 — Պոմպեյի վերջին օրերը / Gli ultimi giorni di Pompei (տիտրերում նշված չէ)
- 1962 — Կեցցե երաժշտությունը / Il cambio della guardia
- 1975 — Հանճարը, երկու հողագործը և թռչնակը / Un genio, due compari, un pollo
Ռեժիսոր
խմբագրել- 1961 - Հռոդոսյան Կոլոս / Il Colosso di Rodi
- 1964 - Մի բուռ փողի ետևում / Per un pugno di dollari
- 1965 - Մի քանի դոլարով ավել / Per qualche dollaro in più
- 1966 - Լավը, վատը, չարը / Il buono, il brutto, il cattivo
- 1968 - Մի անգամ Վայրի Արևմուտքում / C’era una volta il West
- 1971 - Մի բուռ դինամիտի հետևում / Giù la testa
- 1984 - Մի անգամ Ամերիկայում / C’era una volta in America
Սցենարիստ
խմբագրել- 1958 — Աֆրոդիտա, Սիրո Աստվածուհի / Afrodite, dea dell’amore
- 1959 — Հռոմի նշանի ներքո / Nel segno di Roma
- 1959 — Պոմպեյի վերջին օրերը / Gli ultimi giorni di Pompei
- 1961 — Յոթ կանչերը / Le sette sfide
- 1961 — Հռոդոսյան Կոլոս / Il Colosso di Rodi
- 1961 — Ռոմուլ և Ռեմ / Romolo e Remo
- 1964 — Մի բուռ փողի հետևում / Per un pugno di dollari
- 1964 — Le verdi bandiere di Allah
- 1965 — Մի քանի դոլարով ավել / Per qualche dollaro in piu
- 1966 — Լավը, վատը, չարը / Il buono, il brutto, il cattivo
- 1968 — Մի անգամ Վայրի Արևմուտքում / C’era una volta il West
- 1971 — Մի բուռ դինամիտի հետևում / Giù la testa
- 1973 — Իմ անունն է Ոչմեկ / Il mio nome è Nessuno
- 1984 — Մի անգամ Ամերիկայում / C’era una volta in America
- 1986 — Մեծնը / Troppo forte
Պրոդյուսեր
խմբագրել- 1973 — Իմ Անունն է Ոչմեկ / Il mio nome è Nessuno
- 1975 — Հանճարը, երկու հողագործները և թռչնակը / Un genio, due compari, un pollo
- 1978 — Կատուն / Il gatto
- 1979 — Խաղալիքը / Il giocattolo
- 1980 — Գեղեցիկ պարկը / Un sacco bello
- 1981 — Սպիտակը, կարմիրը և մուգ կանաչը / Bianco, rosso e Verdone
- 1986 — Մեծնը / Troppo forte
Մրցանակները
խմբագրել- 1972 — «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակաբաշխություն, որպես լավագույն ռեժիսոր՝ «Մի Բուռ Դինամիտի Հետևում» ֆիլմի համար։
- 1985 — «Իտալական Ազգային Կինոլրագրողների Սինդիկատ» մրցանակաբաշխություն, որպես լավագույն ռեժիսոր՝ «Մի Անգամ Ամերիկայում» ֆիլմի համար։
- 1985 — «Kinema Junpo Awards», որպես լավագույն օտարալեզու ֆիլմ՝«Մի Անգամ Ամերիկայում»։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԹարգմանել է իտալերեն Յուրի Դոմբովսկու «Անպետք իրերի ֆակուլտետ» գիրքը[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118727540 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 6,0 6,1 Christopher Frayling. Sergio Leone: Something To Do With Death. Faber & Faber, 2000. ISBN 0-571-16438-2.
- ↑ An Exclusive Interview With Mickey Knox / by Cenk Kiral / April 9, 1998 (Ստուգված է 11 Հունիսի 2012)
- ↑ Soviet-italian Team Will Fulfill Sergio Leone's Cherished Dream (Ստուգված է 11 Հունիսի 2012)
- ↑ Леоне на сайте «Senses of Cinema» (անգլ.)(չաշխատող հղում)
- ↑ Дарио Ардженто: «Кино — это фикция»
- ↑ «Джон Ву на «Кругосвете»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Квентин Тарантино. Подсевший на кино. Беседу ведёт и комментирует Марк Олсен
- ↑ Михаил Трофименко. У кого четыре глаза, тот похож на Джонни Деппа
- ↑ «Факультет ненужных вещей» на итальянском на Google Books
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերջո Լեոնե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերջո Լեոնե» հոդվածին։ |