Բուշ դյու Ռոն
Բուշ-դյու-Ռոն (ֆր.՝ Bouches-du-Rhône), գավառ Ֆրանսիայի հարավում։
- Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի կարգային թիվն է` 13։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ և ընտրական շրջան | ||||
Մտնում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ | ||||
Վարչկենտրոն | Մարսել | ||||
Ամենաբարձր կետ | Bertagne? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲2 024 162 մարդ (հունվարի 1, 2017)[1] | ||||
Խտություն | 390 | ||||
Տարածք | 5 087 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Գար, Վոքլյուզ և Վար | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-13 | ||||
Անվանված է | Ռոն և գետաբերան | ||||
departement13.fr(ֆր.) |

Գավառը շրջապատված է արևմուտքից՝ Գար, հյուսիսից՝ Վոկլյուզ, արևելքից՝ Վար գավառներով և հարավից՝ Միջերկրական ծովով։
Գավառի խոշորագույն քաղաքը Մարսելն է՝ Ֆրանսիայի խոշորագույն առևտրական նավահանգիստը։
ՊատմությունԽմբագրել
Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է նախկին Պրովանս գավառի արևմտյան մասից։ Վոկլյուզ դեպարտամենտի ստեղծման ժամանակ 1793 թվականին կորցրել է իր տարածքի մի մասը։
Ստեղծման օրից անմիջապես իր եռանդուն աջակցությունն է ցուցաբել ֆրանսիական հեղափոխությանը[2] Ուշադրության է արժանի նաև այն, որ դեպարտամենտի քահանաների ավելի քան 50%-ն ընդունեցին Կղերականների քաղաքացիական սահմանադրությունը, ինչով եկեղեցին վերակողմնորոշվեց դեպի կառավարության կողմը[3]։
ՄշակույթԽմբագրել
Գավառը լավ է ներկայացված Ֆրանսիայի արվեստում։ Պոլ Սեզանն այստեղ ստեղծել է Մոն սեն-Վկտորի մի քանի պատկեր։ Վինսեն վան Գոգնն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Արլում, ստեղծելով տարածքի բազմաթիվ նկարներ։