Վեկշյո (շվեդ.՝ Växjöշվեդերեն արտասանություն: [ˈvɛ̂kːɧøː])[3][4]), քաղաք և համայնք Շվեդիայի հարավային մասում՝ Սմոլանդ պատմական մարզում։ Կրունուբերգ լենի (շրջանի) վարչական կենտրոնն է, թեմի առաջնորդանիստ։ Շրջանի արդյունաբերական, վարչական, մշակութային, հոգևոր, կրթական կենտրոնն է՝ եպիսկոպոսանիստ տաճարով, Կարլ Լինեյի անվան համալսարանով, որի միայն ցերեկային բաժնում սովորում է շուրջ 15 հազար, իսկ բոլոր երեք բաժիններում՝ մոտավորապես 42 հազար ուսանող[5][6]։ Հնուց ի վեր լինելով ապակեգործական կենտրոն՝ կրում է Բյուրեղապակյա թագավորության մայրաքաղաք մականունը[7]։ Այստեղ է գտնվում ապակու շվեդական ազգային թանգարանը[8]։ Վեկշյոն հաճախ կոչվում է նաև Կահույքի թագավորության մայրաքաղաք[9]։ Զբաղեցնում է 30,28 քառակուսի կիլոմետր տարածք[10]։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 69 127[11], ամբողջ համայնքինը՝ 89 120։

Բնակավայր
Վեկշյո
շվեդ.՝ Växjö[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված է1342 թ.
Առաջին հիշատակում1170
Մակերես3723±0,5 հեկտար
ԲԾՄ167±1 մետր
Բնակչություն71 009 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0470
Փոստային դասիչ350 03–359 99
Պաշտոնական կայքvaxjo.se
Վեկշյո (Շվեդիա)##
Վեկշյո (Շվեդիա)

Վեկշյոյում է Հանս Ռունեսոնը 1985 թվականին արել "Կինը հարվածում է նեոնացիստին իր ձեռնապայուսակով" լուսանկարը[12]։

Շվեդիայի ոստիկանությունը 2015 թվականի դեկտեմբերին պատրաստած զեկույցում Վեկշյոյի Արաբի կոչվող շրջանը ներառել է հանցագործության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքային տարածքների ցանկում[13]։ 2015 թվականի ընթացքում քաղաքում հրկիզման դեպքերի մի ամբողջ շարք է արձանագրվել[14][15][16]։

Պատմություն խմբագրել

1342 թվականին Շվեդայի արքա Մագնուս Էրիկսոնը Վեկշյոյին քաղաքի կարգավիճակ է շնորհել։

Եվրոայի ամենականաչ քաղաք խմբագրել

1996 թվականին քաղաքը որդեգրել է հանածո վառելանյութերի օգտագործումից մինչև 2030 թվականը հրաժարվելու քաղաքականություն[17][18]։ Ջերմոցային գազերի արտանետումը այդ ժամանակից սկսած մինչև 2011 թվականը կրճատվել է 41%-ով, մինչև 2015 թվականը՝ 55%-ով։ Ընդ որում՝ քաղաքի տնտեսությունն այդ ընթացքում աճել է[19]։

CO2 գազի արտանետումները նույնպես կտրուկ կերպով նվազել են և 2014 թվականի դրությամբ հասցվել են 2,4 տոննայի per capita, այն դեպքում, երբ Եվրոպական Միությունում միջին ցուցանիշը 7,3 է[20]։

Վեկշյոն 2007 թվականիից ստացել է "Եվրոպայի ամենականաչ քաղաք" կոչումը[21]։

2017 թվականին քաղաքն արժանացել է European Green Leaf մրցանակի։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1960 22 784—    
1965 29 354+28.8%
1970 39 019+32.9%
1975 40 328+3.4%
1980 42 632+5.7%
1985 -—    
ՏարեթիվԲնակ․±%
1990 46 735—    
1995 49 865+6.7%
2000 51 790+3.9%
2005 55 600+7.4%
2010 60 887+9.5%
2015 65 345+7.3%
Աղբյուր՝ [22]

Անվանի անձինք խմբագրել

Կլիմա խմբագրել

Վեկշյոյին բնորոշ է խոնավ մայրցամաքայինից (Dfb) օվկիանոսայինին անցում կատարող կլիմա (Cfb)[29], որը Շվեդիայի մնացած մասերի համեմատ ավելի մեղմ է, ավելի խոնավ և ավելի ամպամած։

