Զբոսաշրջությունը Ֆրանսիայում

Զբոսաշրջությունը Ֆրանսիայում (ֆր.՝ Tourisme en France), Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ 2013 թվականին Ֆրանսիան ճանաչվել է աշխարհի առավել սիրված զբոսաշրջային պետությունը[1]։ Ֆրանսիան ներկայումս աշխարհի ամենազբոսաշրջային պետությունն է աշխարհում։

Մոն Սեն Միշել լեռը Նորմանդիայում

Այս ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները[2], Իսպանիան, Չինաստանը և Իտալիան։

Ֆրանսիայի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 37 օբյեկտ։ Այդ թվում նաև համաշխարհային զբոսաշրջային նշանակության քաղաքներ (Փարիզ, Թուլուզ, Ստրասբուրգ, Բորդո, Լիոն և այլն)։ Ֆրանսիան նաև հայտնի է իր ծովափնյա հանգստավայրերով, լեռնադահուկային հանգստավայրերով և հիասքանչ գյուղական բնակավայրերով։

1982 թվականին ստեղծվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը ֆրանսիական միավորումը, որի նպատակը հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ֆրանսիական փոքրիկ և գեղատելիս գյուղերում զբոսաշրջության խթանումն է։

2015 թվականի մարտի 1-ի դրությամբ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» ցանկում ներառված է 156 ֆրանսիական գյուղ։

Ֆրանսիայի հաջորդ հայտնի միավորումը «Հիասքանչ այգիների» հանրահայտ զբոսաշրջային միավորումն է՝ իր ավելի քան 200 այգիով։ «Հիասքանչ այգիների» ստեղծման նպատակն ուշագրավ պարտեզների և այգիների պաշտպանությունն է։

2012 թվականի տվյալներով Ֆրանսիան ճանապարհորդության և զբոսաշրջության հաշվին հարստացել է 77.7 միլիարդ եվրոյով, և երկրի ՀՆԱ-ի բաժինը ավելացել է 30 %-ով[3]։

Վիճակագրություն

խմբագրել
Ֆրանսիա երկող զբոսաշրջիկներն ըստ երկրի

Ամենից շատ Ֆրանսիա երկող զբոսաշրջիկները ըստ երկրի[4]

Համար Երկիր Զբոսաշրջիկների քանակ
1   Գերմանիա 12,800,000
2   Միացյալ Թագավորություն 11,800,000
3   Բելգիա 9,300,000
4   Իտալիա 7,500,000
5   Շվեյցարիա 6,200,000
6   Իսպանիա 6,100,000
7   Նիդերլանդներ 5,500,000
8   ԱՄՆ 3,200,000
9   Չինաստան 1,700,000
10   Լյուքսեմբուրգ 1,400,000
Ֆրանսիայի զբոսաշրջիկները ըստ մեկնման ուղղության

Ֆրանսիացի զբոսաշրջիկների հիմնական ուղղությունները[5]

Համար Երկիր Զբոսաշրջիկների քանակ
1   Գերմանիա 86,400,000
2   Միացյալ Թագավորություն 79,700,000
3   Բելգիա 59,500,000
4   Նիդերլանդներ 43,600,000
5   Իտալիա 42,700,000
6   Իսպանիա 34,700,000
7   Շվեյցարիա 33,600,000
8   ԱՄՆ 27,600,000
9   Պորտուգալիա 12,000,000
10   Ալժիր 11,400,000

Մայրաքաղաք Փարիզ

խմբագրել

Ընդհանուր զբոսաշրջային տվյալներ

խմբագրել

Փարիզը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը[6], խոշորագույն քաղաքը և զբոսաշրջային ամենամեծ կենտրոնն է[7]։ Համարվում է աշխարհի երրորդ ամենազբոսաշրջային քաղաքը[8]՝ Լոնդոնից (Մեծ Բրիտանիա) և Նյու Յորքից (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետո։

Փարիզից հետո, մյուս խոշոր զբոսաշրջային քաղաքներն են Սեուլը, Սինգապուրը, Բարսելոնան, Դուբայը, Ստամբուլը և այլն։

2013 թվականի տվյալներով՝ Փարիզ է այցելել մոտ 15,6 միլիոն միջազգային այցելու։ Այցելուների հիմնական մասը ժամանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նույն թվականի տվյալներով, Փարիզ քաղաքը և շրջակա գյուղական և քաղաքային բնակավայրերը, որոնք միավորված են Իլ դը Ֆրանս երկրամասի մեջ ընդունել են ֆանտաստիկ թվով՝ 32.3 միլիոն այցելու։

Փարիզը համարվում է նաև տարածաշրջանի երկրորդ ամենախոշոր զբոսաշրջային կենտրոնը (Լոնդոնից հետո)։ Փարիզի այցելուների հիմնական մասը Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իտալիայից և Չինաստանից են։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Փարիզը աշխարհին հայտնի է իր տարբեր տեսակի զբոսաշրջային և պատմաքաղաքական բնույթի հուշարձաններով, նշանավոր կառույցներով և տեսարժան տարածություններով՝ 1800 պատմական վայրեր և 130 թանգարան։

Էյֆելյան աշտարակ

խմբագրել
 
Էյֆելյան աշտարակը

Փարիզի ամենանշանավոր կառույցը Էյֆելյան աշտարակն է, որն էլ իր հերթին համարվում է աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կառույցը[9]։ Այս աշտարակը դարձել է Փարիզ քաղաքի խորհրդանիշը, և զբոսաշրջիկների մեծ մասը այս քաղաք են ժամանում կառույցը տեսնելու նպատակով։

Այն անվանվել է ի պատիվ աշտարակի գլխավոր ճարտարապետ Գուստավ Էյֆելի։ Էյֆելի կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը[10]։

Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը և աշխարհի ամենաշատ ճանաչված կառույցներից մեկը[11]։

2010 թվականին աշտարակն ընդունել է ռեկորդային թվով՝ 250 միլիոն այցելուներ և դարձել աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կառույցն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում։

Էյֆելյան աշտարակի երկրորդ դիտակետը, որն ունի 276 մետր բարձրություն, համարվում է Եվրոպական Միության ամենաբարձր դիտակետը, որը ստեղծվել է արհեստական ճանապարհով[12]։

Էյֆելյան աշտարակի շերտավորված մետաղային կառուցվածքը կշռում է մոտ 7300 տոննա։ Սական ամբողջ շինությունը (մետաղական կառուցվածքները ներառյալ) կշռում է մոտավորապես 10000 տոննա։

Եթե այդ ամբողջ 7300 տոննա մետաղը հալեցվեր, ապա դրանով կլցվեր մի ամբողջ ծավալ՝ 125 քմ մակերեսով և 6,25 սմ (2,5 դյույմ) խորությամբ, հասցնելով նրա խտությունը մինչև 7,8 տ/մ³: Շրջակա միջավայրի ջերմաստիճանից կախված՝ աշտարակի՝ դեպի արևն ընկնող գագաթը կարող է բարձրանալ մինչև 18 սմ-ով (7,1 դյույմ)՝ ջերմային ընդարձակմամբ բացատրված։

Աշտարակն ունի երկու ռեստորան՝ «Le 58 tour Eiffel»-ը, որը գտնվում է առաջին հարկում և «Le Jules Verne-ն»՝ տեղակայված երկրորդ հարկում, որն իրենից ներկայացնում է հատուկ գուրմանների ռեստորան և ունի առանձին վերելակ։


Փարիզի 16-րդ թաղամասը և արևմտյան արվարձանները Էյֆելյան աշտարակից


Էյֆելյան աշտարակի շինարարությունը

Հաղթանակի կամար

խմբագրել
 
Փարիզի համայնապատկերը Հաղթանակի կամարից

Ճարտարապետության կոթողների պատմական առանցքը հատում է քաղաքը կենտրոնից դեպի արևմուտք։ Սկսելով համաշխարհային ճանաչում ունեցող Լուվր թանգարանից՝ շարունակվում է Թյուրիլյի այգիով, Ելիսեյան դաշտերով մինչև Հաղթանակի կամարը, որը կառուցվել է 19-րդ դարում Աստղի հրապարակի կենտրոնում։ 1960-ական թվականներին այս գծի շարունակությամբ կառուցվեց Դեֆանս թաղամասը, որի կենտրոնը դարձավ Դեֆանսի մեծ կամարը։

Ֆրանսիայի ամենազբոսաշրջային կամարը Հաղթանակի կամարն է, որը կառուցված է բացառապես հռոմեական ճարտարապետության ոճով։ Ամեն տարի կամար այցելում է 10 միլիոն այցելու։

Կամարը գտնվում է Շառլ դը Գոլիի հրապարակի կենտրոնական հատվածում։ Հաճախ զբոսաշրջիկները կամարը շփոթում են Լուվրի արևմտյան հատվածում գտնվող նույնանուն, սակայն ավելի փոքր կամարի հետ։

Հաղթանակի կամարը նվիրված է Ֆրանսիական Մեծ հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների ընթացքում զոհված ֆրանսիացի զինվորներին, իսկ ներքևի մասում գտնվում է հանրահայտ անհայտ զինվորի գերեզմանը։

Հաղթանակի կամարը ունի բացարձակ 50 մետր բարձրություն, իսկ կամարի լայնությունը կազմում է 22 մ։ Կամարի պատերին փորագրված է հանրահայտ ֆրանսիացի զորավարների և գեներալների անուններ։

Մինչև 1938 թվականը, այն եղել է ամենաբարձր հուշարձանը աշխարհում, սակայն 1938 թվականին կառուցվել է հեղափոխության հուշարձանը Մեքսիկայում, որը գերազանցեց հուշարձանի սահմանած ռեկորդը։

Փարիզի Աստվածամոր տաճար

խմբագրել

Փարիզի Աստվածամոր տաճարը հանրաճանաչ կաթոլիկ եկեղեցի է, որը համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենաշատ այցելուներ ունեցող կրոնական տաճարը և Փարիզ քաղաքի կենտրոնական եկեղեցին։

Տեղակայված է Սիտե փոքրիկ կղզու արևելյան հատվածում։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թվականին Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցումը տևել է մոտ 200 տարի։ Ընդհանուր մակերեսը 5500 քառակուսի մետր է։

Տաճարի արտաքին պատերը և սյուները պատկերազարդ են և ունեն տարբեր ճարտարապետական զարդարանքներ։ Զբոսաշրջիկների համար ավանդույթ է դարձել բարձրանալ տաճարի վերևի հատված։

Վերև բարձրանալու համար հարկավոր է բարձրանալ 387 աստիճաններով։ Տաճարը իր ներսում ունի 10 զանգեր։ Ամենամեծը՝ Էմանուելը, ստեղծվել է 1681 թվականին և կշռում է մոտ 13 տոննա։

Թանգարաններ

խմբագրել

Լուվրի թանգարան

խմբագրել
 
Լուվրի թանգարանը

Փարիզը աշխարհի խոշորագույն և ճանաչված թանգարանների կենտրոնն է։ Փարիզում է գտնվում աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող արվեստի թանգարանը՝ Լուվրը։

Ամեն տարի Լուվր է այցելում ավելի քան 8,5 միլիոն մարդ տարբեր երկրներից, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Հունաստանից, Իրանից և այլ երկրներից։

Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Զբոսաշրջիկներին գրավում է այն հանգամանքը, որ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով համարվում է Փարիզ քաղաքի ամենամեծ թանգարանը։

Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։

Այլ թանգարաններ

խմբագրել
 
Երաժշտական գործիքների հավաքածու Փարիզի երաժշտության թանգարանում

Փարիզում տեղակայված են ավելի քան 120 խոշոր թանգարաններ։ Բացի Լուվրի թանգարանից արվեստի թանգարաններից հայտնի է նաև Պիկասոյի թանգարանը։

Այս թանգարանը գտնվում է Փարիզի կենտրոնական արվարձաններում՝ Սալե դղյակում։ 1962 թվականին դղյակն անցել է քաղաքապետարանի ենթակայության տակ։ Վերակառուցման աշխատանքները շարունակվեցին 3 տարի։ Պիկասոյի թանգարանը բացվեց 1985 թվականին։ Արվեստի նմուշները նվիրված են Միջնադարյան Ֆրանսիային։

Խոշոր թանգարաններ են նաև Ժամանակակից արվեստի և Ժամանակակից արվեստի պետական թանգարանները։

Երկու թանգարաններն էլ նվիրված են արվեստին։ Նշված թանգարաններից առաջինը բացվել է 1961 թվականին, սակայն այն վերաբացվել է 2006 թվականի փետրվարի 2-ին։

Պոմպիդու կենտրոնում տեղակայված է նաև պետական հովանավորության տակ գտնվող Ժամանակակից արվեստի պետական թանգարանը։

Փարիզի 16-րդ թաղամասի Վոդ փողոցում գտնվում է Արևմտյան Եվրոպայի գինեգործության պատմության թանգարանը։ Թանգարանն ստեղծվել է գինեգործական ավանդույթների և գինու որակի ստանդարտի պահպանման նկատառումով։ Փարիզում կա նաև կոնյակի թանգարան։

19-րդ դարի եվրոպական արվեստը ներկայացված է Օրսե թանգարանում։

Բացի ֆրանսիական, եվրոպական և պատմական թեմատիկ թանգարաններից, հայկական համայնքի հովանավորության ներքո գտնվում է նաև Ֆրանսիայի հայկական թանգարանը, որը իր բնույթով մասնավոր թանգարան է։

Թանգարանը հիմնվել է 1949 թվականին Նուրհան Ֆրինգյանի կողմից՝ պահպանելու հայ ժողովրդի մշակութային հասրտությունը և հիշողությունը սփյուռքում։

Ֆրանսիական ուշագրավ քաղաքներ

խմբագրել
 
Տաճար Վերսալում
 
Նապոլեոն Բոնապարտւ կամուրջը Լիոնում
 
Ստրասբուրգ

Ֆրանսիայի նշանավոր զբոսաշրջային քաղաքներն են.

