Սթիվեն Դիլեյն

անգլիացի դերասան

Սթիվեն Ջոն Դիլեյն (անգլ.՝ Stephen John Dillaneմարտի 27, 1957(1957-03-27)[1], Քենսինգթոն, Լոնդոն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասան։ «Թոնի» և BAFTA մրցանակների դափնեկիր։ Լոուրենս Օլիվիեի մրցանակի և Էմմիի նոմինանտ։ Առավել հայտնի է դարձել Ստանիս Բարատեոնի դերով, որը նա մարմնավորել է Գահերի խաղը հեռուստասերիալում։

Սթիվեն Դիլեյն
Ծնվել էմարտի 27, 1957(1957-03-27)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՔենսինգթոն, Լոնդոն
ԿրթությունԷքստերի համալսարան և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Երեխա(ներ)Ֆրենկ Դիլեյն
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Սթիվեն Դիլեյնը ծնվել է 1957 թվականի մարտի 27-ին Քենսինգթոնում, Լոնդոն՝ ավստրալիացի վիրաբույժ Ջոն Դիլեյնի և անգլիացի Բրիջիթի ընտանիքում[4][5]։ Ունի քույր և կրտսեր եղբայր՝ Ռիչարդ Դիլեյնը, ով նույնպես դերասան է։

Էքսեթերի համալսարանում սովորել է պատմություն և քաղաքագիտություն, հատկապես ռուսական հեղափոխության ժամանակաշրջանը[6]։ Ուսումն ավարտելուց հետո, երեք տարի աշխատել է որպես թղթակից։ Այնուհետև փոշմանել է և դարձել դերասան՝ 25 տարեկանում ընդունվելով Բրիսթոլի թատերական դպրոցը[7][8]։

Կարիերա խմբագրել

 
Սթիվեն Դիլեյնը 2008 թվականին

Կինոյում իր առաջնախաղն է ունեցել 1985 թվականին՝ նկարահանվելով հայտնի «Ռեմինգթոնյան ոճ» հեռուստասերիալում։ Դրանից հետո մի քանի տարի աշխատել է թատրոնում։ 5 տարի անց Դիլեյնը խաղացել է Հորացիոյի դերը «Համլետ» հեռուստաֆիլմում։ 1994 թվականին Սթիվենը խաղացել է նաև միևնույն հեռուստաֆիլմի թատերական տարբերակում։ Նրա ամենահայտնի դերերից է Լեոնարդ Վուլֆի դերը «Ժամացույցներ» ֆիլմում։ Նկարահանվել է նաև «Տրիումֆ», «Գոլ» և «Գոլ 2» ֆիլմերում։

Թատրոնում նրա ամենահայտնի դերերից Արչերի դերը «Հիասքանչ խորամանկություն», Ուոլթերի դերը «Հրեշտակները Ամերիկայում», Քլովի դերը «Էնդշփիլ», Հենրիի դերը «Արտացոլում» ներկայացումներում։ Խաղացել է նաև «Մակբեթ», «Չորս կվարտետ», «Փոթորիկ» և «Ինչպես Ձեզ դուր է գալիս» թատերական ներկայացումներում։

Նկարահանվել է նաև մի քանի հեռուստասերիալներում։ Այսպես, նկարահանվել է «Ջոն Ադամս» հեռուստասերիալում, մարմնավորել է Ստանիս Բարատեոնի դերը «Գահերի խաղը հեռուստասերիալում», ինչպես նաև դետեկտիվ Կարլ Ռոբակի դերը «Թունել» հեռուստասերիալում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Theatre WorldNYC. — ISSN 0082-3856; 1088-4564
  2. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. Биография Стивена Диллэйна на сайте filmreference.com
  5. Wolf, Matt (16 апреля 2000). «Getting Out of the Way of 'The Real Thing'». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 07-07-2015-ին.
  6. Rorke, Robert (13 апреля 2008). «'Adams' alter-ego». New York Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 19-07-2015-ին.
  7. de Lisle, Tim (16 ноября 1997). «The unwilling war hero». The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 07-07-2015-ին.
  8. «The unknown heart-throb». The Guardian. 13 января 2000. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 19-07-2015-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Դիլեյն» հոդվածին։