Մակենայի ոսկին
«Մակենայի ոսկին» (անգլ.՝ Mackennas Gold), ամերիկյան կինոֆիլմ, կինոյի պատմության վեստեռն ժանրի դասական ֆիլմերից մեկը՝ նկարահանված 1969 թվականին, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Գրեգորի Պեկը և Օմար Շարիֆը։ Սցենարը գրվել է Ուիլլ Հենրիի համանուն վեպի հիման վրա, որի հիմքում կորած ոսկու մասին լեգենդ է։
Մակենայի ոսկին անգլ.՝ Mackenna's Gold | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1][2], գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ, վեսթեռն և վեպի մոտիվներով ֆիլմ |
Թվական | 1969 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | J. Lee Thompson?[1][2] |
Պրոդյուսեր | Դմիտրի Տյոմկին և Կարլ Ֆորման |
Սցենարի հեղինակ | Կարլ Ֆորման և Henry Wilson Allen? |
Դերակատարներ | Գրեգորի Պեկ[3][2], Օմար Շարիֆ[3], Թելլի Սավալաս[3], Քամիլա Սպարվ[3], Քինան Ուին[3], Julie Newmar?[3], Ted Cassidy?[3], Լի Ջեյ Կոբբ[3], Raymond Massey?[3], Մերեդիթ Բյորջես[3], Էնթոնի Կուեյլ[3], Էդվարդ Գ. Ռոբինսոն[3], Էլի Ուոլլակ[3], Eduardo Ciannelli?[3], Shelley Morrison?[3], Վիկտոր Ջորի[3], Տրեվոր Բարդետ[4], Ռոբերտ Ռիետտի[4] և Robert Phillips?[5] |
Օպերատոր | Джозеф Макдональд |
Երաժշտություն | Քուինսի Ջոնս |
Մոնտաժ | Bill Lenny? |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս |
Տևողություն | 132 րոպե |
ՍյուժեԽմբագրել
1874 թվականին շերիֆ Մակենան (Գրեգորի Պեկ) հրաձգության ժամանակ պատահականորեն սպանում է ապաչի ցեղերից մեկի առաջնորդին, ում մոտ հայտնաբերում է Ոսկե Կանյոնի տեղի քարտեզ-պլանը, որտեղ ըստ լեգենդի թաքնված են անհաշվելի գանձեր, և շատերն են ցանկացել գտնել Ոսկե Կանյոնը։ Պատմում են նաև, որ Ադամս անունով մի մարդ տեսել էր ոսկու տեղը, սակայն ապաչիները կուրացրել էին նրան։
Գտնված քարտեզը Մակենան այրում է։ Սակայն այդ մասին իմանում է ավազակապետ Կոլորադոն (Օմար Շարիֆ), ով գիտեր Մակենայի արտակարգ հիշողության մասին և ում մշտապես փնտրում էր Մակենան ձերբակալելու նպատակով, սակայն Կոլորադոն իր մոտ գերի վերցրած աղջկա կյանքի դիմաց ստիպում է Մակենային ուղեկցել իրեն դեպի Կանյոն։ Նրանց միանում են նաև մեկ այլ ավազակ Բեն Բեյքերի (Էլի Ուոլլակ) խմբի տարբեր մասնագիտությունների տեր արկածախնդիր մարդիկ ...
ԴերասաններԽմբագրել
- Գրեգորի Պեկ - շերիֆ Մակենա
- Օմար Շարիֆ - Ջոն Կոլորադո
- Կամիլլա Սպարվ - Ինգա Բերգման
- Թելլի Սավալաս - սերժանտ Թիբբս
- Թեդ Քեսիդի - Հաչիտա
- Ջուլի Նյումար - Հեշ-Կե
- Քինեն Ուինն - Սանչես
- Ռոբերտ Ֆիլլիպս - Մանկի
- Պեպե Կալլահան - Լագունա
- Ռուդի Դիաս - Բեշ
- Դիկ Պիբոդի - Ավիլա
- Էլի Ուոլլակ - Բեն Բեյքեր
- Լի Ջեյ Կոբբ - թերթի թղթակից
- Բերջես Մերեդիտ - խանութպան
- Էդվարդ Գ. Ռոբինսոն - ծերունի Ադամս
- Էնթոնի Քուեյլ - անգլիացի
- Ռայմոնդ Մեսսի - քարոզիչ
- Էդուարդո Չանելլի - կոյոտ
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Mackenna's Gold(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մակենայի ոսկին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Մակենայի ոսկին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում