Քրոմիում
Քրոմիում (IPA ['krəumɪəm], անգլ.՝ chromium — քրոմ), բաց ընթացիկ կոդով վեբ դիտարկիչ, որը ստեղծել և զարգացնում են Google ընկերության The Chromium Authors խորհուրդը և մի քանի այլ ընկերություններ (Opera Software, Յանդեքս, NVIDIA և այլն)։
Ստեղծողների հավաստմամբ՝ Chromium-ը ստեղծվել է համացանցին ավելի արագ, անվտանգ և հուսալի միանալու համար[2]։
Ստեղծման պատմություն
խմբագրելՎեբ դիտարկչի մշակման աշխատանքներն սկսվել են 2008 թվականի հուլիսի 25-ին[3]։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Google ընկերության պաշտոնական բլոգում Սանդեր Պաչաին (Sundar Pichai) և Լինուս Ապսոնը (Linus Upson) ներկայացրին Google Chrome դիտարկիչը[2]։ Հաջորդ օրը կայացավ դիտարկիչի բետա տարբերակի թողարկումը Google-ի կողմից, ինչպես նաև հրապարակվեց դիտարկիչի կոդերի մեծ մասը[4]։ Նախագիծն ստացավ Chromium (քրոմիում) անվանումը։ Google-ի աշխատակիցները բաց և ազատ Chromium նախագծի ստեղծումը բացատրում էին համացանցի և վեբ տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգնություն Mozilla և WebKit նախագծերին։ Chromium-ը հարմար հարթակ է սեփական նախագծերի ստեղծման և փորձարկման համար[4]։
Առանձնահատկություններ
խմբագրելԱրագություն
խմբագրելԱրագ դիտարկիչ ունենալու նպատակով ստեղծողները որոշեցին օգտագործել ազատ բաղադրիչներ։ Դիտարկչի ցուցադրման շարժիչ ընտրվեց ազատ WebKit-ը։ Այն ապահովեց վերծանման անհրաժեշտ արագությունը՝ ունենալով շատ այլ առավելություններ[5][6]։
Մի փոքր բարդ ստացվեց JavaScript-ի աշխատելու շարժիչը։ 2008 թվականի դրությամբ եղած բոլոր շարժիչները կա՛մ չէին ապահովում անհրաժեշտ արդյունքը, կա՛մ թողարկված էին ոչ ազատ արտոնագրով։ Այդ պատճառով Google-ի ինժեներները զրոյից գրեցին արագ, բարձր կատարողականությամբ[7][8][9][10] V8 շարժիչը, որը Chromium-ին թույլ տվեց դառնալ թողարկման պահին JavaScript-ի հետ ամենաարագ աշխատող վեբ դիտարկիչներից մեկը։
2010 թվականի դեկտեմբերի 7-ին Google-ը հայտարարեց V8-ի զարգացման նոր փուլի մասին։ Նոր Crankshaft տեխնոլոգիան թույլ տվեց կատարողականությունը զգալիորեն բարձրացնել՝ առաջ անցնելով առկա բոլոր շարժիչներից[11][12]։
2013 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Chromium և Google Chrome դիտարկիչները, ինչպես նաև Chrome OS օպերացիոն համակարգն անցնում են նոր Blink շարժիչին։ Այդպիսի որոշման առաջնային նպատակը շարժիչի ներքին կառուցվածքի վրա աշխատելը և ընթացիկ կոդի կրճատումն էր[13]։
Անվտանգություն
խմբագրելՀամաձայն հայտարարության, Chromium-ի ստեղծնողները նպատակ են ունեցել ստեղծել ամենաանվտանգ դիտարկիչը և մեծ ուշադրություն են դարձրել դիտարկչի անվտանգության համակարգին։ Ներդրվեց միջավայրի հատուկ առանձնացման համակարգ, որն ունի ավազների հետ երեխաների խաղի մոդելը։ Linux-ի օպերացիոն համակարգերի մեծամասնությունում այն միացված վիճակում է։ Google Linux համակարգի պաշտոնական աջակցումից հետո Chromium-ը հավելյալ անվտանգության միջոցներ տրամադրեց օգտատերերին[14]։
Գաղտնի տեղեկատվության փոխանակման համար Chromium―ի օգտատերերին հնարավորություն տրվեց օգտագործել տվյալների փոխանցման անվտանգ ուղի (HTTPS), որտեղ տվյալները գաղտնագրվում են SSL-ի (Secure Sockets Layer) կամ TSL (Transport Layer Security) սերտիֆիկատների միջոցով։ Լրացուցիչ անվտանգության համար կարելի է օգտագործել փորձնական HSTS պրոտոկոլը[15][16]։
Անվտանգության կարգավորումների մի մասը կարող է կատարել օգտագործողը։ Chromium-ում ստեղծված է Անվտանգ դիտարկում բաղադրիչը, որն ապահովագրում է հարձակումներից[17][18][19]։
