Յանդեքս
ընկերություն
Յանդեքս (ռուսերեն՝ Яндекс), ռուսական հայտնի որոնողական համակարգ։ Համարվում է 4-րդը աշխարհի որոնողական համակարգերի շարքում իր տարածվածությամբ[1]։
Յանդեքս | |
---|---|
![]() | |
yandex.com | |
Կարգախոս | Найдётся всё |
Տեսակ | բազմազգ ընկերություն, հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | ![]() ![]() |
Շտաբ կայան | Ամստերդամ, Նիդերլանդներ, Սխիպհոլ, Հարլեմերմեյր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ և Մոսկվա, Ռուսաստան |
Գրանցում | այո |
Լեզու | ռուսերեն, անգլերեն, թուրքերեն |
Սեփականատեր | Yandex N.V.? |
Հեղինակ | Արկադի Վոլոժ |
Բացված | սեպտեմբերի 23, 1997 և 2000 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Եկամուտ | 50,9 միլիարդ ռուբլի (2014 թ.) |
![]() |
Յանդեքս որոնողական համակարգը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայացվել 1997 թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Որպես առանձին որոնողական համակարգ ձևավորվել է 2000 թ.-ին։ Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Այն նաև գրասենյակներ ունի Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում[2]։
Ղեկավար անձնակազմը Խմբագրել

Տիգրան Խուդավերդյան - գլխավոր տնօրեն։
Բոլոր ծառայությունները Խմբագրել
Վեբ-ծառայություն Խմբագրել
Որոնողական-տեղեկատվական Խմբագրել
- Որոնում և ya.ru
- Կատալոգ - վեբ կայքերի կատալոգ։
- Նորություններ - օրվա գլխավոր նորությունները, որոնք ստացվել են հիմնական Զլմ-ներից։ Հնարավոր է նաև նորության որոնում համակարգում։
- Յանդեքս ինքնաթիռիկներ - օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած ինքնաթիռի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով։
- Յանդեքս գնացքիկներ - օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած գնացքի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով։
- Որոնում բլոգերում և ֆորումներում - բլոգերի և ֆորումների որոնում։
- Մարկետ - տարբեր ապրանքների որոնում և վաճառք։
- Բառարաններ - հանրագիտարաններ, տեղեկագրքեր, բառարան-թարգմանիչներ։
- Նկարներ - նկարների որոնում։
- Վիդեո - տեսահոլովակների որոնում, վիդեոհոսթինգ։
- Քարտեզներ - աշխարհի քարտեզ։ Ընդ որում ՌԴ խոշոր քաղաքների քարտեզները ներկայացված են ամենայն մանրամասնությամբ։
- Ժողովրդական քարտեզ - ծառայություն, որի շնորհիվ օգտագործողը կարող է ստեղծել իր սեփական քարտեզները։
- Աֆիշա - տեղեկատվություն միջոցառումների մասին՝ կինո, թատրոն, համերգներ, սպորտ, ակումբներ և այլն։
- Եղանակ - եղանակի տեսություն։
- Հեռուստածրագիր - տեղական եթերային, կաբելային և արբանյակային ալիքների հեռուստածրագիր։
- Չվացուցակ - ինքնաթիռների, գնացքների մանրամասն չվացուցակ։
- Ավտո - վաճառվող ավտոմեքենաների որոնում։
- Աշխատանք - թափուր աշխատատեղերի որոնում։
- Անշարժ գույք - վաճառվող անշարժ գույքի որոնում։
- Գրքեր - գրքերի, հրատարակչությունների, հեղինակների որոնումներ։
- Ժամանակ - ժամանակը աշխարհի տարբեր քաղաքներում։
- Դզեն - մեդիտատիվ որոնում
- Երաժշտություն - երաժշտության որոնում և լսում (Հայաստանում հասանելի չէ)
Անձնական Խմբագրել
- Փոստ - էլեկտրոնային փոստ
- Ֆոտո - ֆոտոհոսթինգ
- Ժողովուրդ - անձնական կայքերի ստեղծում և անվճար հոսթինգ։
- Փող - վճարային համակարգ, որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել։
- Անդամագրում - նորությունների համար անդամագրում։
- Լենտա - օնլայն RSS-դիտարկիչ։
- Իմ գտածոները - օգտագործողի որոնումների պատմություն։
- Իմ շրջապատը - սոցիալական կայք, որը գնեց Յանդեքսը 2007 թ-ի մարտ ամսին։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Clayton Nick (փետրվարի 11, 2013)։ «Yandex Overtakes Bing as World's Fourth Search Engine»։ Wall Street Journal։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 21 (անգլ.)
- ↑ Yandex — Locations (անգլ.)