18 տարեկան հասակում Բյորկմանը հղթանակ է տանում Շվեդիայի թենիսի պատանեկան առաջնությունում։ Նրա համար ATP Challenger շարքի առաջին հաղթանակ մրցաշարը դառնում է 1992 թվականի Տամպերեի մրացաշարը (զուգախաղ, հայրենակից Յոհան Դոնարի հետ)։ Նույն թվականին նա հասնում է ATP մրցաշարերի առաջին եզրափակիչ (Պրահայում, նույնպես զուգախաղում)։ 1993 թվականին նա հաղթում է մենախաղի երեք և զուգախաղի հինգ չելենջերներում, ինչպես նաև մասնակցում է ATP մրցաշարերի երկու եզրափակիչներում՝ Կուալա Լումպուր և Մոսկվա։
Բյորկմանի կարիերայում մեծ բեկում տեղի է ունենում 1994 թվականին։ Նա հաղթանակ է տանում զուգախաղի յոթ մրցաշարերում, այդ թվում տարվա ամփոփիչ մրցաշարում՝ ATP վարկածով աշխարհի առաջնությունում։ Յոթ հաղթանակներից հինգը շահվում է Յան Ապելի հետ զույգով, աշխարհի առաջնության եզրափակիչում շվեդական զույգը հաղթում է ավստրալիացիներ Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին՝ 6-4, 4-6, 4-6, 7-6(5), 7-6(6)։ Ապելը և Բյորկմանը նաև դուրս են գալիս Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ զիջում են Բայրոն Բլեյկ-Ջոնաթան Սթարկ ուժեղ զույգին՝ 4-6,6-7։ Նույն տարում Շվեդիայի հավաքականի նորեկ Բյորկմանը հաղթում է իր առաջին Դևիսի Գավաթը։ Եզրավակիչում նրանք Ապելի հետ միասին առավելության են հասնում ռուսաստանցիներ Եվգենի Կաֆելնիկով-Անդրեյ Օլխովսկի զույգի նկատմամբ՝ 6-7(4), 6-2, 6-3, 1-6, 8-6։ հաջոր տարի Բյորկմանը Շվեդիայի հավաքականի կազմում մասնակցում է թիմային աշխարհի առաջնությանը և Ստեֆան Էդբերգի հետ միասին այդ մրցաշարի եզրափակիչի ճանապարհին հաղթանակ են տանում բոլոր հանդիպումներում։ 1996 թվականին Բյորկմանի միակ մասնակցությունը Օլիմպիական խաղերին ավարտվում է առաջին իսկ շրջանում ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում, ճիշտ է, մենախաղի մրցաշարում նա պարտվում է ապագա չեմպիոն Անդրե Աղասիին՝ 7-6(6), 7-6(5)։
Բյորկմանի հաջողությունների հաջորդ շարքը թվագրվում է 1997 թվականով։ Այդ տարի նա հաղթում է ATP մենախաղի երեք մրցաշարում, ճանապարհին հաղթելով, մանավորապես, Կառլոս Մոյաին և Պատրիկ Ռաֆտերին, դուրս է գալիս ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ, երրորդ շրջանում հաղթելով Գուստավո Կուերտենին և հասնում է մինչև ATP աշխարհի առաջնության մենախաղի կիսաեզրափակիչ, շրջանային մրցաշարում հաղթելով համաշխարհային տասնյակի երկու թենիսիտի՝ Մայքլ Չանգ և Սերխի Բրուգերա։ Կիսաեզրափակիչում նա զիջում է Փիթ Սամփրասին։ Այդ մրցաշրջանը սկսելով ATP դասակարգման աղյուսակի մենախաղի 65-րդ հորիզոնականում, Բյորկանն այն ավարտում է իր համար ռեկորդային 4-րդ հորիզոնականում։ Զուգախաղում, նա իր մեկ այլ հայրենակից Նիկլաս Կուլտիի հետ, երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ, այս անգամ ԱՄՆ բաց առաջնություն։ Նույնպես երկրորդ անգամ այդ տարում, Բյորկմանը դառնում է Դևիսի Գավաթի խաղացկության հաղթող, Շվեդիայի հավաքականի երեք հանդիպումներում նա անցկացնում է ինը մրցախաղ, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ երկուական մենախաղ և մեկական զուգախաղ և հաղթանակ է տանում նրանցից ութում, այդ թվում ԱՄՆ-ի հավաքականի հետ եզրափակիչ հանդիպման բոլոր երեքում։
1998 թվականին Բյորկմանը հաղթում է մենախաղի ընդամենը մեկ մրցաշարում և զուգախաղի երկուսում, սակայն նրանցից մեկը դառնում է Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղ նա հալլանդացի Յակկո Էլթինգի հեի միասին եզրափակիչում հաղթում են մրցաշարի տանտերեր Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին՝ 6–2, 5–7, 2–6, 6–4, 6–35։ Նաև նա երրորդ անգամ օգնում է Շվեդիայի հավաքականին հաղթանակ տանելու Դևիսի Գավաթում։ Այս անգամ նա հաղթում է յոթ հանդիպումներից վեցում, այդ թվում որոշիչ ավանդ ներդնելով կիսաեզրափակիչում իսպենեցիների դեմ հանդտպման ժամանակ՝ երեք հաղթանակ երեք խաղում։ 1999 թվականին նա հաղթում է զուգախաղի հինգ մրցաշարից երեքում, այդ թվում երկրորդ անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում, այս անգամ տեղացի Պատրիկ Ռաֆտերի հետ, եզրափակիչում 6–3, 4–6, 6–4, 6–7(10–12), 6–4 հաշվով հաղթելով հնդկաստանցի Մահեշ Բհուպատի-Լեանդեր Պաես զույգին և դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի խառը զուգախաղի եզրափակիչ՝ Աննա Կուրնիկովայի հետ միասին, իսկ Շվեդիայի հավաքականի հետ հասնում է մինչև թիմային աշախարհի առաջնության եզրափակիչ (եզրափակիչում Շվեդիայի հավաքականը պարտվում է Ավստրալիայի հավաքականին՝ 1-2, Բյորկմանը հեղթում է Մարկ Ֆիլիպուսիս հետ մենախաղում, սակայն պարտվում է զուգախաղում)։ Սակայն մենախաղային աղյուսակում նա իջնում է առաջին հարյուրյակի սահմաններին մոտ, իսկ 2000 թվականին զուգախաղերում նա հաղթանակ է տանում միայն մեկ մրցաշարում՝ Դավիդ Պրինոսիլի հետ Կրեմլի Գավաթում։
Բյորկմանի կարիերայում նոր բեկումը տեղի է ունենում 2001 թվականին, երբ նրա խաղընկերն է դառնում Թոդ Վուդբրիջը։ չորս տարվա ընթացքում զույգը հաղթում է 14 մրցաշարում, այդ թվում Ավստրալիայի բաց առաջնությունը, ԱՄՆ բաց առաջնությունը և երեք անգամ Ուիմբլդոնի մրցաշարում։ Այժմ Բյորկմանի համար անհաղթահարելի է մնում միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Սկսած 2001 թվականի հուլիսից, նա կես տարի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականն է գրավում զուգախաղում ելույթ ունեցող թենիսիտների շրջանում, այնուհետև այնտեղ է վերադառնում 2004 թվականի կեսերին։
2005 թվականին Բյորկմանի վերջին մշտական քաղընկերն է դառնում բելառուսցի Մաքսիմ Միրնին։ Նրանք միասին երկու անգամ անընդմեջ հաղթում են Ֆրանսիայի բաց առաջնությունում (այդպիսով Բյորկմանը տիրում է «կարիերային Մեծ Սաղավարտին» զուգախաղում, իերբեր տարիներին հաղթելով բոլոր չորս մրցաշարերում), ևս երեք անգամ խաղում են Մեծ Սաղավարտի մյուս մրցաշարերի եզրափակիչներում, իսկ 2006 թվականին Բյորկմանը Միրնիի հետ զույգով հաղթում են Մասթերս Գավաթում՝ կարերայի ընթացքում երկրորդ տարվա եզրափակիչ մրցաշարում։ Եզրափակիչում նրանք առավելության են հասնում Մարկ Նոուլս (Բահամներ) և Դանիել Նեստոր (Կանադա) զույգի նկատմամբ՝ 6-2, 6-4։ Ընդհանուր առմամբ, այդ տարվա ընթացքում Բյորկմանը շահում է իր համար ռեկորդային ութ զուգախաղային մրցաշարում, վեցում Միրնիի հետ, մեկում՝ Թոմաս Յոհանսոնի և մեկում՝ վետերան Ջոն Մաքինրոյի հետ, ում համար այդ հաղթանակը հանդիսանում էր 71-րդը զուգախաղի կարիերայում և առաջինը 14-ամյա դադարից հետո։ Այդ տարի Բյորկմանը նաև կրկնում է իր բարձրագույն հաջողությունը Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղում, հասնելով Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա զիջում է Ռոջեր Ֆեդերերին։
2007 թվականին Բյորկմանը կարերայում երկրորդ անգամ դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի խառը զուգախաղի եզրափակիչ, սակայն կրկին պարտվում է, այս անգամ Ալիսիա Մոլիկի հետ։ 2008 թվականին նա հաղթում է զուգախաղի ևս երեք մրցաշարում (նրանցից երկուսը Շվեդիայում) և խաղում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր վերջին եզրափակիչում՝ նույնպես Ումբլդոնում, Կևին Ուլետի (Զիմբաբվե) հետ զույգով, սակայն նրանից հետո, երբ նրանք Ուլետի հետ միասին չեն կարողանում հաղթահարել Մասթերս Գավաթի խմբային մրցաշարի խմբային մրցաշարի արգելքը, Բյորկմանը պաշտոնապես հայտարարում է մեծթ սպորտից հեռանալու մասին։ 2013 թվականին նա վերադառնում է կորտ, որպեսզի Ռոբերտ Լինդստեդի հետ զույգով մասնակցի մեկ մրցաշարի՝ Ստոկհոլմի բաց առաջնություն, որի աշխատակազմում նա զբաղեցնում էր մարկետինգի գծով տնօրենի պաշտոն[3]։ Մրցաշարի տանտերերը հասնում են մինչև եզրափակիչ։