Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակակից արվեստի թանգարան (այլ կիրառումներ)

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne de la Ville de Paris) 20-ից 21-րդ դարերի ժամանակակից արվեստի թանգարան։ Թանգարանը տեղակայված է «11, Avenue du Président Wilson» փողոցի վրա՝ Փարիզի 16-րդ թաղամասում։ Այն զբաղեցնում է Տոկիի պալատի արևելյան թևը[3]։ Թանգարանն ունի ավելի քան 8000 ցուցանմուշ, որոնք արտացոլում են 20-րդ դարի արվեստի տարբեր հոսանքներ[4]։ Թանգարանի առաջին բացումը եղել է 1961 թվականին, սակայն այն վերաբացվել է 2006 թվականի փետրվարի 2-ին[5]։

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 16-րդ շրջան
ՎայրՊալե դը Տոկիո[1]
Մասն էՓարիզի Թանգարաններ
Հասցեavenue du Président-Wilson? (11)
Հիմնադրվել է1935
Այցելուներ289 467 մարդ (2019)[2]
Կայքmam.paris.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Ֆրանսիայում կա նաև Ժամանակակից արվեստի պետական թանգարան, որը գտնվում է Պոմպիդու կենտրոնում և չի կարելի շփոթել այն։

Թանգարանի պատմություն

խմբագրել

Ի սկզբանե թանգարանը նախատեսված էր բացել 1937 թվականին Փարիզի արվեստի և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։ 1937 թվականին թանգարանը չի բացվում, և ժամանակակից նկարիչների բազում աշխատանքներ, որոնք գնվել են Փարիզի կողմից ցուցադրման ընթացքում, հայտնվում են Փոքր Պալատի թանգարանի հավաքածուում։ Միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ Փոքր Պալատի զետեղման վայրը շատ փոքր է հավաքածուների համար (հատկապես բժիշկ Ժիրարդի (ֆր.՝ Dr Girardin) նվերից հետո), 1953 թվականին բացվում է նոր թանգարան Տոկիի Պալատում։

Մշտական հավաքածուն

խմբագրել

Թանգարանի մշտական հավաքածուն ցուցադրում եմ ըստ ժամանակագրության հերթականության։

Պատմական բաժին (1900-1960 թվականներ)

խմբագրել

Այստեղ կան այնպիսի հավաքածուներ, որոնք հավաքագրվել էին 1937 թվականին Տոկիի Պալատի շինարարության ժամանակ։ Այստեղ կան նաև այնպիսի նմուշներ, որոնք նվիրաբերել է բժիշկ Ժիրարդեն։

 
Սելինջերի «Մայրություն» (ֆր.՝ Shelomo Selinger), Նեյմանի մրցանակ, 1958 թվական

Պատմական բաժնում ներկայացված են ֆովիզմի, կուբիզմի և պոստ-կուբիզմի ուղղությունները, օրֆիստով (հիմնականում Դելոնեի և Լեժեի արտադրությունները); Այդ թվում սյուրռեալիզմով (Պիկաբիայի նկարներից, այդ թվում նաև հավաքածուներ, որոնք պատկանում են Անդրե Բրետօնիին)։

Ժամանակակից բաժին (1960 թվականից հետո)

խմբագրել

Թանգարանի արվեստի ժամանակակից բաժինը ներառում է տարբեր արվեստի տարբեր հոսանքներ, ի թիվս հետևյալների.

  • Նոր Ռեալիզմի հոսանքին պատկանող հավաքածուների ներկայացուցիչներ. Արմանը (ֆր.՝ Arman), Սեզար Բալդաչինին, Դեշան (ֆր.՝ Gérard Deschamps), Էնը (ֆր.՝ Raymond Hains), Իվ Քլեյնը, Ռեսսը (ֆր.՝ Martial Raysse) և Վիլլեժը (ֆր.՝ Jacques Villeglé).
  • Ֆլուկսուսի ընթացքում. Բենը (ֆր.՝ Benjamin Vautier), Դիթմանը (ֆր.՝ Erik Dietman), Ֆիյուն (ֆր.՝ Robert Filliou).
  • Համախոհ արվեստագետներ. (ֆր.՝ mouvement d’artistes proches d’esprit)։ Բրոդթերս (ֆր.՝ Marcel Broodthaers), Բոլանսկին, Աննեթ Մասսաժեն)
  • Figuration narrative շարժում. Կուեկոն (ֆր.՝ Henri Cueco), Էրոն(ֆր.՝ Erró), Ժերարը, Ռանկիյակը (ֆր.՝ Bernard Rancillac), Մոնորին (ֆր.՝ Jacques Monory), Շլոսսերը (ֆր.՝ Gérard Schlosser), Շտամպֆլին (ֆր.՝ Peter Stämpfli).

«Դարի գողությունը»

խմբագրել

2010 թվականի մայիսի 20-ին անհայտ անձինք թանգարանից գողացել էին Պիկասոյի, Մատիսի, Մոդիլյանիի, Բրակի և Լեժերի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 100 միլիոն եվրո[6][7]։

Գողացված կտավներից մի քանիսը.

Գործնական տվյալներ

խմբագրել

Թանգարանը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, քաղաքի մոտակա մետրոյի կայանին հարակից՝ Alma-Marceau և Iéna:

Թանգարանը բաց է ամեն օր բացի երկուշաբթից։ Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից մինչև 18:00-ը։ Հինգշաբթի օրը այն բաց է մինչև ժամը 22:00-ն։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://hedendaagsesieraden.nl/2018/01/19/musee-dart-moderne-de-la-ville-de-paris/
  2. Ministry of Culture of France Fréquentation des Musées de FranceMinistry of Culture of France.
  3. Voici les photos des tableaux volés au Musée d’art moderne de la ville de Paris, La Tribune de l'Art, 20 mai 2010.
  4. «Priceless artworks stolen from Paris museum». Financial Times. Pearson PLC. 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  5. Collection en ligne du Musée d'Art Moderne de la Ville de Paris, site du MAMVP
  6. «В Париже украли живописи на 100 млн». Радио Маяк. 20 мая 2010 года.(չաշխատող հղում)
  7. Jones, Sam (20 мая 2010 года). «Picasso and Matisse masterpieces stolen from Paris museum». The Guardian (անգլերեն).
  8. Из Музея современного искусства похищены картины на 500 млн.евро ЭХО планеты(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)» հոդվածին։