WebKit, վեբ կայքերի ցուցադրման ազատ շարժիչ, որը մշակված է KHTML և KJS գրադարանների կոդերի հիման վրա և օգտագործում է KDE գրաֆիկական միջավայրը։

WebKit
Изображение логотипа
Տեսակbrowser engine? և ազատ ծրագրային ապահովում
Նախագծումը՝Apple Inc., Google Inc., KDE, Opera Software, Maxthon International Limited, Yandex և ուրիշներ
Գրված է՝C++
Պլատֆորմբազմապլատֆորմ ծրագրային ապահովում
Վերջին կայուն տարբերակ537.36
ԱրտոնագիրLGPLv2 / BSD-style
Հիմք են ծառայելKHTML? և KJS?
Սխալնելի հայտման էջbugs.webkit.org/describecomponents.cgi?product=WebKit և bugs.webkit.org/buglist.cgi?product=WebKit&resolution=---
Կայքwebkit.org
Ելակոդgithub.com/WebKit/WebKit
 WebKit Վիքիպահեստում

Ընթացիկ կոդը բաց է LGPL արտոնագրի պայմանով, որը նշանակում է բաղադրիչներից յուրաքանչյուրը կամ ամբողջությամբ բոլորը, անփոփոխ կամ փոփոխված վիճակում, կարելի է օգտագործել ցանկացած նշանակության պրոյեկտներում (այդ թվում կոմերցիոն) միայն մեկ պայմանով․ Գրադարանը կամ նրա արտադրանքը պետք է հրապարակվի բաց ընթացիկ կոդով և LGPL արտոնագրի պայմանով։

Պատմություն խմբագրել

2000 թվականի նոյեմբերին Apple֊ի կայքի «պահանջվում է» բաժնում հայտնվեցին թափուր աշխատատեղերի մի քանի հայտարարություններ։ Փնտրվող մասնագետներից պահանջվում էր ինտերնետ տեխնոլոգիաների լավ իմացություն, վեբ շարժիչների հետ աշխատանքի փորձ և նմանօրինակ որակներ։

2003 թվականի հունվարին Macworld Expo-ում Սթիվ Ջոբսը ներկայացրեց Սաֆարի դիտարկիչը, որը մշակված էր WebKit֊ի հիմքի վրա։ 2008 թվականին Epiphany վեբ դիտարկչի մշակողների խումբը GNOME միջավայրի համար հայտարարեց[1], որ պատրաստվում են իրենց դիտարկչում օգտագործել բացառապես WebKit շարժիչը՝ հրաժարվելով Mozilla Foundation-ի ստեղծած Gecko-ից։

2008 սեպտեմբերի 2-ին Գուգլ ընկերությունը հայտարարեց WebKit շարժիչի հիմքի վրա սեփական Google Chrome դիտարկիչի ստեղծման մասին։ Սկզբնապես Chrome-ը թողարկվեց Microsoft Windows-ի համար, հետագայում թողարկվեցին տարբերակներ GNU և Mac OS X օպերացիոն համակարգերի համար։

2010 թվականի մայիսին Apple Inc.-ը դիմեց ԱՄՆ-ի պատկան մարմիններին WebKit ապրանքանիշը գրանցելու համար[2]։

2013 թվականի փետրվարի 13-ին մշակողներին միացավ Opera Software[3]։

2013 թվականի ապրիլին Google֊ը և Opera Software֊ը հայտնեցին Blink շարժիչին անցնելու մասին։ Նույն թվականին Qt-ն նույնպես անցավ Blink շարժիչին[4]։

Բաղադրիչներ խմբագրել

 
վեբ դիտարկիչների օգտագործման վիճակագրությունը

WebCore խմբագրել

Document Object Model (DOM)֊ի ցուցադրումը և գրադարանը HTML֊ի և SVG֊ի համար։

JavaScriptCore խմբագրել

JavaScriptCore֊ը JavaScript֊ի շարժիչ է։ Այստեղ է գտնվում նաև WTF (Web Template Framework) գրադարանը, որը ներկայացնում է WebKit-ի ընդհանուր նշանակության օժանդակ ֆունկցիաներ։ JavaScriptCore-ը բազմապլատֆորմ է և կարող է օգտագործվել WebKit֊ի մյուս բաղադրիչներից անկախ։

WebKit֊ի նոր տարբերակներում Apple֊ը JavaScriptCore֊ը փոխարինում է ավելի ժամանակակից և արագ SquirrelFish֊ով։

