Հյու Գրիֆիտ (անգլ.՝ Hugh Griffith, մայիսի 30, 1912(1912-05-30)[1][2][3][…], Marian-glas, Ուելս - մայիսի 14, 1980(1980-05-14)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, Օսկարի դափնեկիր։

Հյու Գրիֆիտ
անգլ.՝ Hugh Griffith
Ծնվել էմայիսի 30, 1912(1912-05-30)[1][2][3][…]
ԾննդավայրMarian-glas, Ուելս
Մահացել էմայիսի 14, 1980(1980-05-14)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1939)[4] և Ysgol Gyfun Llangefni?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1939-1980
Պարգևներ և մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Հյու Էմրիս Գրիֆիտը ծնվել է Ուելսի Անգլիս կղզու Մերիեն Գլես փոքրիկ քաղաքում։ Ավարտել է հարազատ քաղաքի միջնակարգ դպրոցը։ Նրան չի հաջողվում ընդունվել համալսարան՝ անգլերեն լեզվի քննությունը հանձնել չկարողանալու պատճառով։

Սկզբում ընդունվում է աշխատանքի բանկում, հետո տեղափոխվում է Լոնդոն։ Սակայն շուտով թողնում է բանկային գործը և ընդունվում է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որին զուգահեռ աշխատում է թատրոնում։ Ուսումը կիսատ է մնում, նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական զինված ուժերի կազմում ծառայում է Հնդկաստանում և Բիրմայում։ Պատերազմից հետո սկսած 1947 թվականից նորից վերադառնում է թատրոն։

Թատրոնից հետո նա սկսում է նկարահանվել բրիտանական ֆիլմերում, իսկ 1950-ական թթ. սկսած սկսում է նկարահանվել արդեն Հոլիվուդում։

1980 թվականին ստանում է Ուելսի Բանգորսկյան համալասարանի պատվավոր գիտնական կոչում։ Հյու Գրիֆիտը մահացել է Լոնդունում 1980 թվականի մայիսի 14-ին, սրտի ինֆարկտից։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է մոտ 90 ֆիլմում, որոնցից նշանավորներն են «Բեն Հուր», «Ելք», «Ապստամբություն Բաունտիի վրա», «Թոմ Ջոնս», «Ինչպես գողանալ միլիոն», «Սարսափելի բժիշկ Ֆայբսը», «Ի՞նչ» և այլն։

Մրցանակներ խմբագրել

2 անգամ առաջադրվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Բեն-Հուր» ֆիլմում խաղացած շեյխ Իլդերիմի դերի համար։

1 անգամ առաջադրվել է BAFTA-ի, 2 անգամ Ոսկե Գլոբուսի։ Ստացել է նաև թատրոնի «Թոնի» մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Գրիֆիտ» հոդվածին։