Ծրագիրը բացելու առաջին 5 րոպեում բեռնվում է վտանգավոր կայքերի բազան, որը թարմացվում է յուրաքանչյուր 30 րեպեն մեկ։ Բացի այդ, ոչ մի անձնական տեղեկատվություն օգտատիրոջից Google ընկերությանը չի փոխանցվում։
- Chromium-ն ունի «գաղտնի ռեժիմ», որի դեպքում կայքերի այցելությունների պատմությունը չի գրանցվում մատյանում իսկ cookies ֆայլերը ջնջվում են դիտարկիչը փակելուց անմիջապես հետո[20]։
Բացի այդ, Google ընկերությունը օգտատերերին խրախուսում է գտնել դիտարկչի անվտանգության խոցելի կողմեր և այդ մասին հայտնել մշակողներին՝ փոխարենը ստանալով դրամական պարգև[21]։
Հուսալիություն
խմբագրելChromium-ի կայունության բարձրացման համար ընտրվել է բազմապրոցես կառուցվածք։ Դիտարկիչը, շարժիչը, հավելվածները, մոդուլներն աշխատում են առանձին պրոցեսներով։ Այս պարագայում, աշխատանքի խափանման դեպքում, օրինակ հավելվածը կարող է շարունակել աշխատել սովորական ռեժիմով՝ առաջարկելով վերսկսել հավելվածը[22]։ Բազմապրոցես կառուցվածքը հուսալիությունից բացի ունի այլ առավելություններ ևս[23][24]․
- Համակարգչի օպերացիոն հիշողության արագ ազատման հնարավություն։ Մասնավորապես, էջերի փակման ժամանակ նրանց վրա օգտագործվող հիշողությունն անմիջապես ազատվում է, ի տարբերություն միապրոցես դիտարկիչների։
- Ակտիվ համագործակցում օպերացիոն համակարգի հետ։
- Հնարավորություն հասկանալու, թե գործարկվող յուրաքանչյուր բաղադրիչի վրա ինչպիսի և ինչ քանակով ռեսուրս է օգտագործվում։ Որպեսզի օգտագործողն իմանա յուրաքանչյուր պրոցեսի աշխատանքը, Chromium―ը ներդրել է առաջադրանքների և վիճակագրական գործիքների անհատական վահանակ
about:memory
։
Սակայն այս կառուցվածքն ունի ընդհանուր հիշողության ավելի մեծ պահանջարկ, որը երբեմն խնդիրներ է ստեղծում[24]։
Աջակցում
խմբագրելChromium-ն օգտագործում է վեբ էջերի ցուցադրման Blink շարժիչը, ինչի շնորհիվ դիտարկիչն աջակցում է HTML 4.01, xHTML 1.0, XML 1.0, SVG[25]), SVG ֆոնտեր, SVG SMIL անիմացիա, SVG ֆիլտրեր, MathML, ECMAScript, DOM՝ ընդհանուր առկա ստանդարտների մոտ 95%-ը[26][27]։
Chromium-ի մշակողներն ակտիվ աշխատում են HTML5-ի ամբողջական բաղադրիչների, canvas-ի, <video>, <audio>, վեբ ծրագրերի, գեոլոկացիայի, WebGL, Web SQL Database և այլ ակտիվ ստանդարտների աջակցման վրա[28]։ Chromium-ը նաև ամբողջությամբ համատեղելի է CSS3 Selectors Test-ի և Acid3-ի հետ[28]։
Ֆորմատների աջակցում
խմբագրելԴիտարկիչն աջակցում է JPEG (Libjpeg-ի միջոցով), PNG (Libpng-ի միջոցով), GIF, XBM գրաֆիկական պատկերներին[29]։
Որպես այլընտրանքային գրաֆիկական պատկեր, Chromium-ն աջակցում է Google ընկերության WebP ֆորմատին, որն ի տարբերություն JPEG-ի բարձր որակ է ապահովում համեմատաբար ցածր չափեր ունենալով[30][31][32]։
Աուդիո և վիդեոֆորմատների աջակցումը սահմանափակված է բացառապես ազատ ֆորմատներով՝ Ogv, Ogg և WebM, իսկ AAC և MP3 չի աջակցում[33]։
Հավելվածներ
խմբագրել2008 թվականի դեկտեմբերին Google-ը հայտարարեց Google Chrome-ում հավելվածների աջակցման աշխատանքներ սկսելու մասին[34][35]։ Աշխատաքների փորձարկման հարթակը դարձավ Chromium-ը։ Chromium 2-ի առաջին տարբերակում հնարավոր եղավ օգտագործել հավելվածներ[36][37][38]։
Հավելվածը ոչ մեծ ծրագիր է, որը գործարկվում է դիտարկչում և ավելացնում է լրացուցիչ ֆունկցիոնալություն։ Վեբ հավելվածների ստեղծման համար կարելի է օգտագործել բոլոր այն տեխնոլոգիաները, ինչ որ վեբ կայքերի դեպքում, այսինքն նշագծման համար՝ HTML, ոճավորման համար՝ CSS և ծրագրավորման համար՝ JavaScript։ Հաշվի առնելով, որ Chromium-ի նոր տարբերակներն աջակցում են HTML5 և CSS3, ապա մշակողները կարող են օգտագործել վեբ տեխնոլոգիաների նորագույն բացահայտումներ, ինչպիսիք են canvas-ը և CSS անիմացիան[39]։
Անհատականացում
խմբագրել2009 թվականի ամռանը Chromium 3-ը սկսեց աջակցել թեմաներ[40]։ Թեմաները թույլ են տալիս օգտագործողի հայեցողությամբ փոխել դիտարկչի արտաքին տեսքը։ Linux տարբերակում անհատականացման հնարավորությունն ավելի լայն է, քանի որ օգտատերը կարող է օգտագործել իրեն «հարազատ» GTK+/GNOME արտաքին տեսքի հնարավորությունները[41]։ Հարմարավետության համար ստեղծվել է հատուկ սրահ[42], որը պարունակում է Google-ի և հեղինակների ստեղծած թեմաները[43]։
Ծրագրեր
խմբագրել2010 թվականի մայիսի 19-ին Chromium-ի պաշտոնական բլոգում ներկայացվեց Chrome Web Store-ը, որտեղ հնարավորություն է տրված հրապարակել ծրագրերը[44]։ Ծրագիրն ինտերակտիվ վեբ կայք է, որը շատ նման է հավելվածին, սակայն առանցքային տարբերությունն այն է, որ ծրագիրը հնարավոր է վաճառել։ Այս տարբերակով Google-ը հուսով է գրավել մեծ խաղացողներին՝ շահույթ ստանալ իրենց արտադրանքից[45]։ Ներկայացված ծրագրերից էին գրաֆիկական խմբագրիչը և որոշ խաղեր[46][47][48][49]։
Դիտարկչի հարմարավետ օգտագործման համար այն հարմարեցվել է սենսորային կառավարմանը և այն ունի հատուկ ծրագիր-հարթակ, որը ներկայացնում է մատներով կառավարման սկզբունքը[50]։
Ծրագրերն ունեն բոլոր այն հնարավորությունունները, ինչ որ հավելվածները, սակայն կա հավելյալ առավելությունը, օրինակ դիտարկչից դուրս եղած ծրագրի գործարկումը[51]։
Համաժամանակեցում
խմբագրելGoogle հաշվի միջոցով հնարավոր է համաժամանակեցնել վեբ ծրագրերը, հավելվածները, ֆորմաների ավտոմատ լրացումները (բացառությամբ՝ բանկային քարտի գաղտնաբառերի), հավելվածները, պահպանված կայքերը, դիտարկչի կարգավորումները և թեմաները[52]։ Chromium-ի 9-րդ տարբերակից սկսած կարելի է համաժամանակեցնել նաև գաղտնաբառերը, որոնք փոխանցվում են գաղտնագրված ձևով[53]։
Քննադատություններ
խմբագրելԴիտարկիչը փորձագետները մեծ մասամբ դրական ընդունեցին՝ նշելով մրցակիցների համեմատ աշխատանքի ավելի մեծ արագությունը[54][55]։
Սակայն Linux-ի և Mac OS X տարբերակների թողարկումից հետո եղան քննադատություններ անկայուն աշխատանքի, նվազ ֆունկցիոնալության և որոշ անհարմարավետությունների հետ կապված[56][57][58]։
Ավելի ուշ Chromium-ը դարձավ սկանդալի օբյեկտ, երբ ռուս ծրագրավորող Ալեքսեյ Ուժվան ապացուցեց, որ հակառակ Google-ի հայտարարություններին, դիտարկիչը չարտոնագրված հարցումներ է ուղարկում Google-ի սերվեր[59][60]։ Մշակողները ընդունեցին խոտանը՝ համարելով այն սխալ և հեռացրին ավելորդ տարրերը[61]։
Տարբերությունը Google Chrome-ից
խմբագրելՀաճախ շփոթություն է առաջանում Chromium և Google Chrome դիտարկիչների միջև[62]։ Դիտարկիչներն ունեն մի շարք էական տարբերություններ։ Chromium-ը բաց կոդով ազատ դիտարկչ է, իսկ Google Chrome-ը թողարկված է անհատական արտոնագրով[63] և ոչ ազատ բաղադրիչներով։
Ավելի մանրամասը կարելի է ծանոթանալ աղյուսակում[64]․
Google Chrome | Քրոմիում | |
---|---|---|
Պատկերանիշ | Բազմագույն, գերակշռում է վառ երանգը | Կապույտի երանգներով |
Սխալների հաշվետվություն | Ուղարկում է ֆունկցիայի միացված լինելու դեպքում | Չի ուղարկում[65] |
Վիճակագրություն | Ուղարկում է ֆունկցիայի միացված լինելու դեպքում | Չի ուղարկում[65] |
RLZ-իդենտիֆիկատոր | Պարբերաբար ուղարկում է[17] | Չի ուղարկում[65] |
Վիդեո և աուդիո | Աջակցում է WebM, Theora, MP3, AAC, Vorbis ֆորմատներին | Աջակցում է միայն ազատ ֆորմատներին՝ WebM, Theora, Vorbis |
Adobe Flash | Բացակայում է | Բացակայում է |
Google թարմացում | Հետևում է դիտարկչի թարմացնումներին, բեռնում և թարմացնում է ըստ անհրաժեշտության | Բացակայում է։ Որոշ օպերացիոն համակարգերում թարմանում է հատուկ տեխնոլոգիաների միջոցով (Linux Mint, Ubuntu, Debian, openSUSE, ChromeOS և այլն) |
Որակ և կայունություն | Թարմացման մի քանի ուղի։ Stable ուղին մշտապես փորձարկվում է։ | Համապատասխանում է Chrome-ին |
Ծրագրեր, որոնց հիմքում Քրոմիումն է
խմբագրելՔրոմիումի ազատ կոդի բազան հնարավորություն տվեց մի շարք վեբ ծրագրերի ստեղծման։ Այդպիսի ծրագրերից է Opera դիտարկիչը, որը 15-րդ տարբերակից սկսեց օգտագործել Blink շարժիչը (նախկինում օգտագործում էր անհատական Presto շարժիչը)[66]։
Քրոմիումի հիմքի վրա շատ ինտերնետային ընկերություններ թողարկեցին իրենց դիտարկիչները՝ ներդնելով անհատական ծառայությունները, օրինակ Google ընկերության Google Chrome, Յանդեքս ընկերության Յանդեքս[67][68][69][70] և 360 Extreme Explorer դիտարկիչները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://blog.chromium.org/2008/09/welcome-to-chromium_02.html
- ↑ 2,0 2,1 Sundar Pichai (2008 թ․ սեպտեմբերի 1). «A fresh take on the browser» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ initial.commit — Create repository layout (Fri Jul 25 21:13:22 2008 UTC). «Revision 1» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 4,0 4,1 Ben Goodger (2008 թ․ սեպտեմբերի 2). «Welcome to Chromium» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Darin Fisher — Объяснения выбора в пользу WebKit (2008 թ․ սեպտեմբերի 5). «Chrome <3s WebKit» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ C’T (2009 թ․ սեպտեմբերի 3). «WebKit — неизвестная величина». Дальний Восток. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «V8 JavaScript Engine» (անգլերեն). Google Inc. — Design Elements. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Stephen Shankland (2008 թ․ սեպտեմբերի 2). «Speed test: Google Chrome beats Firefox, IE, Safari» (անգլերեն). 2011 CBS Interactive (CNET). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Lars Bak (2008 թ․ սեպտեմբերի 2). «Google Chrome's Need for Speed» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Rob Minto (2009 թ․ մարտի 27). «The genius behind Google's browser» (անգլերեն). FT Magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին. «With Lars Bak's V8 engine, Chrome is incredibly quick»
- ↑ Kevin Millikin; Florian Schneider — Today we are introducing Crankshaft, a new compilation infrastructure for V8, Google Chrome’s JavaScript engine (2010 թ․ դեկտեմբերի 7). «A New Crankshaft for V8» (անգլերեն). Official Chromium Blog. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Wolfgang Gruener — The Chromium 10.0.605.0 build is the first version to carry the third generation of the engine, which improved the browser’s JavaScript performance by up to 109% (2010 թ․ դեկտեմբերի 7). «Chrome 10 Posts Huge Performance Jump» (անգլերեն). ConceivablyTech. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Chrome դիտարկիչը փոխում է շարժիչը». Lenta.ru. 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Julien Tinnes (2012 թ․ նոյեմբերի 19). «A safer playground for your Linux and Chrome OS renderers» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Jeff Hodges; Collin Jackson, Adam Barth (2009 թ․ դեկտեմբերի 18). «Strict Transport Security» (անգլերեն). W3C. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Adam Barth (2010 թ․ հունվարի 26). «Security in Depth: New Security Features» (անգլերեն). The Chromium Authors. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. «We've been hard at work adding proactive security features to Google Chrome, and we're particularly excited about five new security features that make it easier for developers to build secure web sites»
- ↑ 17,0 17,1 «Google Chrome Privacy Whitepaper» (անգլերեն). Google Inc. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Ian Fette (2008 թ․ նոյեմբերի 14). «Understanding Phishing and Malware Protection in Google Chrome» (անգլերեն). The Chromium Authors. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Lee Mathews (2011 թ․ ապրիլի 5). «Google Chrome and Chromium add protection against malicious downloads» (անգլերեն). DownloadSquad. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին. «If a download link appears in the Safe Browsing blacklist, Chrome and Chromium will warn users against downloading -- a save button is still presented, of course, in case you're convinced a file is perfectly safe to download»
- ↑ «Работа в режиме инкогнито». Google Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Wolfgang Gruener (2010 թ․ հուլիսի 21). «Mozilla And Google Take Security Bounties To The Battlefield» (անգլերեն). ConceivablyTech. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Charlie Reis (2008 թ․ սեպտեմբերի 11). «Multi-process Architecture» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Mike Belshe (2008 թ․ սեպտեմբերի 19). «Google Chrome Memory Usage — Good and Bad» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 24,0 24,1 «Использование памяти в Chromium». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Դիտարկչների SVG աջակցում(անգլ.)
- ↑ Поддержка спецификаций в WebKit Արխիվացված 2010-12-25 Wayback Machine(անգլ.)
- ↑ Поддержка рекомендаций в Chromium(անգլ.)
- ↑ 28,0 28,1 Mairon. «Война браузеров. Лето 2010». Хабрахабр. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ VineetJonathan — Поддержка форматов браузером Chrome за исключением несвободных для Chromium (2010 թ․ դեկտեմբերի 21). «Chrome, Safari, Firefox, IE Compared!» (անգլերեն). TheMoneyTimes. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին. «Chrome 2D Canvas, GIF, JPEG, PDF, PNG, SVG and XBM»
- ↑ Richard Rabbat (2010 թ․ սեպտեմբերի 30). «WebP, a new image format for the Web» (անգլերեն). The Chromium Authors. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Константин Ходаковский (2010 թ․ հոկտեմբերի 2). «Google решила отправить JPEG на покой». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Brian Barrett (2010 թ․ սեպտեմբերի 30). «Google Wants to Kill JPEGs With New WebP Format» (անգլերեն). Gizmodo. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Paul Irish (2011 թ․ փետրվարի 4). «Multimedia» (անգլերեն). The Chromium Authors. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Stephen Shankland. «Google reveals Chrome extensions plan» (անգլերեն). CNET News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Владимир Парамонов. «Google Chrome դիտարկիչը կաջակցի հավելվածներին». Компьюлента. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Расширения в Google Chrome
- ↑ Release Notes Chromium 2.0.180.0(անգլ.)
- ↑ Stephen Shankland (2009 թ․ մայիսի 13). «Chrome extensions draw near, but advanced HTML 5 features recede» (անգլերեն). CNET. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Overview Արխիվացված 2013-08-23 Wayback Machine(անգլ.)
- ↑ Anthony Laforge (2009 թ․ հունիսի 4). «Dev Channel Release» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Ryan Paul (2009 թ․ հուլիսի 8). «Google Chromium gains native theming support on Linux» (անգլերեն). Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Галерея тем». Google Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Lucian Parfeni (2009 թ․ օգոստոսի 5). «Google Chrome's Theme Gallery Goes Live» (անգլերեն). Softpedia. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Erik Kay (2010 թ․ մայիսի 19). «The Chrome Web Store» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ garmahis (2010 թ․ մայիսի 19). «Google откроет App Store для Chrome». Хабрахабр. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Jay Hathaway (2010 թ․ դեկտեմբերի 7). «Chrome Web Store: screenshot tour of Google's web app marketplace» (անգլերեն). AOL. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Lucian Parfeni (December 4th, 2010, 12:00 GMT). «Google Chrome OS, a Google Netbook and the Web Store Landing December 7» (անգլերեն). Softpedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Erica Ogg (2010 թ․ դեկտեմբերի 7). «Google shows Chrome notebook, Web Store» (անգլերեն). CNET. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Антон Чивчалов (07/12/2010 23:54). «Открыт Chrome Web Store». CyberStyle.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Lucian Parfeni (2011 թ․ մարտի 22). «A Touch-Optimized New Tab Page in Chromium» (անգլերեն). Softpedia. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին. «A very recent change in the latest Chromium builds hints at just that, a new experimental touch-optimized New Tab Page landed in the flags section»
- ↑ Lucian Parfeni (2010 թ․ հոկտեմբերի 5). «Google Chrome Adds Support for Background WebApps» (անգլերեն). Softpedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Зачем выполнять вход в Chrome». Google Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Божинов, Анжел (2010-10-23 17:13). «Chromium 9 и синхронизация паролей». Хабрахабр. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին. «Наконец-то, к радости пользователей, были активированы (второй раз) возможности синхронизации паролей»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Jason Hiner (2011 թ․ ապրիլի 6). «Goodbye Firefox. Hello Chromium» (անգլերեն). Tech Republic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Jared Newman (2011 թ․ մարտի 10). «Sorry IE9 and Firefox, Here's Why I'm Sticking With Chrome» (անգլերեն). PCWorld. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Stephen Shankland (2009 թ․ մայիսի 12). «Chrome-on-Mac precursor rough but workable» (անգլերեն). CNET. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Ryan Paul (2009 թ․ մայիսի 27). «Hands on: Google Chromium browser alpha for Linux» (անգլերեն). Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Rob Griffiths (2009 թ․ մայիսի 16). «First Look: Chromium browser for OS X» (անգլերեն). MacWorld. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Алексей Ужва (2010 թ․ օգոստոսի 10). «Вопреки заявлениям Google, открытый Chromium тоже следит за вами». Хабрахабр. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Unknown (11.08.2010). «Ошибка привела к отправке RLZ-параметров Google из браузера Chromium». OpenNET. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ rogerta(at)google.com (Fri Aug 13 16:09:39 2010 UTC). «Revision 56032» (անգլերեն). Chromium Authors. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Lucian Parfeni (2010 թ․ ապրիլի 17). «Google Chrome vs Chromium — Understanding Stable, Beta, Dev Releases and Version No» (անգլերեն). Softpedia. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին. «But, if you have just heard of Google Chrome or are now ready to give it a try, you may find yourself confused by the various versions available. And you may have stumbled upon Chromium as well, adding even more to the confusion. So what's the deal with the Google Chrome dev, beta and stable builds? And what about Chromium?»
- ↑ «Условия предоставления услуг Google Chrome». Google Inc.
- ↑ «Chromium vs. Google Chrome». Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին. Վերցված է 2016-06-17-ին.
- ↑ 65,0 65,1 65,2 Ian Fette — Описание модулей сбора статистики в Chrome и Chromium (2008 թ․ հոկտեմբերի 1). «Google Chrome, Chromium, and Google» (անգլերեն). Google Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Adam Minchinton (2013 թ․ մայիսի 27). «Opera Next 15 Released!» (անգլերեն). Opera. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Константин Пукемов (2010 թ․ մարտի 27). ««Яндекс» клонировал Chrome». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Владимир Парамонов (2010 թ․ մարտի 29). ««Яндекс» выпустил собственный браузер на основе Chrome». Компьютерра-Онлайн. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Лучан Константин (02.10.2012). ««Яндекс» выпускает собственный браузер». Служба новостей IDG. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Յանդեքս դիտարկիչի պաշտոնական կայքը
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (անգլ.)
- Պաշտոնական ֆորում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրոմիում» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |