Մոդ Շառլոտա Մարիա Վիկտորիա (անգլ.՝ Maud Charlotte Mary Victoria, նոյեմբերի 26, 1869(1869-11-26)[6][7], Մալբորո հաուս, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] - նոյեմբերի 20, 1938(1938-11-20)[6][7], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Էփլթոն հաուս), Մեծ Բրիտանիայի Վինձորի արքայատոհմի շառավիղ, թագավոր Էդուարդ VII-ի և արքայադուստր Ալեքսանդրա Դանիացու կրտսեր դուստրը, Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ի կինը, Ուլաֆ V-ի մայրը, Նիկոլայ II-ի զարմուհին, Նորվեգիայի թագուհի (1905-1938)։ Ուելսի արքայադուստր Մոդն ինքնիշխան Նորվեգիայի առաջին թագուհին էր, ով չէր հանդիսանում նաև Շվեդիայի և Դանիայի թագուհի (Նորվեգիան ինքնիշխան պետություն չի եղել 1380 թվականից մինչ այդ)։

Մոդ Բրիտանացի
անգլ.՝ Maud of the United Kingdom
Նորվեգիայի կոնսորտ թագուհի
1869 Maud.jpg
Իշխանություն1905 նոյեմբերի 25 - 1938 նոյեմբերի 20
Թագադրում1906 հունիսի 22
Մկրտություն1869 դեկտեմբերի 24
Ծնվել է՝1869 նոյեմբերի 26
ԾննդավայրՄալբորո հաուս, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2]
Մահացել է՝1938 նոյեմբերի 20 բնական մահով
Վախճանի վայրՍանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Թաղվել է՝Օսլո
Աքերսհուս
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of Norway.svg Նորվեգիա
ՆախորդՍոֆիա Նասսաուցի
ՀաջորդողՍոնյա Հարալդսեն
ԱմուսինՀակոն VII
Թագավորական ՏունՎինձորներ
ՏոհմՍաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
թագավորական կոնսորտ և ազնվական
ՀայրԷդուարդ VII[3]
ՄայրԱլեքսանդրա Դանիացի[3]
ԵրեխաներՈւլաֆ V
Հավատքանգլիկանություն
Պարգևներ

Սուրբ Օլավի Մեծ խաչ թագավորական շքանշան Նորվեգիայի թագին թագադրման 1906 թվականի մեդալ Հակոն VII թագավորական շքանշան Վիկտորիայի թագավորական շքանշան Երուսաղեմի Սուբ Հովհաննես Հիվանդախնամների միաբանության Մեծ Խաչի տիկին (անգլ.՝ Dame Grand Cross) շքանշանՍուրբ Եկատերինի շքանշան Հնդկաստանի Կայսերական շքանշան[4] Վիկտորիայի և Ալբերտի թագավորական շքանշան (առաջին կարգ)[5]

Էդուարդ VII-ի թագավորական շքանշանԳեորգ V-ի թագավորական շքանշան
ՍտորագրությունRoyal Monogram of Queen Maud of Norway.svg

ԿենսագրությունԽմբագրել

 
Արքայադուստր Մոդ (կենտրոնում) և նրա երկու քույրերը՝ Վիկտորիան (աջից) ու Լուիզան, 1883 թվական, նկարիչ Սիդնեյ Փրայոր Հալ (1842-1922)[8]

Մոդ Շառլոտա Մարիա Վիկտորիան ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 26-ին Անգլիայի թագավորական ընտանիքում, Մալբորո հաուս առանձնատանը (Լոնդոն, Փոլ-մոլ)։ Նրա ծնողներն էին Ուելսի արքայազն ու արքայադուստրը՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ը և թագուհի Ալեքսանդրան։ Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր և երրորդ դուստրը Ալբերտից, Ջորջից, Ֆայֆի դքսուհի Լուիզայից և Վիկտորիայից հետո։ Մոդից հետո ծնված նրա կրտսեր եղբայր Ալեքսանդր Ջոնը մահացել է ծնվելու հաջորդ օրը՝ 1871 թվականի ապրիլի 7-ին: Մոդը հոր կողմից Վիկտորիա թագուհու և կոնսորտ արքայազն Ալբերտի թոռնուհին է, մոր կողմից՝ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի և արքայադուստր Լուիզա Հեսսեն Կասելացու թոռնուհին։ Նրա մայրը ազգակից էր Եվրոպայի բազմաթիվ թագավորական ընտանիքներին. Ալեքսանդրայի քույրը՝ Մարիան, դարձել է Ռուսաստանի կայսրուհի, եղբայր Գեորգը՝ Հունաստանի արքա, մյուս եղբայրը՝ Ֆրեդերիկը, ժառանգել է դանիական գահը։ Ծննդյան օրից, որպես բրիտանական միապետի թոռնուհի, կրել է Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայադուստր Մոդ տիտղոսը[9][10][11]։

ԿնունքԽմբագրել

Մոդը կնքվել է Մալբորո հաուսում 1869 թվականի դեկտեմբերի 24-ին Լոնդոնի եպիսկոպոս Ջոն Ջեքսոնի կողմից։ Արքայադուստեր կնքահայրերն ու կնքամայրերն էին.

Կրթություն և նախասիրություններԽմբագրել

Արքայադուստր Մոդը կրթություն է ստացել տանը, քույրերի հետ։ Աղջիկն ուներ երաժշտական լսողություն, նա հեշտությամբ յուրացնում էր օտար լեզուները։ Արքայադստեր նախասիրություններից էին շախմատը և ընթերցանությունը: Արքայադուստրը մեծացել է Մալբորո հաուս առանձնատանը և Նորֆոլքի Սանդրինգհեմյան պալատում դաստիարակների հսկողության տակ։ Ամառն անցկացնում էր Դանիայում, մոր հայրենիքում, որտեղ տարվա այդ եղանակին Եվրոպայի բոլոր հարազատներն էին հավաքվում։ Մոդը համարվում էր Ուելսի արքայազնի սիրելի երեխան և երջանիկ մանկություն է ունեցել ի տարբերություն քույրերի և եղբայրների, որոնք իրենց դաստիարակությունը համարել են «ծանր» և «ճնշող»[14]։ Մանկուց աղջկա նախասիրություններից էին առագաստային սպորտը, ձիավարությունը, հեծանիվ քշելը և ձկնորսությունը։

Թագավորական ընտանիքում արքայադստերը կոչում էին Հարի։ Այս մականունը նա ստացել էր ի պատիվ Ղրիմյան պատերազմի մասնակից և հոր մտերիմ ընկեր, Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովակալ Հենրի Կեպպելի, որը հայտնի էր որպես խիզախ մարդ։

Դանիա ամենամյա ամառային ուղևորությունների ժամանակ Մոդը մոր՝ Ուելսի արքայադստեր գրեթե մշտական ուղեկիցներից է եղել։ Նա մոր ու քույրերի հետ մասնակցել է նաև Միջերկրածովյան և Նորվեգիա ճամփորդությանը[15][16][9]։ Արքայական ընտանիքը ամբողջ Եվրոպայից, այդ թվուն՝ Ռուսաստանիից, հավաքվում էր տարվա այդ եղանակին։ Այդտեղ էր ապրում նաև նրա զարմիկ և ապագա ամուսին Հակոն VII-ը։

Արքայադստեր 18-ամյակին՝ 1887 թվականին թագուհի Վիկտորիան թոռնուհուն նվիրել է ադամանդե վզնոց՝ Տիարա, որը ժառանգաբար փոխանցվել է և այժմ պտկանում է Նորվեգիայի Սոնյա թագուհուն[17][18]։

Մոդը իր քույրերի հետ միասին հարսնաքույր է եղել 1885 թվականին իր հորաքրոջ՝ արքայադուստր Բեատրիսի և Հենրիխ Բատենբերգցու հարսանիքին[19], ինչպես նաև 1893 թվականին իր եղբոր՝ Գեորգի, Յորքի դքսի և Վիկտորիա Մարիա Թեքսացու, Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի և թագուհու հարսանիքին[20]։