  • Էքս ան Պրովանսն քաղաք է Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում։ Հայտնի է իր առանձնահատուկ ծովափներով։ 1983 թվականին Էքս-ան-Պրովանսի ֆրանսահայ համայնքի ջանքերով տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
  • Ամյենը Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության հնագույն կենտրոններից է։ Արտադրում է գլխավորապես թավիշ, բրդյա ու բամբուկյա գործվածքեղեն։ Ամյենի տաճարը 13-րդ դարի դասական գոթական աճի ամենամեծ տաճարն է աշխարհում։ Հրդեհվելուց հետո 1220 թվականին սկսվել է տաճարի վերակառուցումը, որն ավարտվել է 1247 թվականին։
  • Ավինյոնը զբոսաշրջային քաղաք է Ֆրանսիայի հարավում։ Ավինյոնը ոչ միայն վարչական կենտրոն է, այլ նաև առաջին հերթին արվեստի և մշակութային տեսարժան վայր և ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Երկար ժամանակ նա կրում էր «Արվեստի քաղաք» տիտղոսը, որը 2005 թվականին փոխարինվեց «Արվեստի և պատմության քաղաքներ և երկրներ» տիտղոսով։
  • Առլը նավահանգստային քաղաք է Ֆրանսիայում՝ Ռոն գետի ստորին հոսանքում։ Առլում պահպանվել են հին հռոմեական մի շարք հուշարձաններ։ Քաղաքում կա 3 խոշոր թանգարաններ։
  • Բորդոն քաղաք է երկրի հարավ-արևմուտքում։ Բորդոն Ակվիտանիաի շրջկենտրոնն է և ամենամեծ քաղաքը, գտնվում է Ժիրոնդա բաժնում։ Քաղաքի միջով է անցնում Ֆրանսիայի ամենամեծ գետերից մեկը՝ Գարոնան։
  • Շարտրը Ֆրանսիայի մեքենաշինության, քիմիական և սննդի արտադրության գլխավոր մատակարարն է։
  • Դիժոնը Բուրգունդիա երկրամասի վարչական կենտրոնն է։ Այն առաջին քաղաքներից էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քույր քաղաք դարձավ գերմանական քաղաքի հետ։
  • Լիլ կամ Ռայսելը քաղաք է Դյոլ ջրանցքի ձախ ափին և գտնվում է բելգիական սահմանից 14 կմ հեռավորության վրա։ Լիլում է գտնվում Ֆրանսիայի ամենեմեծ կրոնական կաթոլիկ համալսարանը։
  • Լիոնը քաղաք է Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում։ Լիոնը Ֆրանսիայի առևտրաբանկային խոշոր կենտրոնն է։ Ունի երկու համալսարան, մետաքսագործական արտադրության թանգարան։
  • Մարսելը երկրի և տարածաշրջանի խոշորագույն նավահանգստներից է։ Գտնվում է Ֆրանսիայի հարավային մասում։ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Լիոնի ծոցի ափին՝ Ռոնայի գետաբերանի մոտ, որին քաղաքը միացած է նեղուցով։ 2013 թվականին ճանաչվել է Եվրոպայի մշակութային կենտրոնը։
  • Մեցը զբոսաշրջային քաղաք է Մոզել և Սեյլ գետերի ափին։ Այստեղ է գտնվում Սուրբ Ստեփանի եկեղեցին։
  • Նանսին քաղաք է Մառն-Հռենոս ջրանցքի ափին։ Մեքենաշինության, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության, ապակյա և հախճապակյա գեղարվեստական իրերի արտադրության կենտրոնն է։
  • Նանտը քաղաք է Լուար գետի գետաբերանի մոտ։ Մեծությամբ Ֆրանսիայի 6-րդ քաղաքն է։
  • Նիսը միջերկրածովյան նավահանգիստ է Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Նիս քաղաքը խոշոր տրանսպորտային հանգույց է հանդիսանում։
  • Ռենը քաղաք է Իլլ և Վիլեն գետերի վրա։ Քաղաքում է գտնվում Եպիսկոպոսների դղյակը և Բուսաբանական այգին։
  • Ռուանը պատմական Նորմանդիայի մայրաքաղաքն է, որը գտնվում է Սեն գետի ափին։
  • Ստրասբուրգը պատմականորեն գերմանախոս քաղաք է։ Ստրասբուրգում է գտնվում Եվրոպական խորհրդարանի նստավայրը։
  • Թուլուզը համարվում է Ֆրանսիայի այսպես կոչված «վարդագույն քաղաքը»։
  • Վերսալը համարվում է Փարիզի հարավային արվարձանը։ Վերսալում է գտնվում հանրահայտ հայելապատ դղյակը։

Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղեր

խմբագրել

Ֆրանսիայում զբոսաշրջության և ճանապարհորդական տնտեսությունների զարգացման համար 1982 թվականին ստեղծվում է «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» միավորումը։

Միավորման մեջ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ֆրանսիական փոքրիկ գյուղերի միավորումն էր[13]։ 2015 թվականի մարտի 1-ի դրությամբ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» ցանկում ներառված է 156 գեղատեսիլ գյուղական բնակավայրեր[14]։

Միավորման անդամակից գյուղերի բնակչությունը չպետք է գերազանցի 2000 մարդ բնակչությունը, գյուղը պետք է ունենա նվազագույնը երկու պահպանվող տարածք կամ օբյեկտ (գեղատեսիլ կամ լեգենդար վայրեր կամ գիտական տարածքներ, որոնք ունեն գեղարվեստական կամ պատմական հետաքրքրություն) և նրա անդամակցության հայտը պետք է հաստատված լինի համայնքային խորհրդի կողմից։

Ֆրանսիայից հետո նույնատիպ միավորումներ ստեղծվեցին նաև աշխարհի մյուս հատվածներում, մասնավորապես Իսպանիայում, Իտալիայի հարավում, Վալոնիայում և Քվեբեկում։

Ցանկում ներառված ամենանշանավոր գյուղերն են Էգիսհայմը[15], Յունավիրը, Արս ան Ռեն[16], Պերուժը[17] և այլն։

Ձմեռային զբոսաշրջություն

խմբագրել

Ֆրանսիան, ինչպես Արևմտյան Եվրոպայի մյուս պետությունները, ունեն կարևոր նվաճումներ ձմեռային զբոսաշրջության ասպարեզում։ Սակայն զբոսաշրջիկների թիվը Ֆրանսիայում ավելի բարձր է գարնանային և ամառային ամիսներին։

Ձմռանը տարբեր զբոսաշրջիկներ գալիս են Ֆրանսիա հիմնականում Ամանորը և սուրբծննդյան տոները դիմավորելու նպատակով, և Ֆրանսիան հարմար պայմաններ է ստեղծում այդ ամենի համար։

Ամանորի գիշերը Ֆրանսիայի հյուրանոցների մեծ մասը բաց են զբոսաշրջիկների և այլ հանգստացողների համար։

Զբոսաշրջիկները ձմռան ամիսներից նախընտրում են հունվար ամիսը։


Ֆրանսիական ձմեռ


ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները Ֆրանսիայում

խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված են Ֆրանսիայի տարածքում գտնվող 39 ճարտարապետական գլուխգործոցներ և բնակավայրեր։

Դրանք կազմում են ամբողջ աշխարհի համաշխարհային առանգության օբյեկտների 3.6 %-ը։ 35 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշների ցանկում, իսկ 19-ը՝ մարդկային հանճարի գլուխգործոցների ցանկում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՄԱԿ-ի ԶՀԿ» (PDF). Միացյալ Ազգերի զբոսաշրջային կազմեկերպություն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. Դիլորենզո, Սարահ (2013 թ․ հուլիսի 20). «Զբոսաշրջության ասպարեզում Ֆրանսիայի նվաճումները». Բերլիգտոնի ազատ մամուլ. Բերլինգտոն. էջեր 5A. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  3. «2013 Զբոսաշրջության բաժինը Ֆրանսիայի Համախառն Ներքին Արդյունքների մեջ» (PDF). Աշխարհի ճանապարհորդությունների և զբոսաշրջության խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Ամենից շատ Ֆրանսիա երկող զբոսաշրջիկները ըստ երկրի – 2014 թվականի վիճակագրությունը
  5. Ֆրանսիացի զբոսաշրջիկների հիմնական ուղղությունները – 2014 թվականի վիճակագրությամբ
  6. Ֆրանսիայի քաղաքներ, Փարիիզ – բնակչության թիվ, կարգավիճակ և այլ տվյալներ(չաշխատող հղում)
  7. «Ֆրանսիական մայրաքաղաքի այցելուները հնարավորություն են ստացել վայելել ամառը և արևային լոգանք ընդունել անմիջապես Փարիզի գլխավոր տեսարժան վայրում». Փարիզ – ճանապարհորդություններ և տուրիզմ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «Ֆրանսիա». Travel-university.org. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «Ֆրանսիայի զբոսաշրջային կենտրոնները». travelzones.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Էյֆելյան աշտարակի ճարտարապետական կառուցվածքը». SETE (Էյֆելյան աշտարակի պաշտոնական զբոսաշրջային կայքը). Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  11. Հենրի Լոյրետտե (1985). Գուստավ Էյֆել. Նյու Յորք: Ռիզոլի. էջ 174. ISBN 0-8478-0631-6.
  12. Ջոնս, Ջիլ (2009). Էյֆելյան աշտարակը. Վիկինգ Ադուլտ. էջեր 163–64. ISBN 978-0-670-02060-7.
  13. «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը». Ֆրանսիայի զբոսաշրջության միջազգային տվյալներ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. «Տարբեր գյուղական բնակավայրերի միավորումը մեկ կազմակերպության մեջ». Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը.
  15. «Էգիսհայմ, կոմունայի պաշտոնական կայքը» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Արս ան Ռե, Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղեր» (ֆրանսերեն). Ֆրանսիայի բնակավայրերի տվյալներ. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին. (մոտավոր տվյալներ, 1999 թվականին զբաղվածությունը հաշվվել է մասամբ)
  17. «Պերուժ կոմունայի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել