Դիտարկիչ
Դիտարկիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված տեղեկատվությունը վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։
Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային դիտարկիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային դիտարկիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային դիտարկիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում)։
2019 թվականի մարտի տվյալներով ավելի քան 4.3 մլն մարդ օգտագործում է դիտարկիչ, որը մոտավորապես կազմում է աշխարհի բնակչության 55%-ը[1]։ Ամենատարածված դիտարկիչներն են Գուգլ Քրոմ-ը, Մոզիլլա Ֆայրֆոքս-ը, Սաֆարի-ն,Ինտերնետ Էքսփլորեր-ը և Microsoft Edge-ը։
ՏարածումըԽմբագրել
Internet Explorer Mozilla Firefox Google Chrome Opera
Աշխարհում շատ ցանցային դիտարկիչներ գոյություն ունեն, սակայն ավելի հայտնի են վերևում նշված հինգ դիտարկիչները։ Այդ դիտարկիչները միշտ գտնվել և գտնվում են մրցակցության մեջ ու տարբեր երկրներում ձգտում են գրավել ցանցային դիտարկիչների շուկան։ Հետևաբար տարբեր երկրներում այս ցանցային դիտարկիչները տարբեր տարածում ունեն[2]։
Ինտերնետ Էքսփլորեր ցանցային դիտարկիչը ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում։ Այն իր օգտագործողների թվով առաջատարն է, սակայն վերջին ժամանակներս այս ցանցային դիտարկչի օգտագործողների թիվը պակասել է։ Դա հիմնականում բացատրվում է ծրագրային սխալներով ու դիտարկչի ծարաբեռնվածությամբ։ Շտկելու համար այս անհաջողությունները Microsoft ընկերությունը 2011 թվականին թողարկում է իր ցանցային դիտարկիչի 9-րդ տարբերակը, որը բավականին տարբերվում է դիտարկչի ավելի հին տարբերակներից։
Մոզիլլա Ֆայրֆոքս ցանցային դիտարկիչը երկրորդն է աշխարհում իր օգտագործողների թվով։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ինդոնեզիայում, որտեղ դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 80 տոկոսը։
Գուգլ Քրոմ ցանցային դիտարկիչը, չնայած իր նոր լինելուն, բավականին մեծ տարածում է գտել աշխարհում։ Դիտարկիչը հատկապես տարածված է Թունիսում և Ալբանիայում, որտեղ այն առաջին տեղում է։ Դիտարկիչը նաև մեծ տարածում է գտել Հայաստանում, որտեղ այս ցանցային դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 34 տոկոսը[3]։
Օպերա ցանցային դիտարկիչը նույնպես զարգանում է մեծ թափով, սակայն այս դիտարկիչի օգտագործողների թիվը աշխարհում շատ փոքր է՝ընդամենը համացանց օգտագործողների 3 տոկոսը։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում։
ՆշանակությունըԽմբագրել
Ինտերնետ դիտարկիշի նպատակը Համաշխարհային սարդոստայն-ից տեղեկատվությունը հասցնել և ցույց տալ դա Օգտագործող-ի սարքի վրա։
Այս գործընթացը սկսում է երբ օգտագործողը ներմուծում է URL-ը դիտարկիչում, օրինակ https://en.wikipedia.org/
։ Գործնականում բոլոր URL-ները սկսում են http:
-ով կամ https:
-ով, ինչը նշանակում է, որ դիտարկիչը կստանա դրանք որպես HTTP: https:
-ի դեպքում դիտարկիչի և վեբ սերվերի միջև հաղորդակցումը կոդավորված է անվտանգության և գաղտնիության սկզբունքներից ելնելով։ URL-ի համար մեկ այլ նախամասնիկ է file:
-ը, որը օգտագործվում է համակարգչի ներքին թղթապանակներն ու նիշքերը ցույց տալու համար։
Մի անգամ կայքէջը բեռնվում է դիատրկիչում, և դիտարկիչը ցույց է տալիս այն օգտագործողի սարքի էկրանին։ Այն ներառում է դիտարկիչի կողմից ներառվող հնարավոև պատկերները և վիդեոները։
Շուկայական մասնաբաժինըԽմբագրել
Դիտարկիչների վիճակագրություն | ||||
---|---|---|---|---|
Google Chrome | 62.09% | |||
Mozilla Firefox | 14.81% | |||
Internet Explorer | 9.62% | |||
Safari | 5.34% | |||
Microsoft Edge | 3.68% | |||
Opera | 1.6% | |||
Yandex Browser | 0.5% | |||
Coc Coc | 0.29% | |||
UC Browser | 0.24% | |||
Chromium | 0.18% | |||
Sogou Explorer | 0.16% | |||
Maxthon | 0.16% | |||
360 Secure Browser | 0.16% | |||
QQ Browser | 0.11% | |||
Mozilla Suite | 0.04% | |||
Phantom | 0.03% | |||
Vivaldi | 0.03% | |||
Pale Moon | 0.02% | |||
Amigo | 0.02% | |||
SeaMonkey | 0.02% | |||
Other | 0.06% | |||
Դիտարկիչների շուկայական մասնաբաժինները 2017 թվականի փետրվարի դրությամբ համաձայն StatCounter-ի[5] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «World Internet Users Statistics and 2019 World Population Stats»։ www.internetworldstats.com։ Վերցված է 2019 թ․ ապրիլի 21
- ↑ Ցանցային դիտարկիչների օգտագործման ցուցանիշները աշխարհում
- ↑ Ցանցային դիտարկիչների օգտագործումը Հայաստանում
- ↑ Stewart William։ «Web Browser History»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 5
- ↑ «Top 5 Desktop browsers on Feb 2017»։ StatCounter
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիտարկիչ կատեգորիայում։ |