Շրջանավարտուհու սպանությունը

Ռեժիսոր Ջոն Հերցֆելդի հեռուստատեսային ֆիլմը (1989)

«Շրջանավարտուհու սպանությունը» (անգլ.՝ The Preppie Murder), կինոֆիլմ` հիմնված իրական դեպքերի վրա։

Շրջանավարտուհու սպանությունը
անգլ.՝ The Preppie Murder
Երկիր ԱՄՆ
Թվական1989
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հերցֆելդ
ԴերակատարներԴեննի Այելլո, Ուիլյամ Բոլդուին և Լարա Ֆլին Բոյլ
Տևողություն100 րոպե

Սյուժե խմբագրել

Հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։ Ոստիկանությունը կասկածում է այն տղամարդուն, ում հետ վերջին անգամ տեսել են աղջկան։ Նա պնդում է, որ աղջիկը պատահաբար է մահացել սեքսի ժամանակ։ Մահացածի հարազատները չեն ցանկանում հաշտվել նման մեկնաբանության հետ և դատախազից պահանջում են նրան դատապարտել սպանության համար։ Բայց կասկածյալը շատ լավ փաստաբան ունի։ Ի վերջո նա իրեն մեղավոր է ճանաչում չկանխամտածված սպանության մեջ։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է հիմնականում Լոս Անջելեսում, սակայն որոշ արտատարածքային նկարահանումներ տեղի են ունեցել Նյու Յորքում։ Մայք Շիհանը, որը քննել է գործը, նկարահանման ժամանակ եղել է ֆիլմի խորհրդատուն։ Ջենիֆեր Լիվինի ծնողները հրաժարվել են մասնակցել, նրա հայրը դա անվանել է «շահագործում»։ Լինդա Ֆաիրշտայնը և Ջեկ Լիթմանը ևս հրաժարվել են մասնակցությունից[1]։ Ռեժիսոր Ջոն Հերցֆելդը ցանկացել է պատմել Ջենիֆեր Լիվինի պատմությունը և «մաքրել այն կեղտից»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kunen, James S. (1989 թ․ սեպտեմբերի 25). «Art Imitates Death in The Preppie Murder». People. 32 (13). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  2. Rosenberg, Howard (1989 թ․ սեպտեմբերի 23). «'Preppie Murder' Drama Pleads Case for Victims». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել