Պիկասոյի թանգարան (Փարիզ)

Պիկասոյի թանգարան (ֆր.՝ Musée national Picasso), թանգարան Փարիզի Մարե թաղամասում։ Նվիրված է նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881֊1973) աշխատանքներին։ Բացվել է 1985 թվականին Պիկասոյի հավաքածուից 203 կտավներով և 156 քանդակներով[3]։

Պիկասոյի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունQuartier des Archives?[1]
Վայրhôtel Salé?
Հիմնադրվել է1985
Այցելուներ629 312 մարդ (2019)[2]
ՏնօրենLaurent Le Bon?
Կայքmuseepicassoparis.fr(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Շենք խմբագրել

Պիկասոյի թանգարանը տեղակայված է Սալե (ֆր.՝ (Hôtel Salé)) դղյակի շենքում Փարիզի միջնադարյան Մարե թաղամասում։ Դղյակը կառուցվել է 1656-1659 թվականներին ճարտարապետ Ժան Բուլիեի կողմից Պիեռ Օբերա դե Ֆոնտենեի համար, ով հարստացել էր աղի հարկը բարձրացնելու շնորհիվ։ Այստեղից էլ անվանումը՝ Սալե (ֆրանսերեն՝ «աղի» բառից)։ 1661 թվականին՝ Ֆուկեի գործընթացի ժամանակ Պիեռ Օբերը սնանկացավ, որից հետո պալատի տերերը բազմիցս փոխվեցին։

1668-1688 թվականներին դղյակում էր տեղակայված Վենետիկի դեսպանատունը։ 1829 թվականին այստեղ բացվում է Արհեստի և արվեստների կենտրոնական դպրոցը (École centrale des arts et manufactures, այժմ՝ École Centrale Paris), որը տվել է այնպիսի շրջանավարտներ, ինչպիսիք են Գուստավ Էյֆելը, Լուի Բլերիոն և Արման Պեժոն։

1962 թվականին դղյակն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ։ Որոշվեց վերակառուցել շենքը, որի համար բաց մրցույթ հայտարարվեց։ Վերակառուցման աշխատանքները շարունակվեցին 3 տարի։ Պիկասոյի թանգարանը բացվեց 1985 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկասոյի թանգարան (Փարիզ)» հոդվածին։