Ասսեմբլեր լեզու
Ասսեմբլեր լեզու (անգլ.՝ assembly language)՝ ցածր մակարդակի ծրագրավորման լեզու, մեքենայական լեզվի սիմվոլիկ ներկայացնում։ Ասսեմբլերը թույլ է տալիս գրել կարճ և արագ կատարվող ծրագրեր, մեծ մասամբ ասսեմբլերով գրվում են այնպիսի ծրագրեր, որոնք ապահովում են մեքենայական մասի արդյունավետությունը[2]։
Տեսակ | ծրագրավորման լեզու |
---|---|
Ենթադաս | non-structured programming language? և low-level programming language? |
Առաջացել է | 1949 |
Ընդլայնումներ | .asm և .s [1] |
Assembly languages Վիքիպահեստում |
Առավելությունները և թերությունները
խմբագրելԱռավելությունները
խմբագրել- Ասսեմբլեր լեզուն թույլ է տալիս գրել ամեաարագ և փոքր ծրագիր, որը ընդհանրապես հնարավոր է գրել տվյալ պրոցեսորի համար։
- Ասսեմբլեր լեզվի օգնությամբ ստեղծվում են մեքենայից կախված ենթածրագրեր նախաթարգմանիչի (ռուս.՝ компилятор) համար։
- Ասսեմբլեր լեզուն օգտագործվում է BIOS-ի համար հանգույցներ (ռուս.՝ прошивка) ստեղծելիս։
- Ասսեմբլեր լեզուն շատ հաճախ օգտագործվում է սարքերի դրայվերներ ստեղծման ժամանակ։
Թերությունները
խմբագրել- Ասսեմբլերը ցածր մակարդակի ծրագրավորման լեզու է, ուստի նրանով գրված ծրագրերը ավելի բարդ են ընթերցվում և դժվար է հասկանալ, քան բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված ծրագրերը։
- Ծրագիրը կազմված է շատ «փոքր» տարրերից՝ մեքենայական հրամաններից, որոնք բարդեցնում են ծրագրավորման գործընթացը, հաճախացնում սխալվելու հավանականությունը։
- Բացակայում է ծրագրի տեղափոխության հնարավորությունը մի համակարգչից դեպի այլ համակարգիչ։
Օգտագործումը
խմբագրելԵթե, որպես ծրագրավորման լեզվի առաջին սերունդ համարենք մեքենայական կոդը, ապա ասսեմբլեր լեզուն կարելի է համարել ծրագրավորման լեզուների երկրորդ սերունդ։ Ասսեմբլեր լեզվի մի շարք թերությունները բերեցին ծրագրավորման լեզուների երրորդ սերնդի առաջացմանը, որոնք կոչվեցին բարձր մակարդակի ծրագրավորման լեզուներ։ Հենց բարձր ծրագրավորման լեզուները և իրենց ժառանգներն են, որ հիմնականում օգտագործվում են ներկայիս ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունում։ Ասսեմբլեր լեզվով գրվում են ծրագրեր կամ ծրագրի հատվածներ այն դեպքում, երբ հատկապես խիստ անհրաժեշտ է արագագործությունը։
Շարահյուսությունը
խմբագրելԱսսեմբլեր լեզվի շարահյուսությունը տվյալ պրոցեսորին բնորոշ համակարգային հրամաններն են։
Հրամանների համակարգ
խմբագրելԱսսեմբլեր լեզվում հրամանների համակարգը բաժանվում է հետևյալ հիմնական խմբերի՝
- Տվյալների տեղափոխման հրամաններ (
mov
,push
և այլն) - Թվաբանական հրամաններ (
add
,inc
և այլն) - Տրամաբանական հրամաններ (
or
,and
և այլն) - Ղեկավարությունը փոխանցող հրամաններ (
jmp
,loop
և այլն) - Ընդհատման հրամաններ (
int
և այլն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://cs.lmu.edu/~ray/notes/x86assembly/
- ↑ Зубков Сергей Владимирович - Assembler для DOS, Windows и UNIX 3-е издание