Կառլոս Իրվին Էստևեզ (իսպ.՝ Carlos Irwin Estévez, սեպտեմբերի 3, 1965(1965-09-03)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք), առավել հայտնի Չառլի Շին (Charlie Sheen) բեմական կեղծանվամբ, ամերիկացի դերասան։

Չառլի Շին
անգլ.՝ Charles Irwin Estevez
Շինը 2009-ին
Ծնվել էսեպտեմբերի 3, 1965 (58 տարեկան)[1]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
ԿրթությունՍանտա Մոնիկա բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1974-այժմ
Ծնողներհայր՝ Մարտին Շին, մայր՝ Ժանետ Շին
Ամուսին(ներ)Դոննա Պիլ (1995–1996)
Դենիզ Ռիչարդս (2002–2006)
Բրուք Մյուլլեր (2008–2011)[3]
Համատեղ ապրող(ներ)Բրի Օլսոն
Երեխա(ներ)5 զավակ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000221
charliesheen.com

Շինի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ջոկատ» (1986), «Ոգին» (1986), «Ուոլ սթրիթ» (1987), «Գլխավոր լիգա» (1989), «Շատ սարսափելի կինո 3» (2003), «Շատ սարսափելի կինո 4» (2006) և այլ ֆիլմեր։ 2010 թվականի դրությամբ Շինը եղել է ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանը՝ «Երկուս ու կես մարդ» հեռուստասերիալ-սիտկոմի յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանալով 1, 8 միլիոն դոլար։ Շինի անձի հետ կապված են նաև բազմաթիվ սկանդալներ՝ անձնական և հասարակական կյանքում, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործում, բռնության գործադրում, ալկոհոլի չարաշահում։

2011 թվականի մարտին «CBS» և «Warner Bros» ընկերությունները որոշում են հեռացնել Շինին «Երկուս ու կես մարդ» հեռուստասերիալից՝ որպես փոխհատուցում նրան վճարելով 25 միլիոն ԱՄՆ դոլար։

Շինի ավագ եղբայրներ՝ Էմիլիո և Ռամոն Էստեվեզները, ինչպես նաև կրտսեր քույր Ռենեն, նույնպես դերասաններ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չառլի Շինի կենսագրությունը». «Biography.com». Վերցված է 2012 թ․ Փետրվարի 21-ին.
  2. https://www.beliefnet.com/celebrity-faith-database/s/charlie-sheen.aspx
  3. «Չառլի Շինը և Բրուկ Մյուլլերը օրինականացրին իրենց բաժանումը», «Յու Էս մագազին», Մայիսի 2, 2011
  4. Discogs — 2000.
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլի Շին» հոդվածին։