Նոթինգհեմ (անգլ.՝ Nottingham [ˈnɒtɪŋəm]), քաղաք Անգլիայի կենտրոնական մասում, Նոթինգհեմշիր կոմսությունում, Մեծ Բրիտանիայում։ Բնակչությունը կազմում է 273 863 (27-րդը Մեծ Բրիտանիայում)։

Քաղաք
Նոթինգհեմ
Nottingham
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկիրԱնգլիա
ԿոմսությունՆոթինգհեմշիր
ՀամայնքՆոթինգհեմ
Հիմնադրված է600 թ.
Մակերես74,61 կմ²
ԲԾՄ61 մ
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն288 700 մարդ (2007)
Խտություն3735 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ+44
Փոստային ինդեքսNG
Փոստային դասիչNG
Պաշտոնական կայքnottinghamcity.gov.uk
Նոթինգհեմ (Միացյալ Թագավորություն)##
Նոթինգհեմ (Միացյալ Թագավորություն)
Նոթինգհեմ (Անգլիա)##
Նոթինգհեմ (Անգլիա)

Նոթինգհեմը մարզական խոշոր կենտրոն է նաև և 2015 թվականի հոկտեմբերին ստացել է «Անգլիական սպորտի օրրան» կոչում[1]։ National Ice Centre-ը, Holme Pierrepont National Watersports Centre-ը և միջազգային կրիկետի Trent Bridge մրցասպարեզը գտնվում են այս քաղաքում կամ նրա մերձակայքում։ Նոթինգհեմն ունի նաև ֆուտբոլի երկու պրոֆեսիոնալ թիմ՝ Notts County-ն և Nottingham Forest-ը, որը երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Բացի այդ, այստեղ գործում են ռեգբիի, հոկեյի, կրիկետի պրոֆեսիոնալ թիմեր, անց է կացվում թենիսի միջազգային Aegon Nottingham Open հեղինակավոր մրցաշարը, որն առաջին անգամ կայացել է այն բանից հետո, երբ Նոթինգհեմը հռչակվել է Մեծ Բրիտանիայի առաջին ֆուտբոլային քաղաք[2]։

2015 թվականի դեկտեմբերի 15-ին Նոթինգհմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Գրականության քաղաք»՝ այդպիսով ընկերակից դառնալով նման պատվի արժանացած ընդամենը չորս-հինգ քաղաքներին՝ Դուբլինին, Էդինբուրգին, Մելբուրնին ու Պրահային[3]։ Այդ տիտղոսն արտացոլում է Նոթինգհեմի գրական հարուստ ժառանգությունը, որն առնչվում է գրական այնպիսի հսկաների անունների հետ, ինչպես՝ Ջորջ Բայրոնը, Դեյվիդ Լոուրենսը, Ալան Սիլիթոուն։ Հաշվի է առնվել նաև գրական արդի համայնքի գործունեությունը, հրատարակչական հզոր արդյունաբերությունը, քաղաքի՝ պոետական բեմահարթակ ծառայելը[4]։

Քույր քաղաքները

խմբագրել

Նոթինգհեմի քույր քաղաքներն են.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Nottingham named as 'Home of English Sport'». BBC News.
  2. «Nottingham chosen as first City of Football». BBC News.
  3. Tom Norton (2015 թ․ դեկտեմբերի 11). «Nottingham named UNESCO City of Literature». Nottingham Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  4. «Welcome to Nottingham UNESCO City of Literature». Nottingham UNESCO City of Literature. 2017 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.nottinghamcity.gov.uk/information-for-business/business-information-and-support/business-support-and-finance/eu-funding/
  6. https://stad.gent/nl/over-gent-en-het-stadsbestuur/stadsbestuur/wat-doet-het-bestuur/gent-internationaal/samen-internationaal-werken/zustersteden/nottingham
  7. https://www.karlsruhe.de/b4/international/staedtepartnerschaften/nottingham
  8. https://www.nottinghamcity.gov.uk/information-for-business/business-information-and-support/business-support-and-finance/eu-funding
  9. https://www.primariatm.ro/timisoara/index.php?meniuId=2&viewCat=172

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթինգհեմ» հոդվածին։