Աննա Կուռնիկովա (ռուս.՝ А́нна Серге́евна Ку́рникова, հունիսի 7, 1981(1981-06-07)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուսաստանցի նախկին թենիստստուհի և ֆոտոմոդել, աշխարհի նախկին թիվ մեկ թենիսիստուհի զուգախաղերում (միակ ռուսաստանցին, ով արժանացել է այդ նվաճմանը), այժմ նաև ԱՄՆ քաղաքացուհի[5]։ Ավստրալիայի բաց առաջնության կրկնակի հաղթող զուգախաղերում (երկուսն էլ Մարտինա Հինգիսի հետ)։.

Աննա Կուռնիկովա
ռուս.՝ Анна Сергеевна Курникова
Սեռիգական
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրՄայամի
Ծննդյան ամսաթիվ1981 թվական հունիսի 7
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Հասակ173 սմ
Քաշ56 կգ
Կարիերայի սկիզբ1995 թվական հոկտեմբեր
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD3 584 662
Մենախաղ
Խաղեր Հ/Պ209–129[1]
Ամենաբարձր վարկանիշ8 (2000 թվական նոյեմբերի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2001 թվական)
Ֆրանսիա4-րդ շրջան (1998—1999 թվականներ)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (1997 թվական)
ԱՄՆ4-րդ շրջան (1996 թվական, 1998 թվական)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ200–71[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (1999 թվական նոյեմբերի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1999 թվական, 2002 թվական)
ՖրանսիաԵզրափակիչ (1999 թվական)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2000 թվական)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1996 թվական, 2002 թվական)
kournikova.com(անգլ.)
Ավարտել է կարիերան

Ռուսաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակցուհին (բոլոր մարզաձևերում), 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում նրա նորամուտի պահին Աննան 15 տարեկան և 47 օրական էր[6]։

Կենսագրություն խմբագրել

 
Աննա Կուրնիկովան 2002 թվականին

Աննա Կուրնիկովան ծնվել է 1981 թվականի հունիսի 7-ին Մոսկվայում, սպորտային ընտանիքում։ Հայրը՝ Սերգեյ Կուրնիկով (ծնված 1961 թվականին)[7], զբաղվում էր հունա-հռոմեական ըմբշամարտով, արժանացել է դոկտորական աստիճանի և դասավանդել է Մոսկվայի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի համալսարանում, իսկ մայրը՝ Ալլան, թենիսի մարզիչ էր[8]։ 5 տարեկանից Աննան լրջորեն սկսում է զբաղվել թենիսով, որպես Ամանորյա նվեր ստանալով թենիսի ռակետ, սկզբում Սոկոլնիկիում, իսկ այնուհետև «Սպարտակ» թենիսի ակումբում, մարզիչ Լարիսա Պրեոբրաժենսկայաի մոտ։

«Ես վեց տարեկանից խաղում էի շաբաթը երկու անգամ։ Դա մանկական ծրագիր էր և դա ուղղակի հաճույքի համար էր։ Իմ ծնողները չգիտեին, որ ես պատրաստվում եմ պրոֆեսիոնալ խաղալ, նրանք ուղղակի ցանկանում էին, որ ես ինչ-որ բան անեմ, քանի որ ես ունեի շատ լիցք։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես սկսեցի լավ խաղալ յոթ տարեկանում, երբ ես գնացի մասնագիտական ակադեմիա։ Ես գնում էի դպրոց, իսկ այնուհետև իմ ծնողները ինձ տանում էին ակումբ և ես մնացած ժամանակը անց էի կացնում այնտեղ, ուղղակի ուրախանում էի երեխաների հետ»[8]։

1989 թվականին Աննան սկսում է հայտնվել պատանեկան մրցաշարերում և հաջորդ տարի արժանանում է թենիսի «հետախույզների» ուշադրությանը։ 10 տարեկան հասակում Կուրնիկովային կրթաթոշակ է առաջարկվում է Նիկ Բոլետիերիի հանրահայտ թենիսի ակադեմիայում, որը գտնվում էր Բրադենտոնում, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։

1994 թվականին կուրնիկովան դառնում է մինչև 14 տարեկանների ոչպաշտոնական աշխարհի առաջնության հաղթողը։ 1995 թվականին, «Orange Bowl»-ում, եվրոպական առաջնություններում և պատանիների Իտալիայի բաց առաջնություններում հաղթանակներից հետո, նա դառնում է ITF չեմպիոնուհի պատանիների շրջանում։ 1995 թվականի վերջին կուրնիկովան դառնում է № 1 պատանիների դասակարգման աղյուսակում։

Աննան ունի կրտսեր եղբայր՝ Ալան։

2010 թվականի սեպտեմբերին Աննա Կուրնիկովան ստանում է ամերիկյան քաղաքացիություն։ Այդ մասին նա պատմում է «Maxim» ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվում է ամսագրի հոկտեմբերյան համարում։ Ինչպես խոստովանում է Կուրնիկովան, նա միշտ իրեն զգացել է կիսով չավ ռուս, կիսով չափ ամերիկուհի և նրա համար կարևոր չէր, ունի նա անձնագիր, թե չէ։ Սակայն, սկսելով աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք օգնում են արտասահմանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների զինվորներին, նա որոշում է, որ ԱՄՆ քաղաքացիություն ստանալը «հաջորդ տրամաբանական քայլն է»[9]։

Թենիսի պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

1994-1997 թվականներ։ Վաղ տարիներ և բեկում խմբագրել

1994 թվականին Կուրնիկովան իրավունք է ստանում մասնակցելու Մոսկվայի ITF մրցաշարին, որտեղ պարտություն է կրում երրորդը դասակարգված Սաբինա Ապելմանսից[10]։

14 տարեկան հասակում Կուրնիկովան դառնում է պրոֆեսիոնալ թենիսիստուհի (1995 թվական)։ Աննան Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցում է Ֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը և դառնում է ամենաերիտասարդ մարզուհին, ով մասնակցություն է ունեցել և հաղթել։ Նույն թվականին նա հաղթանակ է տանում ամենավարկանիշային պատանեկան մրցաշարերից մեկում՝ «Orange Bowl», ավագ տարիքային դասակարգում (մինչև 18 տարեկան)։ Նա հաղթանակներ է տանում Միչիգան նահանգի Միդլենդի և Իլինոյս նահանգի Ռոկֆորդի ITF պատանեկան մրցաշարերում։ 1995 թվականին մասնակցություն է ունենում Ուիմբլդոնի աղջիկների զուգախաղերի մրցաշարում, Ալեքսանդրա Օլսաի հետ և պարտություն են կրում Մերեդիթ ՄակԳրատ և Լարիսա Նեյլանդ զույգից։

1996 թվականին նա սկսում է խաղալ նոր մարզիչի ղեկավարությամբ՝ Էդ Նագել։ 1996 թվականին Կուրնիկովան ճանաչվում է WTA լավագույն նորեկ։ Այդ նույն թվականին 15-ամյա Աննան պարտություն է կրում ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, անվանի Շտեֆֆի Գրաֆից, ով դառնում է մրցաշարի հաղթող։ Այդ մրցաշարից հետո Կուրնիկովայի վարկանիշը դասակարգման աղյուսակի 144-րդ հորիզոնականից թռչում է 69-րդ հորիզոնական[10]։ 1996 թվականին Աննան Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցում է Ատլանտայի Օլիմպիական մրցաշարին։

Կուրնիկովան 1997 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը սկսում է միջազգային դասակարգման աղյուսակի 67-րդ հորիզոնականում[11], որտեղ նա առաջին շրջանում զիջում է դասակարգման աղյուսակի 12-րդ համար Ամանդա Կյոտցերին։ Իտալիայի բաց առաջնությունում Աննան հասնում է երկրորդ շրջան, որտեղ զիջում է նույն Ամանդա Կյոտցերին։ Այնուամենայնիվ, այդ մրցաշարում նա Ելենա Լիխովցևայի հետ հասնում է մինչև զուգախաղերի կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն են կրում վեցերորդ համար Մարիա Ջո Ֆերնանդես և Պատրիսիա Տարաբինի զույգից[11]։

1997 թվականին «Ռոլլան Գարոս»-ում Կուրնիկովան երրորդ շրջանում պարտվում է աշխարհի № 1 ռակետ Մարտինա Հինգիսին։ նույն մրցաշարի զուգախաղերում նա Լիխովցևայի հեի հասնում է մինչև երրորդ շրջան։ 1997 թվականին Աննան դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ և պարտություն է կրում մրցաշարի ապագա հաղթող (և զուգախաղերում խաղընկերուհի) Մարտինա Հինգիսից։ Նա դառնում է մրցաշարի պատմության մեջ երկրորդ թենիսիստուհին, ով նորամուտելով հասնում է կիսաեզրափակիչ, առաջինը եղել է Կրիս Էվերտը 1972 թվականին։ Կուրնիկովան համարվում է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ կիսաեզրափակիչի մասնակցուհին (15 տարեկան)[10]։

1997 թվականի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում նա պարտություն է կրում երկրորդ շրջանում, Իրինա Սպիրլեայից։ Լիխովցևայի հետ զուգախաղերում նա հասնում է երրորդ շրջան[11]։ Կուրնիկովան խաղում է 1997 թվականի տարվա WTA վերջին մրցաշարում՝ «Porsche Tennis Grand Prix» մրցաշարին Ֆիլդերշտադտում, պարտություն կրելով Ամանդա Կյոտցերից, երկրորդ շրջանում։ Զուգախաղերի մրցաշարում Կուրնիկովա-Լիխովցևա զույգը առաջին շրջանում պարտվում է Լինդսեյ Դևենպորտ-Յանա Նովոտնա զույգին։ Տարվա վերջին Կուրնիկովան մտնում է Թոփ-50-յակ, զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը մենախաղերում և 41-րդ հորիզոնականը զուգախաղերում[12]։

1998-2000 թվականներ։ Հաջողություն և փառք խմբագրել

1998 թվականին Աննան բեկում է կատարում արդյունքներում։ Հաղթանակներ է տանում Մարտինա Հինգիսի, Լինդսեյ Դևենպորտի և Շտեֆֆի Գրաֆի նկատմամբ և մտնում է մոլորակի լավագույն թենիսիստուհիների քսանյակի մեջ, զբաղեցնելով միջազգային դասակարգման աղյուսակի 16-րդ հորիզոնականը։

1998 թվականին, Ավստրալիայի բաց առաջնությունում, Կուրնիկովան երրորդ շրջանում զիջում է № 1 թենիսիստուհի Մարտինա Հինգիսին։ Նա զուգախաղերում համագործակցում է Լարիսա Նեյլանդի հետ և երկրորդ շրջանում զիջում են ապագա հաղթող Հինգիս-միրյանա Լյուչիչ զույգին[11]։ Չնայած նրան, որ Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում նա պարտություն է կրում Անկա Հուբերից, Կուրնիկովան հասնում է WTA մրցաշարերի երկրորդ եզրափակիչին զուգախաղերում։ Կուրնիկովա-Նեյլանդ զույգը եզրափակիչում զիջում է Սաբինա Ապելմանս-Միրիամ Օրեմանս զույգին։ Կուրնիկովան և Նեյլանդը հասնում են իրենց երկրորդ անընդմեջ եզրափակիչին Լինցի բաց առաջնությունում, պարտվելով Ալեքսանդրա Ֆուսաի-Նատալի Թոզիաթ զույգին։ Մայամիի մրցաշարում Կուրնիկովան հասնում է WTA Tour մրցաշարերի իր առաջին եզրափակիչին մենախաղերում, պարտություն կրելով Վենուս Ուիլյամսից[10]։

 

Կուրնիկովան հասնում է երկու հաջորդական քառորդ եզրափակիչների Ամելիա Այլենդի և Իտալիայի բաց առաջնություններում, պարտվելով համապատասխանաբար Լինդսեյ Դևենպորտին և Մարտինա Հինգիսին։ Գերմանիայի բաց առաջնությունում նա հասնում է կիսաեզրափակիչի և մենախաղերում, և զուգախաղում, Լարիսա Նեյլանդի հետ զույգով։ 1998 թվականի Ռոլանդ Գարոսում Կուրնիկովան հասնում է այդ մրցաշարում իր լավագույն արդյունքին, չորրորդ շրջանում նա պարտվում է Յանա Նովոտնային։ Զուգախաղերում նա Նեյլանդի հետ հասնում է Մեծ սաղավարտի մրցաշարերի իր առաջին եզրափակիչին, պարտություն կրելով Լինդսեյ Դևենպորտ-Նատաշա Զվերևա զույգից։ Իսթբորնի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում, Շտեֆֆի Գրաֆի հետ, Կուրնիկովան վնասվածք է ստանում՝ վնասում է մատը, որը վերջնական արդյունքում նրան ստիպում է հրաժարվել Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցելուց[10]։ Այնուամենայնիվ, նա հաղթանակ է տանում այդ խաղում, սակայն Արանտա Սանչես Վիկարիոյի հետ կիսաեզրափակիչ խաղում հրաժարվում է շարունակել մրցախաղը[10]։ Կուրնիկովան վերադառնում է Դյու Մորի մրցաշարում և հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ պարտություն է կրում Կոնչիտա Մարտինեսից։ 1998 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Կուրնիկովան չորրորդ շրջանում պարտվում է Արանտա Սանչես Վիկարիոյին։ 1998 թվականի վերջին նա մասնակցում է «WTA Tour Championships» մրցաշարին, որտեղ առաջին իսկ շրջանում պարտվում է Մոնիկա Սելեշին։ Այնուամենայնիվ, Սելեշի հետ միասին, նա հաղթանակ է տանում իր առաջին մրցաշարում, Տոկիոյում, հաղթելով Մարիա Ջո Ֆերնանդես-Արանտա Սանչես Վիկարիո զույգին։ Մրցաշրջանի վերջում նա զուգախաղերում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը[12]։

1999 թվականի մրցաշրջանի սկզբում, Ավստրալիայի բաց առաջնությունում, Կուրիկովան մենախաղում դուրս է գալիս չորրորդ շրջան, որտեղ պարտվում է Մերի Պիրսին։ Այնուամանայնիվ, Կուրնիկովան տոնում է իր առաջին հաղթանակը Մեծ սաղավարտի մրցաշարում։ Զուգախաղում նա Հինգիսի հետ միասին եզրափակիչում հաղթանակ են տանում Դևենպորտ-Զվերևա զույգի նկատմամբ, եզրափակիչներում նրանցից կրած երկու պարտությունից հետո։ «Family Circle Cup» մրցաշարում Կուրնիկովան հասնում է WTA Tour մրցաշարերի իր երկրորդ եզրափակիչին, սակայն պարտություն է կրում Հինգիսից[12]։ Այնուհետո նա հաղթանակներ է տանում Ջենիֆեր Կապրիատիի, Լինդսեյ Դևենպորտի և Պատի Շնիդերի նկատմամբ, «Bausch & Lomb Championships» մրցաշարի կիսաեզրափակիչի ճանապարհին, որտեղ պարտություն է կրում Ռուկսանդրա Դրագոմիրից։ «Ռոլանդ Գարոս»-ում Կուրնիկովան չորրորդ շրջանում պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Շտեֆֆի Գրաֆին[12]։ Իսթբորնի մրցաշարում, Անգլիա, Կուրնիկովան կիսաեզրափակիչում զիջում է Նատալի Թոզիաթին։ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում նա պարտություն է կրում Վենուս Ուիլյամսից։ Մրցաշարի խառը զույգերի խաղերում, նա, Յոնաս Բյորկմանի հետ, հասնում են եզրափակիչ, սակայն զիջում են Պաես-Լիզա Ռեյմոնդ զույգին։ Կուրնիկովան կրկին դասակարգվում է տարվա վերջի «WTA Tour Championships» մրցաշարին, սակայն առաջին շրջանում պարտվում է Մերի Պիրսին և մրցաշրջանն ավարտում է միջազգային դասակարգման 12-րդ հորիզոնականում[12]։

 
Աննա Կուրնիկովան և Մարտինա Հինգիսը Սիդնեյի մրցաշարի կիսաեզրափակիչում

Մինչ Կուրնիկովան հաջողությունների էր հասնում մենախաղերում, նա առավել հաջողություններ ուներ զուգախաղերում։ Ավստրալիայի բաց առաջնությունում իրենց հաղթանակից հետո, նա և Հինգիսը հաղթում են Ինդիանա Ուելսի, Հռոմի, Իսթբորնի և «WTA Tour Championshiops» մրցաշարերում և դուրս են գալիս «Ռոլանդ Գարոս»ի եզրափակիչ, որտեղ պարտություն են կրում Սերենա Ուիլյամս-Վենուս Ուիլյամս զույգից։ Ելենա Լիխովցևայի հետ զույգով նա դուրս է գալիս նաև Սթենֆորդի մրցաշարի եզրափակիչ։ 1999 թվականի նոյեմբերի 22-ին նա հասնում է համաշխարհային դասակարգման զուգախաղերի 1-ին հորիզոնականին և մրցաշրջանն ավարտում է այդ վարկանիշով։ Աննա Կուրնիկովան և Մարտինա Հինգիսը ներկայացվում են WTA մրցանակի, որպես տարվա լավագույն զույգ։

2000 թվականի մրցաշրջանը Կուրնիկովան սկսում է «Gold Coast» մրցաշարում հաղթանակով, Ջուլի Հալարդի հետ զույգով։ Այնուհետև նա հասնում է Սիդնեյի մրցաշարի եզրափակիչին մենախաղում, զիջելով Դևենպորտին։ 2000 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասնում է չորրորդ շրջան մենախաղում և կիսաեզրափակիչ զուգախաղում։ Այդ մրցաշրջանում Կուրնիկովան հասնում է ութ կիսաեզրափակիչի (Սիդնեյ, Սքոթսդեյլ, Սթենֆորդ, Սան Դիեգո, Լյուքսեմբուրգ, Լայպցիգ և «2000 WTA Tour Championships»), յոթ քառորդ եզրափակիչի (Gold Coast, Տոկիո, Ամելիա Այլենդ, Համբուրգ, Իսթբորն, Ցյուրիխ և Ֆիլադելֆիա) և մեկ եզրափակիչ։ 2000 թվականի նոյեմբերի 20-ին նա առաջին անգամ մտնում է Թոփ-10-յակ, հասնելով № 8-ին[12]։ Նա նաև № 4-ն է զուգախաղերում[12]։ Կուրնիկովան կրկին առավել հաջողակ էր զուգախաղերում։ Նա դուրս է գալիս 2000 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զույգերի եզրավակիչ, Մաքս Միրնու հետ միասին, սակայն պարտություն են կրում Ջարեդ Պալմեր-Արանտա Սանչես Վիկարիո զույգից։ Նա արժանանում է վեց տիտղոսների զուգախաղերում՝ Gold Coast (Ջուլի Հալարդի հետ), Համբուրգ (Նատաշա Զվերևայի հետ), Filderstadt, Ցյուրիխ, Ֆիլադելֆիա և «2000 WTA Tour Championships» (Մարտինա Հինգիսի հետ)։

2001-2003 թվականներ։ Վնասվածքներ և վերջին տարիներ խմբագրել

2001 թվականի մրցաշրջանում գերակշռում էին վնասվածքները, որոնք նրան ստիպում են հրաժարվել ընդհանուր առմամբ տասներկու մրցաշարերից, այդ թվում «Ռոլանդ Գարոս»-ից և Ուիմբլդոնից[10]։ Ապրիլին նա վիրահատության է ենթարկվում[10]։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասնում է Մեծ սաղավարտի մրցաշարերի իր երկրորդ քառորդ եզրավակիչին։ Ձախ ոտքի շարունակվող խնդիրների պատճառով նա հրաժարվում է մի քանի մրցաշարերից։ Բարբարա շեթի հետ նա հաղթում է Բիդնեյի մրցաշարում։ Այնուհետև նա պարտություն է կրում Տոկիոյի մրցաշարում, Իրոդա Տուլյագանովաի հետ և Սան Դիեգոյում՝ Մարտինա Հինգիսի հետ։ Կուրնիկովան և Հինգիսը հաղթանակ են տանում «Կրեմլի գավաթ»-ում։ Մրցաշրջանի վերջում նա զբաղեցնում էր 74-րդ հորիզոնականը մենախաղերում և 26-րդ հորիզոնականը զուգախաղերում[12]։

 
Աննա Կուրնիկովան Սիդնեյի մրցաշարում, 2002 թվական

2002 թվականը ավելի հաջող էր Կուրնիկովայի համար։ Նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ Օկլենդի, Տոկիոյի Ակապուլկոյի և Սան Դիեգոյի մրցաշարերում և եզրափակիչ Չինաստանի բաց առաջնությունում, պարտվելով Աննա Սմաշնովային։ Դա Կուրնիկովայի վերջին եզրափակիչն էր մենախաղերում։ Մարտինա Հինգիսի հետ նրանք պարտություն են կրում Սիդնեյի մրցաշարում, սակայն միասին հաղթում են Կուրնիկովայի երկրորդ Մեծ սաղավարտի մրցանակը Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նրանք միասին պարտություն են կրում ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում։ Չանդա Ռուբինի հետ Կուրնիկովան խաղում է Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, սակայն նրանք զիջում են Սերենա և Վենուս Ուիլյամսներին։ Ջանեթ Լիի հետ համագործակցությամբ, նա հաղթում է Շանհայի մրցաշարում։ 2002 թվականի մրցաշրջանի ավարտին նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 35-րդ հորիզոնականը և 11-րդ հորիզոնականը զուգախաղերում[12]։

2003 թվականին Կուրիկովան, վերջին երկու տարիների ընթացքում, իր առաջին հաղթանակն է տանում Մեծ սաղավարտի մրցաշարում, Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում նա հաղթում է Հենրիետա Նագյովային, իսկ այնուհետև զիջում է Ժյուստին Էնեն Արդենին երկրորդ շրջանում։ Տոկիոյի մրցաշարը նա բաց է թողնում մկանային վնասվածքի պատճառով, որը ստացել էր Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ։ 2003 թվականի ապրիլի 9-ին Կուրնիկովան խաղում է WTA մրցաշարերի իր կարիերայի վերջին խաղը՝ «թոշակի» գնալով Հարավային Կարոլինայի Չարլստոնի «Family Circle Cup» մրցաշարի առաջին շրջանում, ձաք ոտքի վնասվածքի պատճառով։ Համաշխարահային դասակարգման աղյուսակում նա զբաղեցնում էր 67-րդ հորիզոնականը։ Սի Ալյենդի ITF մրցաշարում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ վնասվածքի պատճառով չի շարունակում խաղը Մարիա Շարապովայի հետ մրցախաղում։ Նա պարտություն է կրում Շարլոտսվիլի ITF մրցաշարի առաջին շրջանում։ Մրցաշրջանի մնացած մասը նա բաց է թողնում մեջքի վնասվածքի պատճառով։ 2003 թվականի մրցաշրջանի և իր կարիերայի ավարտին նա զբաղեցնում էր համաշխարհային դասակարգման աղյուսակի 305-րդ հորիզոնականը մենախաղերում և 176-րդ հորիզոնականը զուգախաղերում[12]։

Կուրնիկովայի Մեծ սաղավարտի մրցաշարերի երկու հաղթանակները կայացել են զուգախաղերում, 1999 և 2002 թվականներին, Ավստրալիայի բաց առաջնությունում, Մարտինա Հինգիսի հետ զույգով։ Պրոֆեսիոնալ թենիսում Կուրնիկովան հաջողակ խաղընկերուհի էր զուգախաղում, հաղթելով 16 մրցաշարերում, լինելով ԱՄՆ բաց առաջնության և Ուիմբլդոնի մրցաշարերի եզրափակիչի մասնակից խառը զույգերում և Կանանց թենիսի ասոցիացիայի զուգախաղերի № 1-ը համաշխարհային դասակարգման աղյուսակում։ Զուգախաղերում նրա պրոֆեսիոնալ կարիերայի խաղերը ունեն 200-71 հարաբերակցություն։

Նրա մենախաղային խաղերի հարաբերակցությունը կազմում է 209-129։ Նրա վերջին խաղային տարիները մթագնվում են վնասվածքների շարքով, մանավանդ մեջքի վնասվածքով, որը աստիճանաբար իջեցնում է նրա վարկանիշը։ Որպես անձնավորություն, Կուրնիկովան և նրա նկերները ամենափնտրվողներից մեկն էին համացանցում[13][14][15]։

2004 - ներկա ժամանակ։ Ցուցահանդեսներ և World Team Tennis խմբագրել

 
Աննա Կուրնիկովան ամերիկյան ռազմաբազայում, 2009 թվական

Կուրնիկովան WTA Tour մրցաշարերում չի խաղացել 2003 թվականի, սակայն մինչ այժմ խաղում է ցուցադրական խաղեր բարեգործական նպատակներով։ 2004 թվականի վերջին նա մասնակցություն է ունենում երեք միջոցառումների, կազմակերպված Էլթոն Ջոնի կողմից և այլ հայտնի թենիսիստներ Սերենա Ուիլյամսի և Էնդի Ռոդիկի մասնակցությամբ։ 2005 թվականի հունվարին նա մասնակցում է զուգախաղերի բարեգործական մրցախաղին Ջոն Մաքինրոյի, Էնդի Ռոդիկի և Քրիս Էվերթի մասնակցությամբ, նվիրված Հնդկական օվկիանոսում ցունամիից տուժածներին օգնության։ 2005 թվականի նոյեմբերին նա միավորվում է Մարտինա Հինգիսի հետ, խաղալու Լայզա Ռեյմոնդի և Սամանթա Ստոսուրի դեմ WTT բարեգործական մրցաշարի եզրափակիչում։

2008 թվականի սեպտեմբերին Կուրնիկովան ներկա է գտնվում «2008 Nautica Malibu Triathlon» միջոցառմանը< որն անց էր կացվում Մալիբուի Zuma Beach-ում, Կալիֆորնիա[16]։ Մրցարշավում հավաքված գումարը տրամադրվում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին։ Նա հաղթում է կանանց մրցարշավում, «K-Swiss» թիմի կազմում[16]։ 2008 թվականի սեպտեմբերի 27-ին Կուրնիկովան մասնակցություն է ուենում խառը զուչգերի ցուցադրական խաղում Շառլոտայում, Հյուսիսային Կարոլինա, Թիմ Վիլկինսոնի և Կարել Նովաչեկի հետ խաղընկերակցությամբ[17]։ Կուրնիկովան և Վիլկինսոնը հաղթում են Ջիմի Արիասին և Չանդա Ռուբինին, իսկ այնուհետև Կուրնիկովան և Նովաչեկը պհարտության են մատնում Ռուբինին և Վիլկինսոնին[17]։

2008 թվականի հոկտեմբերի 12-ին Աննա Կուրնիկովան մեկ ընկերական խաղ է անց կացնում ամենամյա բարեգործական միջոցառմանը, կազմակերպված Բիլի Ջին Քինգի և Էլթոն Ջոնի կողմից և հավախում են ավելի քան $ 400,000 Էլթոն Ջոնի «ՁԻԱՀ ֆոնդի» և «Atlanta AIDS Partnership» ֆոնդի համար[18]։ Նա Էնդի Ռոդիկի հետ միասին (մարզիչ Դևիդ Չանգ) մրցակցում են Մարտինա Նավրատիլովա-Ջեսի Լիվայն (մարզիչ Բիլի Ջին Քինգ) զույգի հետ։ Կուրնիկովան և Ռոդիկը հաղթանակ են տանում[18]։

Կուրնիկովան Ջոն Մաքինրոյի հետ միասին մրցակցում են Թրեյսի Օստինի և Ջիմ Կուրյեի հետ, «Legendary Night» միջոցառման շրջանակներում, որը կայանում է 2009 թվականի մայիսի 2-ին Վերոնայի «Turning Stone Event Center», Նյու Յորք[19]։ Միջոցառման շրջանակներում կայանում է խառը զուգախաղ՝ Մաքինրոյը և Օսթինը ընդդեմ Կուրյեի և Կուրնիկովայի։

2008 թվականին Կուրնիկովան անվանվում է «K-Swiss»-ի ներկայացուցիչ[20]։

2010 թվականի հունիսին Կուրնիկովան միավորվում է իր զուգախաղերի խաղընկերուհի Մարտինա Հինգիսի հետ, որպեսզի առաջին անգամ յոթ տարվա ընթացքում մասնակցություն ունենան Ուիմբլդոնի կանանց զուգախաղերի հրավիրվածների մրցաշարին[21][22]։ 2010 թվականի հունիսի 29-ին նրանք հաղթանակ են տանում բրիտանական Սամանթա Սմիթ-Էնն Հոբս զույգի նկատմամբ[23]։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ (5) խմբագրել

Կանանց զուգախաղեր (3) խմբագրել

Հաղթանակներ (2) խմբագրել

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Արդյունք
1999 Ավստրալիայի բաց առաջնություն   Մարտինա Հինգիս   Լինդսեյ Դևենպորտ
  Նատաշա Զվերևա
7-5, 6-3
2002 Ավստրալիայի բաց առաջնություն (2)   Մարտինա Հինգիս   Դանիելա Հանտուխովա
  Արանտա Սանչես Վիկարիո
6-2, 6-74, 6-1

Պարտություն (1) խմբագրել

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Արդյունք
1999 Ռոլանդ Գարոս   Մարտինա Հինգիս   Սերենա Ուիլյամս
  Վենուս Ուիլյամս
3-6, 7-6², 6-8

Խառը զուգախաղեր (2) խմբագրել

Պարտություններ (2) խմբագրել

Թվական Մրցաշար Խաղընկեր Մրպցակիցներ Արդյունք
1999 Ուիմբլդոն   Յոնաս Բյորկման   Լեանդեր Պաես
  Լայզա Ռեյմոնդ
4-6, 6-3, 3-6
2000 ԱՄՆ բաց առաջնություն   Մաքսիմ Միրնի   Ջարեդ Պալմեր
  Արանտա Սանչես Վիկարիո
4-6, 3-6