Drosera խմբագրել

Սխալների վրիպազերծող (debugger), որը մտնում է WebKit հավաքածուի մեջ։

WebKit օգտագործող ծրագրեր խմբագրել

  • Քրոմիում — բաց, ընթացիկ կոդով վեբ դիտարկիչ Գուգլ ընկերությունից (մինչև 28.0.1463.0 տարբերակը),
    • CoolNovoMaple Studios ընկերության վեբ դիտարկիչ՝ Google Chrome-ի ընդլայնված հնարավորություններով,
    • Comodo DragonComodo Group ընկերության վեբ դիտարկիչ՝ անձնական տվյալների պահպանության անվտանգության պայմանով,
    • Google ChromeՔրոմիում հիմքով վեբ դիտարկիչ Գուգլ ընկերությունից,
    • Opera — Opera Software ընկերության վեբ դիտարկիչ (սկսած 15 տարբերակից),
    • SRWare Iron — SRWare ընկերության վեբ դիտարկիչ, որը ստեղծվել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգության նպատակով,
    • ՅանդեքսՅանդեքս ընկերության վեբ դիտարկիչ,
  • SafariApple ընկերության վերբ դիտարկիչ Mac OS֊ի համար,
  • iCab — վեբ դիտարկիչ Mac OS X֊ի համար,
  • Բջջային հարթակներ սմարթֆոնների և ինտերնետ պլանշետների համար,
    • Apple iOS — սմարթֆոնների և ինտերնետ պլանշետների հարթակ,
    • Google Android — սմարթֆոնների և ինտերնետ պլանշետների հարթակ,
    • HP webOS — սմարթֆոնների և ինտերնետ պլանշետների հարթակ[5],,
  • Epiphany — վեբ դիտարկիչ GNOME միջավայրի համար,
  • Adobe Integrated Runtime (AIR) — ծրագրի գործարկման անկախ հարթակային միջավայր,
  • AroraQt 4 հիմքով վեբ դիտարկիչ,
  • Bolt Browser — java֊ի համար վեբ դիտարիչ բջջային սարքերի համար,
  • Iris Browser — վեբ դիտարկիչ Windows Mobile֊ի համար,
  • Dolfin — ստանդարտ դիտարկիչ Bada օպերացիոն համակարգի համար[6],
  • KonquerorKDE 4֊ի կազմի մեջ մտնող KHTML և WebKit հիմքով վեբ դիտարկիչ և նիշքերի կառավարման համակարգ,
  • LeechCraftազատ բազմապլատֆորմ մոդուլային աշխատանքային միջավայր, որի մեջ մտնում է դիտարկիչ, IM-հաճախորդ, մեդիանվագարկիչ, նորությունների ընթերցման RSS ագրեգատոր,
  • MaxthonTrident շարժիչով աշխատելու հնարավորություն ունեցող վեբ դիտարկիչ,
  • MidoriGtk հիմքով վեբ դիտարկիչ։ Նախատեսվում է կազմի մեջ ընդգրկել Xfce միջավայրի աշխատանքային սեղանը,
  • Nokia Series 60 browserNokia S60 բջջային հեռախոսի վեբ դիտարկիչ,
  • OmniWeb — վեբ դիտարկիչ Mac OS X֊ի համար,
  • QtWebQt հիմքով վեբ դիտարկիչ Windows֊ի համար,
  • QupZillaQt-ի բազմապլատֆորմ վեբ դիտարկիչ,
  • rekonqNokia QtDemoBrowser֊ի հիմքով վեբ դիտարկիչ,
  • RockMelt — սոցիալական դիտարկիչ, որն աջակցում է Ֆեյսբուք և Թվիթթեր սինխրոնացում,
  • Shiira — վեբ դիտարկիչ Mac OS X֊ի համար,
  • Swift — վեբ դիտարկիչ Windows֊ի համար,
  • AdiumIM հաճախորդ Mac OS X֊ի համար,
  • qutIM — բազմապլատֆորմ IM հաճախորդ,
  • Vacuum-IM — բազմապլատֆորմ Jabber հաճախորդ՝ գրված Qt֊ի համար,
  • Uzbl — վեբ դիտարկիչ Unix֊ի կարգի համակարգերի համար,
  • Yahoo! Messenger — հաղորդագրությունների փոխանակման ծրագիր[7],
  • Luakit — մինիմալիստական վեբ դիտարկիչ, որը հիշեցնում է Firefox֊ը,
  • dwb Արխիվացված 2013-08-01 Wayback Machine — մինիմալիստական վեբ դիտարկիչ,

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Epiphany Mailing list — ANNOUNCEMENT: The Future of Epiphany
  2. Apple-ը ցանկանում է գրանցել WebKit ապրանքանիշը(չաշխատող հղում)
  3. «300 миллионов пользователей и переход на WebKit / Блог компании Opera Software ASA / Хабрахабр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Introducing the Qt WebEngine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  5. «Developing Web Content for the HP webOS Platform». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  6. «bada C++ App Programming — Developer Guide — Web: Managing Web Pages and Web Content». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  7. «Applications using WebKit — WebKit». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել