Սեդրիկ Ադրիեն Պիոլին (ֆր.՝ Cedric Adrien Pioline, ծնվել է 1969 թվականի հունիսի 15-ին, Նյուի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։

Սեդրիկ Պիոլին
ֆր.՝ Cédric Pioline
Սեռարական
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվ1969 թվական հունիսի 15
ԾննդավայրՆյուի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա
Հասակ188 սմ
Քաշ79 կգ
Կարիերայի սկիզբ1989 թվական
Կարիերայի ավարտ2002 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD6 921 029
Մենախաղ
Խաղեր Հ/Պ389–318[1]
Ամենաբարձր վարկանիշ5 (2000 թվական մայիսի 8)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1998)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1998)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (1997)
ԱՄՆԵզրափակիչ (1993)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ41–50[1]
Ամենաբարձր վարկանիշ93 (2003 թվական հունվարի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1-րդ շրջան (1990)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1989)
Ավարտել է կարիերան

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Սեդրիկը ծնվել է մարզական ընտանիքում։ Նրա հայր Մորիսը և մայր Ադրիանան զբաղվում էին վոլեյբոլով և ծանոթացել էին Փարիզում խաղի ժամանակ, որտեղ Սեդրիկի մայրը ժամանել էր Ռումինիայի հավաքականի կազմում։

Կինը՝ Միրել Բերկոտ, որդին՝ Անդրեա (ծնվել է 1993 թվականին)։

Սիրում է ստորջրյա լողը և հանգիստը ծովափին։

Մարզական կարիերա խմբագրել

Սեդրիկ Պիոլինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1989 թվականին։ Նույն թվականին նորամուտում է Մեծ Սաղավարտի իր համար տնային մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ 1991 թվականին առաջին անգամ մրցաշրջանն ավարտում է առաջին հարյուրյակում՝ 51-րդ հորիզոնականում։ 1992 թվականի Լիոնի ATP մրցաշարում առաջին անգամ դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում ամերիկացի Փիթ Սամփրասից՝ 4-6, 2-6։ Իր տաղանդը առավել հաջող նա կարողանում է բացահայտել հաջորդ մրցաշրջանում։ Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի հեղինակավոր գրունտային մրցաշարում Սեդրիկը կարողանում է դուրս գալ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է 1993 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության ապագա հաղթող Սերխի Բրուգերին՝ 6-7(2), 0-6։ Այնուհետև, Ուիմբլդոնի մրցաշարում, Սեդրիկը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Սակայն տարվա ամենանշանակալից իրադարձությունը տեղի է ունենում ԱՄՆ բաց առաջնությունում։ Չորրորդ շրջանի խաղում առավելության հասնելով այդ պահին աշխարհի առաջին ռակետ ամերիկացի Ջիմ Կուրիեի նկատմամբ՝ 7-5, 6-7(4), 6-4, 6-4, Պիոլինն արդյունքում կարողանում է դուրս գալ այդ նշանավոր մրցաշարի եզրափակիչ։ Սակայն հաղթանակի ճանապարհին կանգնում է Փիթ Սամփրասը, ով երեք սեթում հաղթում է Պիոլինին՝ 4-6, 4-6, 3-6։ Դրանից հետո Սեդրիկը կարողանում է եզրափակիչ դուրս գալ ևս երեք մրցաշարերում՝ Թուլուզում, Բոլցանոյում և Լիոնում, սակայն այդպես էլ չի կարողանում հասնել ATP մրցաշարերում իր համար առաջին հաղթանակին։ Մրցաշրջանը Պիոլինը եզրափակում է 10-րդ հորիզոնականում։

1994 թվականը դառնում է քիչ հաջողակ և Սեդրիկի արդյունքներն անկում են ապրում։ Նա կարողանում է եզրափակիչ դուրս գալ միայն մեկ մրցաշարում՝ Լոնգ Այլենդում, ինչն անդրադառնում է վարկանիշի ամփոփիչ արդյունքի վրա՝ 51-րդ հորիզոնական։ Հաջորդ տարի նա կարիերայում երկրորդ անգամ կարողանում է դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1996 թվականի փետրվարին նրան հաջորղվում է հերթականությամբ դուրս գալ եզրափակիչ Զագրեբի և Մարսելի մրցաշարերում, սակայն, ինչպես և նախկինում, կրկին պարտություն է կրում այդ փուլում։ Նույն թվականի մարտին, ATP մրցաշարերի իր համար տասներորդ եզրափակիչում, նրան հաջողվում է շահել առաջին տիտղոսը։ Դա տեղի է ունենում Կոպենհագենի մրցաշարում։ Մրցաշրջանի վերջում նա օգնում է Ֆրանսիայի թենիսի հավաքականին հաղթանակ տանել Դևիսի Գավաթում, եզրափակիչում առավելության հասնելով Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 3-2։ Հաջորդ հաղթանակին Պիոլինին հաջողվում է հասնել 1997 թվականին Պրահայի մրցաշարում։ Այդ նույն թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նա կարիերայում երկրորդ անգամ կարողանում է դուրս գալ Մեծ Սաղամարտի շարքի մրցաշարերի եզրափակիչ։ Ինչպես և 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, նա զիջում է Փիթ Սամփրասին՝ 4-6, 2-6, 4-6։ 1998 թվականի մրցաշրջանում նա եզրափակիչ է դուրս գալիս երկու մրցաշարում՝ Լոնդոնում և Մոնտե Կարլոյում, ինչպես նաև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

1999 թվականին Սեդրիկը հաղթանակ է տանում իր համար երրորդ ATP մրցաշարում՝ Նոթինգհեմում։ Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ մինչև կիսաեզրափակիչ։ 2000 թվականի փետրվարին նա հաղթանակի է հասնում Ռոտերդամի մրցաշարում։ Ապրիլին Սեդրիկին հաջողվում է տիտղոս նվաճել Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Դոմինիկ Հրբաթիի նկատմամբ՝ 6-4, 7-6(3), 7-6(6), շնորհիվ որի բարձրանում է դասակարգման աղյուսակի իր կարիերայում ամենաբարձր հինգերորդ աստիճանին։ 2001 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում կարիերայում երկրորդ անգամ հաղթում է Դևիսի Գավաթում։ 2002 թվականին ավարտում է պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան։

Նվաճումներ խմբագրել

  • Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում։
  • ATP մենախաղի 5 և զուգախաղի 1 տիտղոսների տիրակալ։
  • Աշխարհի նախկին թիվ 5 ռակետ մենախաղում։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ խմբագրել

Մենախաղ (2) խմբագրել

Պարտություններ (2) խմբագրել

Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1. 1993 ԱՄՆ բաց առաջնություն   Փիթ Սամփրաս 4-6, 4-6, 3-6
2. 1997 Ուիմբլդոնի մրցաշար   Փիթ Սամփրաս 4-6, 2-6, 4-6

Ելույթները ATP մրցաշարերում խմբագրել

Մրցաշար
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափակիչ
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000
АТР Gold / АТР 500
АТР International/ АТР 250

Տիտղոսներ կարիերայի ընթացքում (8) խմբագրել

Մենախաղ (5) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1996 թվականի մարտի 11   Կոպենհագեն Գորգ(i)   Քեննեթ Կարլսեն 6-2, 7-6(7)
2. 1997 թվականի ապրիլի 28   Tento Czech Open
Պրահա
Գրունտ   Բոգդան Ուլիգրախ 6-2, 5-7, 7-6(4)
3. 1999 թվականի հունիսի 14   Նոթինգհեմ Խոտածածկ   Քևին Ուլիետ 6-3, 7-5
4. 2000 թվականի փետրվարի 14   ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ
Հարդ(i)   Թիմ Հենմեն 6-7(3), 6-4, 7-6(4)
5. 2000 թվականի ապրիլի 17   Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
Գրունտ   Դոմինիկ Հրբաթի 6-4, 7-6(3), 7-6(6)

Զուգախաղ (1) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 թվականի հուլիսի 5   Allianz Suisse Open Gstaad
Գշտադ
Գրունտ   Մարկ Ռոսե   Հենդրիկ-Յան Դավիդս
  Պիտ Նորվալ
6-3, 3-6, 7-6

Թիմային մրցաշարեր (2) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1996 Դևիսի Գավաթ   Ֆրանսիա
Ա. Բյոչ, Ս. Պիոլին, Գ. Ռաու, Գ. Ֆորժե
  Շվեդիա
Յ. Բյորկման, Ն. Կուլտի, Ս. Էդբերգ, Թ. Էնկվիստ
3-2
 
2. 2001 Դոսիսի Գավաթ   Ֆրանսիա
Ս. Գրոժան,Ս. Պիոլին, Ֆ. Սանտորո, Ն. Էսկյուդե
  Ավստրալիա
Ու. Արտուրս, Պ. Ռաֆտեր, Լ. Հյուիթ
3-2
 

Պարտություններ եզրափակիչներում (14) խմբագրել

Одиночный разряд (12) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 թվական հոկտեմբերի 26   Grand Prix de Tennis de Lyon
Լիոն
Գորգ(i)   Փիթ Սամփրաս 4-6, 2-6
2. 1993 թվական ապրիլի 26   Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
Գրունտ   Սերխի Բրուգերա 6-7(2), 0-6
3. 1993 թվական սեպտեմբերի 13   ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Փիթ Սամփրաս 4-6, 4-6, 3-6
4. 1993 թվական հոկտեմբերի 11   Թուլուզ Հարդ   Առնո Բյոչ 6-7(5), 6-3, 3-6
5. 1993 թվական հոկտեմբերի 18   Բոլցանո Գորգ(i)   Ջոնաթան Սթարկ 3-6, 2-6
6. 1993 թվական հոկտեմբերի 25   Grand Prix de Tennis de Lyon
Լիոն
Գորգ(i)   Փիթ Սամփրաս 6-7(5), 6-1, 5-7
7. 1994 թվական օգոստոսի 29   Waldbaum's Hamlet Cup
Լոնգ Այլենդ
Հարդ   Եվգենի Կաֆելնիկով 7-5, 1-6, 2-6
8. 1996 թվական փետրվարի 5   PBZ Zagreb Indoors
Զագրեբ
Գորգ(i)   Գորան Իվանիշևիչ 6-3, 3-6, 2-6
9. 1996 թվական փետրվարի 19   Մարսել Հարդ(i)   Գի Ֆորժե 5-7, 4-6
10. 1993 թվական սեպտեմբերի 13   Уимблдонский турнир Խոտածածկ   Փիթ Սամփրաս 4-6, 2-6, 4-6
11. 1998 թվական մարտի 2   Milan Indoor
Լոնդոն
Գորգ(i)   Եվգենի Կաֆելնիկով 5-7, 4-6
12. 1998 թվական ապրիլի 27   Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
Գրունտ   Կառլոս Մոյա 3-6, 0-6, 5-7

Զուգախաղ (1) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 2002 թվական հոկտեմբերի 28   BNP Paribas Masters
Փարիզ
Հարդ   Գուստավո Կուերտեն   Ֆաբրիս Սանտորո
  Նիկոլա Էսկյուդե
3-6, 6-7(6)

Թիմային մրցաշարեր (1) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1999 Դևիսի Գավաթ   Ֆրանսիա
Ս. Գրոժան, Օ. Դելատր, Ս. Պիոլին, Ֆ. Սանտորո
  Ավստրալիա
Պ. Ռաֆտեր, Մ. Ֆիլիպուսիս, Լ. Հյուիթ
2-3
 

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրիկ Պիոլին» հոդվածին։