Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում

Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում (անգլ.՝ Wall Street: Money Never Sleeps), դրամատիկական թրիլեր՝ նկարահանված Օլիվեր Սթոունի կողմից, 1987 թվականի «Ուոլ Սթրիթ» ֆիլմի շարունակությունը[12]։ Առաջին սիքվելն է, որ նկարահանել է Օլիվեր Սթոունը[13]։ Մայքլ Դուգլասը նորից կատարել է Գորդոն Գեկկոյի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին։ Հոլիվուդի լեգենդ Էլի Ուոլլակն այդ ֆիլմում կատարել է իր վերջին դերը։

Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում
անգլ.՝ Wall Street: Money Never Sleeps
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3] և ֆիլմ բանտի մասին
ԹեմաՀամաշխարհային տնտեսական ճգնաժամ
Թվականմայիսի 14, 2010[4], հոկտեմբերի 21, 2010[5] և սեպտեմբերի 30, 2010[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն[1][7][2][…]
ՊրոդյուսերՄայքլ Դուգլաս, Օլիվեր Սթոուն և Էդուարդ Պրեսման
Սցենարի հեղինակԱլլան Լոեբ[8]
ԴերակատարներՄայքլ Դուգլաս[9][10][11], Շայա Լաբաֆ[2][9][10][…], Ջոշ Բրոլին[10][11], Քերրի Մալլիգան[10][11], Ֆրենկ Լանջելա[11], Սյուզան Սարանդոն[11], Էլի Ուոլլակ[11], Վանեսա Ֆերլիտո[11], Չառլի Շին[9][11], Օսթին Փենդլթոն[11], Sylvia Miles?[11], James Chanos?[11], Ջեյսոն Քլարք[11], Maria Bartiromo?[11], Melissa Francis?[11], Նատալի Մորալես[11], Նուրիել Ռուբինի[11], Օլիվեր Սթոուն[11], Շոն Ստոուն[11], Թոմ Մարդիրոսյան[11], Ուորեն Բաֆեթ[11], Նատալյա Գալկինա[8], Դոնալդ Թրամփ[8], Ջոն Բեդֆորդ Լլոյդ[8], Էննի ՄաքԷնրո[8] և Ալեքսանդր Ռեյթ[8]
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժՋուլի Մոնրո
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունEdward R. Pressman Film?
Տևողություն127 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ129 771 896 $
ՆախորդWall Street?
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են առաջին ֆիլմում տեղի ունեցած իրադարձություններից 23 տարի անց՝ 2008 թվականի երկրորդ կեսին։ 2001 թվականին՝ ութ տարի ազատազրկությա մեջ անցկացնելուց հետո, Գորդոն Գեկկոն դուրս է գալիս բանտից և մի քանի տարի նվիրում է ֆինանսական շուկաներում սպասվող անհանգստությունների մասին գրքույկ գրելուն։ Գեկկոն ցանկանում է վերականգնել հարաբերություններն իր դուստր Վիննիի հետ։ Քանի որ նրանք ապրում էին առանձին, ինչպես նաև այն պատճառով, որ Վինին մեղադրում է Գեկկոյին իր եղբոր՝ Ռուդիի ինքնասպանության համար, խուսափում է նրա հետ հաղորդակցվելուց։ Նրա ընկերը՝ Ջեյքոբը, որ թրեյդեր է Ուոլ Սթրիթից, բոլորի նման հույս ունի, որ շուկաները շարունակական ծաղկում են ապրելու։ Սակայն, Քելլեր Զեյբլ խոշորագույն ներդրումային բանկը, որտեղ նա աշխատում է, հանկարծակի հայտնվում է սնանկության եզրին` արժեթղթերի ռիսկային ներդրումների շնորհիվ, որոնք ենթակա են գրավատների գրավադրմանը։ Բանկի կառավարիչը, որի հովանավորյալն է Ջեյքոբը, ինքնասպան է եղել։ Ջեյքոբը ցանկանում է գտնել մեղավորին և վրեժխնդիր լինել իր հովանավորի մահվան համար, և այդ նպատակով դիմում է Գորդոն Գեկկոյի օգնությանը, որն համաձայնում է այն պայմանով, որ նա իրեն օգնի հարթել հարաբերությունները Վիննիի հետ։ Ֆինանսական շուկաներում այդ ժամանակ սկսվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, և Գեկկոն ունի իր հեռահար նպատակները։

Դերերում խմբագրել

  • Մայքլ Դուգլաս — Գորդոն Գեկո
  • Շայա Լաբաֆ — Ջեյկոբ Մուր
  • Ջոշ Բրոլին - Բրետոն Ջեյմս
  • Քերրի ՄալիգանՈւիննի Գեկո
  • Ֆրենկ Լանջելա — Լիյուս Զեյբել
  • Սյուզան Սարանդոն — Սիլվյա Մուր
  • Ֆերլիտո Վանեսա — Օդրի
  • Շին Չարլի — Բադ Ֆոկս
  • Ջոն Բեդֆորդ Լոիդ — Բիլլ Կլարկ
  • Էլի Ուոլլակ (վերջին դեր) — Ջուլի Ստեյնխարդ

Փաստեր խմբագրել

  • «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» ֆիլմն առաջֆիլմն առաջին սիքվելն է Օլիվեր Սթունը։
  • Բնօրինակի և շարունակության թողարկումների միջև ընկած ժամանակահատվածը 23 տարի է։
  • Ֆիլմը նկարահանվել է 58 օրվա ընթացքում. մոտավորապես նույնքան ժամանակ է պահանջվել առաջին՝ «Ուոլ Սթրիթ» ֆիլմի նկարահանումների համար։
  • Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը (Sean Stone), տասներկուերորդ անգամ նկարահանվել է հոր ֆիլմում՝ կատարելով հոջ-ֆոնդի թրեյդերի դերը։
  • Երգի օրիգինալ երգերը գրել և կատարել են Դևիդ Բիրնն ու Բրայան Ինոն։
  • Տեսարանը, որտեղ ցուցադրվում է Ցյուրիխի փողոցը (01:40:30), նկարահանվել է Պրահայում։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2011 թվականին ֆիլմը ներակայցվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Մայքլ Դուգլաս)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1027718/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film425501.html
  3. http://www.adorocinema.com/filmes/filme-128600/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  7. http://www.interfilmes.com/filme_22371_wall.street.o.dinheiro.nunca.dorme.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 9,2 http://stopklatka.pl/film/wall-street-pieniadz-nie-spi
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128600.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 http://www.imdb.com/title/tt1027718/fullcredits
  12. «Wall Street: Money Never Sleeps — Trailers, Videos, and Reviews ComingSoon.net Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  13. IMDbPro

Արտաքին հղումներ խմբագրել