Վեկշյո (2002–2018 averages, extremes since 1901)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.6
(49.3)
13.8
(56.8)
20.0
(68)
27.9
(82.2)
29.0
(84.2)
32.5
(90.5)
33.5
(92.3)
34.4
(93.9)
27.6
(81.7)
21.9
(71.4)
14.0
(57.2)
11.3
(52.3)
34.4
(93.9)
Միջին բարձր °C (°F) 0.5
(32.9)
1.1
(34)
5.4
(41.7)
11.9
(53.4)
17.0
(62.6)
20.0
(68)
22.5
(72.5)
21.0
(69.8)
17.0
(62.6)
10.4
(50.7)
5.5
(41.9)
2.3
(36.1)
11.22
(52.18)
Միջին օրական °C (°F) −1.7
(28.9)
−1.4
(29.5)
1.6
(34.9)
6.8
(44.2)
11.6
(52.9)
14.7
(58.5)
17.5
(63.5)
16.4
(61.5)
12.8
(55)
7.2
(45)
3.4
(38.1)
0.3
(32.5)
7.43
(45.38)
Միջին ցածր °C (°F) −3.8
(25.2)
−3.8
(25.2)
−2.3
(27.9)
1.6
(34.9)
6.2
(43.2)
9.4
(48.9)
12.4
(54.3)
11.8
(53.2)
8.6
(47.5)
4.2
(39.6)
1.3
(34.3)
−1.8
(28.8)
3.65
(38.58)
Ռեկորդային ցածր °C (°F) −34.0
(−29.2)
−28.8
(−19.8)
−29.8
(−21.6)
−19.0
(−2.2)
−6.0
(21.2)
−0.8
(30.6)
3.5
(38.3)
0.0
(32)
−4.8
(23.4)
−10.3
(13.5)
−17.8
(0)
−24.5
(−12.1)
−34.0
(−29.2)
Տեղումներ մմ (դյույմ) 50.5
(1.988)
36.0
(1.417)
31.7
(1.248)
28.8
(1.134)
51.6
(2.031)
67.3
(2.65)
89.6
(3.528)
77.9
(3.067)
49.4
(1.945)
64.6
(2.543)
57.0
(2.244)
54.6
(2.15)
659
(25.945)
Միջին ամսական արևային ժամ 32 57 143 203 236 238 234 191 153 88 37 24 1636
Աղբյուր #1: SMHI[30]
Աղբյուր #2: SMHI Monthly Data[31]

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. «Växjö, Sweden: A Model of Sustainability». BuildingGreen. 2013 թ․ ապրիլի 10.
  4. «Gopher Music Notes». 1994 թ․ հուլիսի 15 – via Google Books.
  5. «Färre studenter till 2015» (PDF). kalmar.se. Kalmar municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Linnéuniversitetet - Uppslagsverk - NE.se».
  7. «Welcome to the Kingdom of Crystal!». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. «Hem». Kulturparken Småland. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին.
  9. «Lammhult». Lammhult.se. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. (շվեդերեն). Statistics Sweden. 2011 թ․ դեկտեմբերի 14 https://web.archive.org/web/20120127055525/http://www.scb.se/Statistik/MI/MI0810/2010A01/Tatorternami0810tab1_4.xls. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |itle= ignored (օգնություն)
  11. «Statistiska tätorter 2018; befolkning, landareal, befolkningstäthet» (շվեդերեն). Statistikmyndigheten SCB. 2020 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. Merrill, Samuel (2020). «Following The Woman with the Handbag: Mnemonic Context Collapse and the Anti-Fascist Activist Appropriation of an Iconic Historical Photograph». In Merrill, Samuel; Keightley, Emily; Daphi, Priska (eds.). Social Movements, Cultural Memory and Digital Media: Mobilising Mediated Remembrance. Springer Nature. էջ 119. ISBN 978-3-030-32827-6.
  13. Utsatta områden - sociala risker, kollektiv förmåga och oönskade händelser (PDF). Police in Sweden - Nationella Operativa Avdelningen - December 2015. էջ 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Brand i glasskiosk vid Växjösjön». Sveriges Radio. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  15. «Ny brand i Växjö under måndagskvällen». Sveriges Radio. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  16. «Mordbrandsmisstänkt 16-åring tidigare dömd för anlagda bränder». Smålandsposten. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  17. «The Swedish city touted as 'Europe's greenest'». The Local. 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  18. «The European cities moving faster on clean energy than their governments». The Guardian. 2015 թ․ հուլիսի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. «Zero Net Emissions With Economic Growth? Europe's Greenest City Shows the Way». CSRwire. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  20. «7 examples of sustainability in Sweden 2017 Växjö got the Green Leaf Award 2018 from EU-commission». Swedish Institute. 2015 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  21. Slavin, Terry (2015 թ․ նոյեմբերի 25). «What can the world learn from Växjö, Europe's self-styled greenest city?». Rockefeller Foundation via The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  22. «Växjö inhabitants (2013)». www.vaxjo.se. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  23. «Dette er svensken som gjorde det Norling aldri klarte». 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  24. «Karl-Birger Blomdahl». AllMusic. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  25. «Jonas Jonasson: My 100-year-old hero, and the secret of happiness». The Telegraph. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  26. «Melody Club». AllMusic. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  27. «Spionchefen Håkan Syrén blir ny ÖB». 2003 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  28. Spurgeon, Brad (2003 թ․ հունիսի 2). «Motor Racing : Celebration costs driver victory on finish line». The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  29. «Vaxjo, Sweden Climate Summary». Weatherbase. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  30. «SMHI Open Data for Växjö A» (շվեդերեն). Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  31. «Yearly and Monthly Statistics» (շվեդերեն). Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեկշյո» հոդվածին։