Տուն լճի մոտ (ֆիլմ, 2006)

«Տուն լճի մոտ» (անգլ.՝ The Lake House), արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստիի ֆանտաստիկ մելոդրաման, որ նկարահանվել է 2006 թվականին։ Ֆիլմը հարավկորեական «Տուն ծովի մոտ» ֆիլմի ռեմեյքն է և Ագրեստիի՝ հոլիվուդյան առաջին ֆիլմը։ 1994 թվականին Սանդրա Բուլոկն ու Կիանու Ռիվզը միասին նկարահանվել էին «Արագություն» ֆիլմում։

Picto infobox cinema.png
Տուն լճի մոտ
անգլ.՝ The Lake House
Տուն լճի մոտ (ֆիլմ, 2006).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ, դրամա և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ՀիմքIl Mare?
Թվականհունիսի 16, 2006[4] և հուլիսի 6, 2006[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAlejandro Agresti?[6][1][3][…]
ՊրոդյուսերՌոյ Լի
Սցենարի հեղինակDavid Auburn?
ԴերակատարներԿիանու Ռիվզ[2][3][7][…], Սանդրա Բուլոք[2][7][8][…], Dylan Walsh?[8], Շոխրե Աղդաշլու[8][9], Քրիստոֆեր Պլամմեր[7][8], Ebon Moss-Bachrach?[7][8], Willeke van Ammelrooy?, Լին Քոլինզ[8] և Mike Bacarella?
ՕպերատորԱլար Կիվիլո
ԵրաժշտությունՌեյչել Փորթման
ՄոնտաժAlejandro Brodersohn?
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՉիկագո
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures
Տևողություն95 րոպե
Շահույթ114 830 111 $
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

2006 թվականին Քեյթ Ֆորսթերը (Սանդրա Բուլոկ) փեսացուից (Դիլան Ուոլշ) բաժանվելուց հետո որոշում է թողնել լճափի տունն ու տեղափոխվել Չիկագո, որպեսզի մոտ լինի իր նոր աշխատատեղին։ Քեյթը փոստարկղում նամակ է թողնում տան հաջորդ բնակչին՝ ներողություն խնդրելով շան թաթերի՝ կամրջակի վրա մնացած հետքերի ու ձեղնահարկում մնացած փոշոտ արկղի համար։ Նամակը գտնում է Ալեքս Ուայլերը (Կիանու Ռիվզ), ով միայնակ ճարտարապետ է։ Ալեքսը չի հասկանում՝ ինչի մասին է գրված նամակում, քանզի չկային ոչ կամրջակի վրա հետքերը, ոչ էլ ձեղնահարկի փոշոտ արկղը։ Հանկարծակի հայտնվում է մի շուն ու կամրջակի վրա թողնում սև ներկի հետքեր, որով Ալեքսը նոր ներկել էր ցանկապատը։ Ալեքսը նամակ է թողնում նույն փոստարկղում, և շուտով պարզվում է, որ նրանց բաժանում է երկու տարվա ժամանակ, թեև գտնվում են նույն վայրում։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Սանդրա Բուլոք Քեյթ Ֆորսթեր Քեյթ Ֆորսթեր
Կիանու Ռիվզ Ալեքս Ուայլեր Ալեքս Ուայլեր
Շոխրե Ագդաշլու Աննա Կլիժինսկի Աննա Կլիժինսկի
Քրիստոֆեր Պլամեր Սայմոն Ուայլեր Սայմոն Ուայլեր
Դիլան Ուելշ Մորգան Մորգան
Վիլեկե վան Ամելրոյ Քեյթի մայրը

ՓաստերԽմբագրել

  • Կինոնկարի աշխատանքային վերնագիրը երկար ժամանակ եղել է «Il Mare»: Ֆիլմում իտալերեն այդ բառը, որ նշանակում է «ծով», օգտագործվել է որպես այն ռեստորանի անվանում, որտեղ Ալեքսը ժամադրում է Քեյթին երկու տարի հետո։
  • Սանդրա Բուլոքի հերոսուհին երկու անգամ դիտում է նույն ֆիլմը՝ Ալֆրեդ Հիչքոքի «Վատ համբավ» կինոնկարը, որում նկարահանվել են Ինգրիդ Բերգմանն ու Քերի Գրանտը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են