Ռեջինա Ռենե Քինգ (անգլ.՝ Regina Rene King, հունվարի 15, 1971(1971-01-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասանուհի և հեռուստատեսային ռեժիսոր։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, «Էմմիի» եռակի մրցանակակիր։ Ճանաչման է հասել դեռևս դեռահաս տարիքում՝ նկարահանվելով NBC-ի «227» (1985—1990) սիթքոմում։ 1990-ական թվականների կեսերին Քինգն սկսել է ավելի հասուն դերեր կատարել՝ «Ջերի Մագուայր» ֆիլմի ճանաչումից հետո։ Դրանից հետո նա հաջողությունների է հասել՝ կատարելով հոլիվուդյան ֆիլմերի գլխավոր հերոսուհիների սևամորթ ընկերուհիների երկրորդական դերեր, ինչպես օրինակ՝ «Միսս հանճար 2։ Գեղեցիկ և վտանգավոր», «Օրենքով շիկահերը 2», «Մոխրոտի պատմությունը», նաև «Պետության թշնամին» ու «Հերթապահ հայրիկը» ֆիլմերում խաղացել է կնոջ դերը։ Նրա ամենամեծ հաջողությունը եղել է գլխավոր կերպարի սիրուհու դերը 2004 թվականի «Ռեյ» ֆիլմում։

Ռեջինա Քինգ
Ծննդյան թիվ՝հունվարի 15, 1971(1971-01-15) (53 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ՝

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար (2005)

,

NAACP Image Award երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի (2005)

,

Հեռուստաքննադատների ընտրություն մրցանակ (2017)

, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում (2018)

,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում (2020)

,

Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար (2015)

,

Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար (2016)

և Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում
IMDb։ID 0005093

2009-2013 թվականներին Քինգը նկարահանվել է NBC/TNT-ի «Սաութլենդ» սերիալում, որտեղ խաղացած դերի համար երկու անգամ առաջադրվել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակին[2]։ 2015 թվականին Քինգը դրական արձագանքների է արժանացել որպես «Լինել Մերի Ջեյն» և «Սկանդալ» սերիալների ռեժիսորության համար։ Այդ նույն 2015 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ՝ որպես մինի սերիալի կամ ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ABC-ի «Ամերիկյան հանցագործություն» սերիալի համար[3]։ Այդտեղ նա կատարում է Իսլամի ազգ ակտիվ անդամի և թմրամոլի սպանության մեջ կասկածվողի քրոջ դերը։ 2016 թվականին «Ամերիկյան հանցագործություն» սերիալի երկրորդ եթերաշրջանում դերակատարման համար ևս արժանացել է «Էմմիի», իսկ 2018 թվականին կրկին ստացել է այդ մրցանակը «Յոթ վայրկյան» մինի սերիալում լավագույն դերակատարման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Regina King profile at». TVGuide.com. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  2. «Regina King Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  3. Nina Terrero (25 марта 2015). «Regina King talks directing Being Mary Jane and Scandal». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել