Բացել գլխավոր ցանկը

Էլիզաբեթ Պերկինս (անգլ.՝ Elizabeth Perkins, նոյեմբերի 18, 1960(1960-11-18)[1][2][3], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի՝ առավել հայտնի «Հաշիշ» հեռուստասերիալում խաղացած դերով, որը նրան բերել է «Էմմի մրցանակաբաշխության» երեք և «Ոսկե գլոբուսի» երկու անվանակարգ։ Հայտնի է նաև 1980-ական և 1990-ական թվականների «Մեծ», «Ֆիլինսթոուններ», «Հրաշք 34-րդ փողոցում» ֆիլմերում խաղացած դերերով։

Էլիզաբեթ Պերկինս
անգլ.՝ Elizabeth Perkins
Elizabeth Perkins 2008.jpg
Ծնվել էնոյեմբերի 18, 1960(1960-11-18)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՆորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց և Դե Պաուլ համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Ջուլիո Մակատ
elizabeth-perkins.org

Վաղ տարիներԽմբագրել

Էլիզաբեթ Էնն Պերկինսը ծնվել է Նյու Յորքում՝ Քվինսում[4]։ Իր կարիերան սկսել է Մասաչուսեթս նահանգի Գրինֆիլդ քաղաքի թատրոնում ելույթներից՝ միաժամանակ սովորելով Northfield Mount Hermon School-ում։

ԿարիերաԽմբագրել

Էլիզաբեթ Պերկինսը հեռուստատեսություն նորամուտ է ունեցել 1986 թվականի «Անցած գիշերվա մասին․․․» ֆիլմով, բայց նրա համար առաջընթաց է եղել 1988 թվականի ռեժիսոր Փենի Մարշալի «Մեծ» ֆիլմը, որում նկարահանվել է Թոմ Հենքսի հետ միասին և որը վարձույթում հավաքել է ավելի քան հիսուն միլիոն դոլլար[5]։ Նա քննադատների կողմից դրական արձագանք է ստացել «Ավալոն» (1990) և «Բժիշկ» (1991) ֆիլմերում խաղացած դերերի համար[6]։

90-ականների սկզբին Պերկինսը նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ «Նա ասաց, նա ասաց» և «Հրաշք 34-րդ փողոցում» (1947 թվականի նույնանուն ֆիլմի վերամշակումն էր) ռոմանտիկ կատագերգություններում։ Դերասանուհու կարիերայի ամենամեծ հաջողությունը այդ շրջանում դարձել է 1994 թվականի «Ֆիլինսթոունները» ֆիլմում խաղացած կանացի գլխավոր դերը։ Ֆիլմը նախագծի շրջանակներում հավաքել է գրեթե 400 միլիոն դոլլար[7]։

«Ֆիլինսթոունների» հաջողությունից հետո Պերկինսը խաղացել է գլխավոր դեր վարձույթում ձախողված «Լուսնային լույսն ու Վալենտինոն» մելոդրամայում։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով HBO հեռուստաալիքի այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ «Երկրից դեպի լուսին»-ը և «Եթե պատերը կարողանային խոսել 2» ֆիլմերը։ Բացի դրանից, 2000-2001 թվականներին Պերկինսը հեռուստատեսությամբ խաղացել է գլխավոր դեր կարճ ժամանակ գոյություն ունեցած Battery Park սիթքոմում։ Այդ ընթացքում մի շարք ֆիլմերում ունեցել է երկրորդական դերեր, այդ թվում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կին առանց կանոնների», «28 օր», «Կատուներն ընդդեմ շների», «Տասնյոթամյաները», «Զանգ 2», «Դաժան մարդիկ» «Սերը շների նկատմամբ պարտադիր է», «Շլդիկների խռովությունը» ֆիլմերը։

Պերկինսի կարիերան հասավ իր բարձրակետին Showtime հեռուստաալիքի 2005 թվականի «Հաշիշ» կատագերկական հեռուստասերիալում խաղացած դերով[7]։ Շոուում նա կատարել է Սելի Հոդեսի՝ կռվարար ալկոհոլիկի և գլխավոր հերոսուհու՝ Մերի-Լուիս Պարկերի հարևանուհու դերը։ Հեռուստասերիալում կատարած իր աշխատանքի համար արժանացել է քննադատների դրական արձագանքին, ինչպես նաև «Էմմիի» երեք, «Ոսկե գլոբուսի» երկու և մի շարք այլ անվանակարգերի, չնայած նրան, որ ամեն անգամ պարտվել է[7][8]։ Նա լքել է հեռուստասերիալը 2009 թվականին՝ հինգ եթերաշրջանների ավարտից հետո, որպեսզի զբաղվի այլ նախագծերով[9]։ 2011 թվականին որպես հրավիրված աստղ նկարահանվել է «Խուզարկու» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում ։

2012 թվականին ABC հեռուստաալիքի «Ինչպես ծնողների հետ ապրել մնացած ամբողջ կյանքը» կատակերգական հեռուստասերիալում Պերկինսը հրավիրվել է Սառա Չոկի հերոսուհու էքսցենտրիկ մոր դերում խաղալու։ Չնայած նախապես Պերկինսի կերպարը պիտի լիներ ավելի տարիքով, բայց դերասանուհուն ծրագրում ներգրավվելու նպատակով պրոդյուսերը որոշել է նրա հերոսուհուն դարձնել մի փոքր ավելի երիտասարդ[10]։

Անձնական կյանքԽմբագրել

Պերկիսն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ունի դուստր, որը ծնվել է 1991 թվականին[11]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 Անցած գիշերվա մասին About Last Night… Ջոան
1988 Սրտերի հաճելի պար Sweet Hearts Dance Էդի
1988 Մեծ Big Սյուզան Լոուրենս
1989 Միայն նրա դիակի վրայով Enid Is Sleeping Ջեյն
1990 Ավալոն Avalon Էն Քեյ
1991 Բժիշկ The Doctor Ջուն Էլիս
1994 Հրաշք 34-րդ փողոցում Miracle on 34th Street Դորա Ուոկեր
1994 Ֆիլինսթոուններ The Flintstones Վիլմա Ֆիլինսթոուն
1995 Լուսնային լույսն ու Վալենտինոն Moonlight and Valentino Ռեբեկա
1997–2010 Բլրի արքան King of the Hill Jan Shaw
1998 Ես քեզ կորցնում եմ I’m Losing You Օբրի Վիսկեր
2001 Շներն ընդդեմ կատուների Cats & Dogs տիկին Բրոուդի
2002 Տասնյոթամյաները Try Seventeen մայր
2003 Փնտրելով Նեմոյին Finding Nemo Քորլ
2004 Խոսիր Speak Ջոյս Սորդինո
2005 Զանգ 2 The Ring Two բժիշկ Էմմա Թեմփլ
2005 Հերկուլես Hercules Ալքմենա
2005 Դաժան մարդիկ Fierce People Միսիս Լենգլի
2005 Շների հանդեպ սերը պարտադիր է Must Love Dogs Քերոլ Նոլան
2005–2009 Հաշիշ Weeds Սիլիյա Հոդս
2009 Դետեկտիվ Մոնք Monk Քրիստինա Ռեպ
2011 Շլդիկների խռովությունը Hop տիկին Օհարա
2011 Խուզարկու The Closer Հեյլ Մեյրզ
2012 Ինչպես ծնողների հետ ապրել մնացած ամբողջ կյանքը How to Live with Your Parents (for the Rest of Your Life) Էլեյն
2016 Սա մենք ենք This Is Us Janet Malone

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #136267785 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Elizabeth Perkins Biography (1960?-)
  5. «Big (1988)»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է September 1, 2009 
  6. «Elizabeth Perkins Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-27 
  7. 7,0 7,1 7,2 «Elizabeth Perkins Biography»։ AllRovi։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-22 
  8. Internet Movie Database։ «Awards for Elizabeth Perkins»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-27 
  9. «Elizabeth Perkins is leaving 'Weeds.' Who needs a margarita?»։ Entertainment Weekly։ May 6, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է June 5, 2010 
  10. Ben Lee (1 марта 2012)։ «Elizabeth Perkins joins Sarah Chalke's 'How to Live with Your Parents'»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-05-13 
  11. Chicago Sun Times Perkins doctors up career after `Big' break by Luaine Lee, August 30, 1991

Արտաքին հղումներԽմբագրել