Քևին Նորվուդ Բեյքոն[5] (անգլ.՝ Kevin Norwood Bacon, հուլիսի 8, 1958(1958-07-08)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երաժիշտ։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Առանց կապանքների» (1984), «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (1991), «Մի քանի լավ տղաներ» (1992) «Ապոլլոն 13» (1995), «Խորհրդավոր գետը» (2003) ֆիլմերից։

Քևին Բեյքոն
անգլ.՝ Kevin Norwood Bacon
Ծնվել էհուլիսի 8, 1958(1958-07-08)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի նահանգապեետի արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School?, Julia R. Masterman School? և Albright College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, երաժիշտ, հնչյունավորող, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր, թատրոնի դերասան և կինոռեժիսոր
Ժանրերֆոլկ ռոք
Ծնողներհայր՝ Էդմունդ Բեյքոն[4], մայր՝ Ռութ Հոլմս[4]
Ամուսին(ներ)Կիռա Սեջվիկ[4]
Երեխա(ներ)Սոզի Բեյքոն
Պարգևներ և մրցանակներ
baconbros.com

Դերասանական կարիերայի ընթացքում շահել է մեկ Ոսկե գլոբուս, երեք Կինոդերասանների գիլդիայի մրցանակ, ինչպես նաև մեկ անգամ առաջադրվել Պրայմթայմ Էմմի մրցանակի։ Բրիտանական «The Guardian» օրաթերթի կողմից որակվել է որպես «Ակադեմիայի մրցանակի երբևէ չառաջադրված լավագույն դերասաններից մեկը»[6]։

2003 թվականին ձեռք է բերել սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain
  5. Գեերի Բոյդ Ռոբերթս. «Հոլիվուդյան տասը ցուցանիշ». New England Historic Genealogical Society. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 2-ին.(անգլ.)
  6. Singer, Leigh (2009 թ․ փետրվարի 19). «Օսկար. էրբևէ չառաջադրված լավագույն դերասանները». The Guardian. ՄԹ.(անգլ.)
  7. «Քևին Բեյքոնի կենսագրություն». «Բայոգրաֆի չենըլ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Բեյքոն» հոդվածին։