Բացել գլխավոր ցանկը

Ծրագրային ապահովման արտոնագիր

Ծրագրային ապահովման արտոնագիր, ծրագրային ապահովման օգտագործման և տարածման առաջին գործիքը, որը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Սովորաբար ծրագրային ապահովման արտոնագիրը հեղինակին թույլ է տալիս օգտագործել ծրագրի մեկ կամ մի քանի տարբերակներ, իսկ օգտագործումը արտոնագրի բացակայության դեպքում համարվում է հեղինակային իրավունքների խախտում։

Ազատ և ոչ ազատԽմբագրել

Ծրագրային ապահովման արտոնագրերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ ոչ ազատ (սեփականատիրական) և ազատ ու բաց ծրագրային ապահովման արտոնագրեր։ Նրանց տարբերությունը մեծ ազդեցություն ունի ծրագրի վերջնական օգտագործողի վրա։

Ոչ ազատ արտոնագիրԽմբագրել

Ոչ ազատ արտոնագրի էությունը նրանում է, որ ծրագրային ապահովման հեղինակն այն օգտագործողին թույլտվություն է տալիս օգտագործել ծրագրի մեկ կամ մի քանի տարբերակներ, սակայն միաժամանակ շարունակում է մնալ բոլոր այդ տարբերակների իրավունքների տերը։ Այս տարբերակի գլխավոր հատկանիշներից է այն, որ ծրագրային ապահովման գործնականում բոլոր իրավունքները մնում են հեղինակին, իսկ օգտագործողին տրամադրվում է միայն սահմանափակ իրավունքներ։ Ոչ ազատ արտոնագրին բնորոշ է մեծ քանակությամբ պայմաններ, որոնք արգելում են ծրագրային ապահովման օգտագործման այլ տարբերակները, անգամ նրանք, որոնք առանց այդ արգելքի կթույլատրվեին համաձայն հեղինակային իրավունքների մասին օրենքի։

Ոչ ազատ արտոնագրով ծրագրային ապահովման լավ օրինակ է Microsoft Windows-ը, որն ներառում է օգտագործման արգելված տարբերակների մի ամբողջ ցուցակ, ինչպիսիք են ԾԱ-ի հետմշակումը, համակարգի միաժամանակ օգտագործումը մի քանի օգտագործողի կողմից, համակարգի աշխատանքային բնութագրերի ընդլայնված թեստավորումը և այլն։

Ոչ ազատ արտոնագրով ԾԱ օգտագործողը պետք է ընդունի օգտագործման պայմանները, քանի որ իրավական առումով ԾԱ-ն պատկանում է ոչ թե օգտագործողին, այլ նրա հեղինակին։ Օգտագործման պայմանները չընդունելու դեպքում օգտագործողն ընդհանրապես հնարավորություն չի ստանա աշխատել ծրագրի հետ։

Ազատ արտոնագիրԽմբագրել

 
Ռիչարդ Սթոլմանը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։

Ի տարբերություն ոչ ազատ արտոնագրին, ազատ և բաց արտոնագիրը ծրագրի որոշակի տարբերակի իրավունքը չի պահպանում ստեղծողին, այլ փոխանցում է վերջնական օգտագործողին։ Արդյունքում օգտագործողը սովորաբար կարևոր իրավունք է ստանում, որը համաձայն հեղինակային իրավունքների մասին օրենքի, ունի ծրագրային ապահովման տարբերակի սեփականատերը, սակայն ԾԱ-ի ողջ իրավունքները մնում է ստեղծողին։

Բաց և ազատ ծրագրային ապահովման լավ օրինակ է GNU General Public License (GPL)[1], որն օգտագործողին տալիս է այն հետմշակելու կամ փոփոխություններ կատարելու ամբողջական իրավունքները։ Ազատ արտոնագրով ԾԱ օգտագործողը պարտավոր չէ ընդունել օգտագործման պայմանները։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել