Օմար Շարիֆ (արաբ․՝ عمر الشريف‎‎, ծնվ.՝ Մայքլ Դեմիտրի Շալուբ, ապրիլի 10, 1932(1932-04-10)[2][3][4][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս - հուլիսի 10, 2015(2015-07-10)[5][2][3][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասան։

Picto infobox masks.png
Օմար Շարիֆ
արաբ․՝ عمر الشريف‎‎[1]
Omar Sharif 2015.jpg
Հասակը178 սմ
Ծնվել էապրիլի 10, 1932(1932-04-10)[2][3][4][…]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 10, 2015(2015-07-10)[5][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունՎիկտորիա քոլեջ և Կահիրեի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Կրոնքրիստոնեություն և իսլամ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, գրող, բրիջ խաղացող, ոչ գեղարվեստական գրող և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1953–2009
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ընտրանի"Մակենայի ոսկին",
"Մայրիկ",
"Լոուրենս Արաբացի"
Ծնողներհայր՝ Joseph Chalhoub?[6]
Ամուսին(ներ)Ֆաթեն Համամա[7]
Երեխա(ներ)1 երեխա
Պարգևներ և մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ։ Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը լիբիացի գաղթական էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի էր։ Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։

ԿինոգործունեությունԽմբագրել

Դերասանական գործունեությունը սկսել է 1983 թվականից՝ խաղալով եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ'Թուլ, Ալեք Գինես), որտեղ նա, խաղալով շերիֆ Ալիի դերը, ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում, նրա մյուս ամենահայտնի դերերն են՝

Նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։

Ստացել 3 Ոսկե Գլոբուս կինոմրցանակ։

ԾանոթագրություններԽմբագրել