Մենախաղային մրցաշարերի եզրափակիչներ (6) խմբագրել

Հաղթանակներ (2) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկ Մրցակից Արդյունք
1. 1996 փետրվարի 12 «Sony Ericsson Open»
Միդլենդ, ԱՄՆ
Հարդ(I)   Լինդսեյ Լի 7-6², 6-1
2. 1996 մարտի 4 Ռոկֆորդ, ԱՄՆ Հարդ   Յուկա Յոսիդա 6-1, 6-4

Պարտություններ (4) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկ Մրցակից Արդյունք
1. 1998 մարտի 23 «Dow Corning Tennis Classic»
Մայամի, ԱՄՆ
Հարդ   Վենուս Ուիլյամս 6-2, 4-6, 1-6
2. 1999 մարտի 29 Հիլթոն Հեդ, ԱՄՆ Գրունտ   Մարտինա Հինգիս 4-6, 3-6
3. 2000 հոկտեմբերի 21 «Կրեմլի գավաթ» Մոսկվա, Ռուսաստան Գորգ   Մարտինա Հինգիս 3-6, 1-6
4. 2002 սեպտեմբերի 9 Շանհայ, Չինաստան Հարդ   Աննա Սմաշնովա 2-6, 3-6

Զուգախաղերի մրցաշարերի եզրափակիչներ (29) խմբագրել

Հաղթանակներ (16) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկ Խաղընկեր Մրցակիցներ Արդյունք
1. 1998 սեպտեմբերի 21 «Toyota Princess Cup»
Տոկիո, Ճապոնիա
Հարդ   Մոնիկա Սելեշ   Մերի Ջո Ֆերնանդես
  Արանտա Սանչես Վիկարիո
6-4, 6-4
2. 1999 հունվարի 18 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Մարտինա Հինգիս   Լինդսեյ Դևենպորտ
  Նատաշա Զվերևա
7-5, 6-3
3. 1999 մարտի 5 «BNP Paribas Open»
Ինդիանա Ուելս, ԱՄՆ
Հարդ   Մարտինա Հինգիս   Մերի Ջո Ֆերնանդես
  Յանա Նովոտնա
6-2, 6-2
4. 1999 մայիսի 3 Իտալիայի բաց առաջնություն
Հռոմ, Իտալիա
Հարդ   Մարտինա Հինգիս   Ալեքսանդրա Ֆուսաի
  Նատալի Թոզյա
6-2, 6-2
5. 1999 հունիսի 14 «Direct Line International Championships»
Իսթբորն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ   Մարտինա Հինգիս   Յանա Նովոտնա
  Նատաշա Զվերևա
6-4 — отказ
6. 1999 նոյեմբերի 15 «Sony Ericsson Championships»
Տարվա ամփոփիչ մրցաշար
Գորգ   Մարտինա Հինգիս   Լարիսա Սավչենկո Նեյլանդ
  Արանտա Սանչես Վիկարիո
6-4, 6-4
7. 2000 հունվարի 3 Միջազգային մրցաշար Բրիսբենում
Գոլդ Կոստ, Ավստրալիա
Հարդ   Ժյուլի Ալար Դեկուժի   Սաբինա Ապելման
  Ռիտա Գրանտե
6-3, 6-0
8. 2000 ապրիլի 30 Համբուրգ, Գերմանիա Գրունտ   Նատաշա Զվերևա   Նիկոլ Արենդտ
  Մանոն Բոլեգրաֆ
6-75, 6-2, 6-4
9. 2000 հոկտեմբերի 2 «Porsche Tennis Grand Prix»
Ֆիլդերշտադտ, Գերմանիա
Հարդ(I)   Մարտինա Հինգիս   Արանտա Սանչես Վիկարիո
  Բարբարա Շետտ
6-4, 6-2
10. 2000 հոկտեմբերի 9 «Swisscom Challenge»
Ցյուրիխ, Շվեյցարիա
Հարդ(I)   Մարտինա Հինգիս   Կիմբերլի Պո Մեսերլի
  Աննա Գաել Սիդո
6-3, 6-4
11. 2000 նոյեմբերի 4 «WTA Advanta Championships»
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Գորգ   Մարտինա Հինգիս   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
6-2, 7-5
12. 2000 նոյեմբերի 13 «Sony Ericsson Championships»
Տարվա ամփոփիչ մրցաշար
Գորգ   Մարտինա Հինգիս   Նիկոլ Արենդտ
  Մանոն Բոլեգրաֆ
6-2, 6-3
13. 2001 հունվարի 7 «Medibank International Sydney»
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ   Բարբարա Շետտ   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
6-2, 7-5
14. 2001 հոկտեմբերի 1 «Կրեմլի գավաթ»
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ(i)   Մարտինա Հինգիս   Ելենա Դեմենտևա
  Լինա Կրասնորուցկայա
7-61, 6-3
15. 2002 հունվարի 14 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Մարտինա Հինգիս   Դանիելա Հանտուխովա
  Արանտա Սանչես Վիկարիո
6-2, 6-74, 6-1
16. 2002 սեպտեմբերի 9 Շանհայ, Չինաստան Հարդ Ջանեթ Լի   Ռիկա Ֆուդզիվարա
  Այ Սուգիյամա
7-5, 6-3

Պարտություններ (13) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկ Խաղընկեր Մրցակիցներ Արդյունք
1. 1995 սեպտեմբերի 18 «Մոսկվայի բաց առաջնություն»
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ   Ալեքսանդրա Օլշա   Մերեդիտ ՄակԳրատ
  Լարիսա Սավչենկո Նեյլանդ
1-6, 0-6
2. 1996 մարտի 4 Ռոկֆորդ, ԱՄՆ Հարդ   Լյուդմիլա Վարմուժովա   Էլլի Հակամի
  Վալդա Լեյկ
2-6 3-6
3. 1998 փետրվարի 9 «Open GDF Suez»
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ   Լարիսա Սավչենկո Նեյլանդ   Սաբինա Ապելման
  Միրիամ Օրեման
6-1, 3-6, 6-7³
4. 1998 փետրվարի 9 «Generali Ladies Linz»
Լինց, Ավստրիա
Հարդ(I)   Լարիսա Սավչենկո Նեյլանդ   Ալեքսանդրա Ֆուսաի
  Նատալի Թոզյա
3-6, 6-3, 4-6
5. 1998 հոկտեմբերի 5 «Porsche Tennis Grand Prix»
Ֆիլդերշտադտ, Գերմանիա
Հարդ(I)   Արանտա Սանչես Վիկարիո   Լինդսեյ Դևենպորտ
  Նատաշա Զվերևա
4-6, 2-6
6. 1999 մայիսի 24 «Ռոլանդ Գարոս» Գրունտ   Մարտինա Հինգիս   Սերենա Ուիլյամս
  Վենուս Ուիլյամս
3-6, 7-6², 6-8
7. 1999 հուլիսի 26 «Bank of the West Classic»
Սթանֆորդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հարդ   Ելենա Լիխովցևա   Լինդսեյ Դևենպորտ
  Կորինա Մորարիու
4-6, 4-6
8. 2000 մարտի 10 «BNP Paribas Open»
Ինդիանա Ուելս, ԱՄՆ
Հարդ   Նատաշա Զվերևա   Լինդսեյ Դևենպորտ
  Կորինա Մորարիու
2-6, 3-6
9. 2000 հուլիսի 31 «Acura Classic San Diego»
Սան Դիեգո, ԱՄՆ
Հարդ   Նատաշա Զվերևա   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
6-4, 3-6, 6-76
10. 2000 հոկտեմբերի 21 «Կրեմլի գավաթ»
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ   Մարտինա Հինգիս   Ժյուլի Ալար Դեկուժի
  Այ ՍուգիյամաА
6-4, 4-6, 6-75
11. 2001 հունվարի 29 «Toray Pan Pacific Open»
Տոկիո, Ճապոնիա
Գորգ   Իրոդա Տուլյագանովա   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
6-75, 6-2, 6-76
12. 2001 հուլիսի 30 «Acura Classic San Diego»
Սան Դիեգո, ԱՄՆ
Հարդ   Մարտինա Հինգիս   Կառա Բլեկ
  Ելենա Լիխովցևա
4-6, 6-1, 4-6
13. 2002 հունվարի 6 «Medibank International Sydney»
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ   Մարտինա Հինգիս   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
отказ

Խաղային ոճ խմբագրել

Որպես խաղացող, Կուրնիկովան առանձնանում է իր արագությամբ և ագրեսիվությամբ։

Կուրնիկովան խաղում է աջ ձեռքով, ձախ կողմից երկձեռքանի հարվածով։ Նա հիանալի խաղացող է համարվում ցանցի մոտ[24]։

Անձնական կյանք խմբագրել

Կուրնիկովան հարաբերություններ ուներ ռուս հոկեյիստ, ՀԱԼ-ի խաղացող Պավել Բուրեի հետ։ Նրանք հանդիպել են 1999 թվականին, երբ Կուրնիկովան դեռևս կապված չէր Բուրեի նախկին խաղընկեր Սերգեյ Ֆյոդորովի հետ[25]։ Բուրեի և Կուրնիկովաի հարաբերությունները հայտնի են դառնում 2000 թվականին, երբ լրագրողները լուսանկարում են նրանց Ֆլորիդայի ռեստորաններից մեկում, որտեղ Բուրեն իբր թե առաջարկություն է անում Կուրնիկովային։ Քանի որ պատմությունը դառնում է Ռուսաստանի լրագրերի գլխագիրը, որտեղ նրանք հանրահայտ էին, Բուրեն և Կուրնիկովան հերքում են այդ լուրերը։ Կուրնիկովան 10 տարով փոքր էր Բուրեից, այդ ժամանակ նա 18 տարեկան էր[26]։

Հաջորդ տարի Կուրնիկովան և Ֆյոդորովը ամուսնանում են Մոսկվայում[25]։ Ֆյոդորովը հայտարարում է, որ նրանք Կուրնիկովայի հետ ամուսնացել են 2001 թվականին և բաժանվել 2003 թվականին[27]։ Կուրնիկովայի ներկայացուցիչները հերքում են Ֆյոդորովի հետ ամուսնության լուրը։ Սակայն, Ֆյոդորովի գործակալ Պետ Բրիսոնը հաստատում է, որ, չնայած նա չգիտի, թե երբ են նրանք ամուսնացել, բայց նա գիտի, որ «Ֆյոդորովը ամուսնացած է եղել»[28]։

2001 թվականի վերջին Կուրնիկովան սկսում է հանդիպել փոփ-աստղ Էնրիկե Իգլեսիասի հետ (նա հայտնվում է Իգլեսիասի «Escape» տեսահոլովակում)[29]։ Կուրնիկովան հրաժարվում է հաստատել կամ հերքել իր անձնական հարաբերությունների կարգավիճակը։ 2008 թվականի հունիսին, ինչպես Իգլեսիասի խոսքերկ մեկնաբանում է «Daily Star» թերթը, Կուրնիկովան ամուսնացել է նախորդ տարի և հետագայում բաժանվել է[30]։ Զույգը $ 20 միլիոն է ներդրել Մայամիի մոտ գտնվող մասնավոր կղզում տան շինարարության վրա[31]։

Կուրնիկովան բնակվում է Մայամի Բիչում, Ֆլորիդա նահանգ։

Աշխարհիկ կյանք խմբագրել

 

Աննային վաղ են նկատում համաշխարհային ԶԼՄ-ները, նա հայտնվում է փայլփլուն ամսագրերի շապիկներին։ Կուրնիկովան տեղ է գտնում «People» ամսագրի 1998, 2000, 2002, 2003 թվականների «50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակ»-ում։ Աննան համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Նա դառնում է բազմաթիվ հանրահայտ ընկերությունների «դեմքը»՝ Adidas, Berlei, Yonex, Omega, Lycos համացանցային պորտալ և այլն։ Նրա գովազդային պայմանագրերը մի քանի անգամ գերազանցում են մրցաշարերի մրցանակային գումարները։ Աննան վարում է հրապարակային կյանք։ Ամբողջ աշխարհի լրատվական միջոցները ժամանակ առ ժամանակ հայտնում են աստղերի հետ նրա սիրավեպերի մասին՝ Պավել Բուրե, Սերգեյ Ֆյոդորով և Էնրիկե Իգլեսիաս։ 2000 թվականին նա 58-րդ հորիզոնականն էր գրավում «Forbes»-ի անվանիների ցուցակում։

2002 թվականին «FHM» ամսագրի ընթերցողները Աննային են տալիս «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակի առաջին հորիզոնականը[32]։

Հետագա տարիներին, կապված թենիսային կարիերայի ավարտի հետ, Աննայի նկատմամբ հետաքրքրությունը պակասում է։ Այսպես, ըստ «AskMen.com» կայքի տվլայների, Կուրնիկովան 52-րդ տեղից (2005 թվական) տեղափոխվում է 99-րդ տեղը (2006 թվական) «Մոլորակի ամենացանկալի կանայք» ցուցակում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Աննան դառնում է Ռուսաստանի ամենահայտնի թենիսիստուհիներից մեկը, մենախաղերում չհաղթելով ոչ մի խոշոր մրցաշարում։
  • Մեկնոցից և արքայից կազմված թղթախաղային համակցությունը պոկերում (անգլ.՝ big slick) երբեմն անվանում են «Աննա Կուրնիկովա», ոչ միտայն նրա համար, որ մարզուհու ինիցիալները համընկնում են խաղաքարտերի անգլերեն անվանումների առաջին տառերին (Ace և King), այլ նաև նրա համար, որ գեղեցիկ են նայվում, բայց ոչ միշտ են հաղթում[33][34].
  • 2001 թվականին նկատվում է «AnnaKournikova» փոստային վիրուսի համաճարակ։ «Ընկերներ» սերիալի 9-րդ եթերաշրջանի 23-րդ սերիայում խոսվում է այդ վիրուսի մասին[35]։
  • Աննան ունի դաջվածք՝ էթնիկ ոճում նախշազարդ գոտկատեղին, ընդ որում, կորտում ելույթների ժամանակ նրան հաջողվում էր թաքցնել այն։
  • Աննայի ազգական Եվգենի Կորոլյովը նույնպես թենիսիստ է։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2000 թվական — Ես, նորից ես և Իրենը («Я, снова я и Ирэн») — մոթելի մենեջեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 695. — ISBN 978-0-942257-70-0
  3. ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. Анна Курникова приняла американское гражданство // Livestory, 24 сентября 2010
  6. Россия на Олимпийских играх Արխիվացված 2020-01-14 Wayback Machine (անգլ.)
  7. «Anna's official discussion forum». Community.kournikova.com. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  8. 8,0 8,1 «About Anna Kournikova». Sportsmates. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  9. Анна Курникова получила гражданство США // Lenta.ru, 23 сентября 2010
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Players | Info (Career in Review) | Anna Kournikova». Sony Ericsson WTA Tour. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Players | Activity | Anna Kournikova». Sony Ericsson WTA Tour. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 «Anna Kournikova's Official Website – Tennis Stats». Kournikova.com. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  13. «2001 Year-End Google Zeitgeist: Search patterns, trends, and surprises». Google. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  14. «2002 Year-End Google Zeitgeist: Search patterns, trends, and surprises». Google. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  15. «2003 Year-End Google Zeitgeist: Search patterns, trends, and surprises». Google. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  16. 16,0 16,1 Anna Kournikova showed up yesterday for the 2008 Nautica Malibu Triathlon Sportsmates
  17. 17,0 17,1 Sport Mates Gallery: Mixed Doubles Exhibition in Charlotte, North Carolina Sportsmates
  18. 18,0 18,1 The annual charity event raised more than $400,000 for the Elton John AIDS Foundation and Atlanta AIDS Partnership Fund Sportsmates
  19. Big Time Tennis Names to CNY Արխիվացված 2010-07-16 Wayback Machine CNY Central, 17 March 2009
  20. «K-Swiss Announces Anna Kournikova As New Spokesperson for the Brand» (Press release). K-Swiss. 2008 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին.
  21. «Hingis and Kournikova to return to Wimbledon». BBC Sport. 2010 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  22. «Martina Hingis and Anna Kournikova to be reunited». The Daily Telegraph. UK. 2010 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  23. Bull, Andy (2010 թ․ հունիսի 30). «Anna Kournikova and Martina Hingis turn on the old charm at Wimbledon». The Guardian. London: Guardian News and Media. ISSN 0261-3077. OCLC 60623878. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  24. Selena Roberts (1996 թ․ օգոստոսի 27). «Substance Behind Those Shades». New York Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 7-ին.
  25. 25,0 25,1 «People: Courtney Love, Scissor Sisters, Antonio Moral». The New York Times. 2005 թ․ փետրվարի 11. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
  26. «Kournikova and Bure wedding may be off». The Independent. London. 2000 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
  27. «Fedorov married, divorced Kournikova». CBC Sports. 2003 թ․ մարտի 3. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
  28. «Fedorov married, divorced Kournikova». CBC News. 2003 թ․ մարտի 3.
  29. Moss, Corey. "Enrique Iglesias Serves Up...". Retrieved 8 December 2013
  30. «Iglesias: 'Anna and I were married'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  31. Anisiobi, J. J. (2011 թ․ նոյեմբերի 19). «Tum-ting to tell us Anna? A rounded Miss Kournikova has her belly kissed by beau Enrique Iglesias». Daily Mail. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  32. Интервью и фотосессия Анны Курниковой в журнале Maxim US, октябрь 2010
  33. PokerZone Poker Dictionary Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
  34. Факт дня: Курникова и покер
  35. Вирус «Анна Курникова» был написан голландским хакером OnTheFly Արխիվացված 2009-02-02 Wayback Machine // Компьюлента, 14 февраля 2001

Արտաքին հղումներ խմբագրել