ԱմուսնությունԽմբագրել

 
Արքայադուստր Մոդի և Դանիայի արքայազն Կարլի հարսանիքը, 1896 թվական, կտավ Լաուրից Տուքսեն

Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան իր դուստրերի ամուսնանալու ցանկությանը ընդդիմացել է։ Նա ցանկանում էր, որ նրանք միշտ իր կողքին լինեն։ Այդ պատճառով Մոդի ավագ քույրը՝ Վիկտորիան, չի ամուսնացել։ Այնուամենայնիվ, 1888 թվականին Մոդը նշանվել է Պրուսիայի արքայազն Ֆրիդրիխ Լեոպոլդի հետ։ Այդ միությանը դեմ էր Ուելսի արքայադուստրը, որը հայտնի էր իր հակագերմանական հայացքներով։ Մոդը սիրահարված էր իր մանկության ընկերոջը՝ իր հարսի՝ Մարիա Թեքսացու կրտսեր եղբորը՝ արքայազն Ֆրանցիսկ Թեքսացուն։ Սակայն արքայազնը չի պատասխանել Մոդի գրած նամակներին[16][9]։

1895 թվականին արքայադուստր Մոդն ընդունել է իր զարմիկի՝ արքայազն Քրիստիան Ֆրեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Աքսել Դանիացու ամուսնության առաջարկը[15]։ Նա Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկի (1906 թվականից Դանիայի թագավորը) և Լովիսա Շվեդացու երկրորդ որդին էր։ Նրանց հարսանիքը կայացել է 1896 թվականի հուլիսի 22-ին Բուքինգհեմյան պալատի մասնավոր մատուռում, թագուհի Վիկտորիայի ներկայությամբ։ Արքայադուստր Մոդը հորից որպես նստավայր նվեր է ստացել Սանդրինգհեմյան պալատի մոտ գտնվող Էփլթոն հաուսը։ Ամուսնությունից հետո Մոդը ստացել է Նորին Թագավորական Մեծություն արքայադուստր Մոդ Դանիացի տիտղոսը[9]։

Ամուսնությունից հետո արքայադուստր Մոդ Դանիացին հրաժարվել է լքել իր սիրելի Մեծ Բրիտանիան։ Նա հեղինակություն չի վայելել Դանիայում, քանի որ այնտեղ երբևէ երկար չի ապրել։ Դանիայի արքայազնն ու արքայադուստրը բնակություն են հաստատել Էփլթոն հաուսում։ Ամուսնության առաջին տարիներին Մոդը դժգոհում էր մշտական մրսածությունից, ռևմատիկ ցավերից, քթի և ականջների հիվանդությունից, նևրալգիայից։ Ամուսինների միակ երեխան արքայազն Ալեքսանդեր Էդուարդ Քրիստիան Ֆրեդերիկն է եղել, որը ծնվել է 1903 թվականին Էփլթոն հաուսում[9]։ Այն ժամանակ խիստ մոդայիկ էին սեղմիրանները, իսկ Մոդը դրանց սիրահարներից էր․ նա աչքի էր ընկնում իր նեղ իրանով, որի հետևանքով էլ հղիությունը շատ բարդ է ընթացել, իսկ ծնդաբերությունը՝ ծանր․ տևել է 44 ժամ։

Նորվեգիայի թագուհիԽմբագրել

1905 թվականի նոյեմբերի 18-ին՝ այն բանից հետո, երբ Նորվեգիան Շվեդիայի հետ ունիան խզեց, պառլամենտն արքայազն Կարլին ընտրում է Նորվեգիայի թագավոր։ Այդ ընտրության հարցում կարևոր դեր է ունեցել Մոդի՝ Բրիտանական թագավորական ընտանիքին պատկանելությունը։ Կարլն ընդունել է Նորվեգիայի գահը՝ ստանալով Հակոն VII թագադրման անունը, իսկ նրա որդին՝ Նորվեգիայի կրոն արքայազն Ուլաֆ անունը։

Արքայազն Կարլը Դանիական նավատորմի սպա էր և մինչը 1905 թվականը ընտանիքի հետ միասին բնակվում էր Դանիայում։ Թագավոր ընտրվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Նորվեգիա։ 1906 թվականի հունիսի 22-ին Թրոնհեյմում, Նիդարոսի Մայր Տաճարում տեղի է ունեցել թագադրումը։ Դա դարձել է սկանդինավյան միապետի վերջին թագադրումը։ Հետագա բոլոր թագավորներն անցել են Ինվեստիտուրայի ընթացակարգով։ 

Իր պարզության և հումորի զգացումի շնորհիվ Մոդը շատ արագ ժողովրդականություն է ձեռք բերել Նորվեգիայում, նրա հիվանդություններն անցել են։ Հասարակության մեջ նա կարևոր դերակատարում է ունեցել, սակայն հաճախ էր այցելում հայրենի Բրիտանիա։ Մոդը ցուցամոլ չլինելով հանդերձ՝ խնամքով է վերաբերվել թագուհու իր դերին՝ օգտագործելով թագուհուն վայել զարդեր և հագուստ։ Թագուհին մի անգամ ասել է. «Այնպիսի երջանկություն է, որ ես այս երկրի թագուհին եմ, որտեղ ամեն ոք պարզություն է սիրում»[9][21]։

Նորվեգիայում եղած սկզբնական շրջանի բազմաթիվ լուսանկարներ են պահպանվել, որտեղ ամուսինները նորվեգական ժողովրդական տարազներով են։ Նրանք սիրում էին ձմեռային մարզաձևեր, օրինակ, դահուկներով սահել։ Թագուհին ակտիվորեն մասնակցում էր բարեգործական միջոցառումներին, հատկապես երեխաների ու կենդանիների հետ կապված, քաջալերում էր դերասաններին ու արվեստագետներին[22]։

Պատերազմական տարիներԽմբագրել

 
Մոդ թագուհին ամուսնու և որդու հետ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մոդը կազմակերպում է Թագուհու կոմիտե, որի շրջանակներում սնունդ, հագուստ և դեղորայք է հավաքում նրանց համար, ովքեր առավել տուժել էին պատերազմի տարիներին։ Պատերազմի ընթացքում Մոդը դադարեցրել էր Բրիտանիա այցելությունները և միայնակության զգացողություն ուներ։ Այդ ընթացքում նա կրճատել էր իր ծախսերը՝ հասցնելով նվազագույնի։ Հայրենիք այցելությունները նա վերսկսել է ռազմական գործողությունների ավարտից հետո միայն։

Թագուհին աջակցություն է ցուցաբերել նորվեգական ֆեմինիստ Կատտի Անկեր Մյոլլերին։ Զբաղվել է երեխաների համար նախատեսված կահույքի կատարելագործմամբ։ Ստեղծել է Օսլոյի անգլիական այգին։ 1921 թվականին նա վաճառել է իր մի քանի լուսանկարները՝ ստացված գումարը տրամադրելով բարեգործությանը[9]։

Որդու ամուսնությունԽմբագրել

1929 թվականի մարտի 21-ին թագաժառանգ արքայազն Ուլաֆն ամուսնանում է շվեդական արքայադուստր Մարթա Սոֆիա Լովիս Դագմար Թյուրի (1901-1954) հետ, որը Կառլ Վեսթերգյոտլանդացու և արքայադուստր Ինգեբորգա Դանիացու դուստրն էր և Բելգիայի Ասթրիդ թագուհու քույրը։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխա.արքայադուստր Ռագնհիլդը (1930-2012), արքայադուստր Ասթրիդը (ծնված 1932) ապագա թագավոր Հարալդ V-ը (ծնված 1937)։ Մարտան թագուհի չի դարձել․ 1954 թվականին, դեռևս թագավոր Հակոն VII-ի իշխանության ժամանակ մահացել է քաղցկեղից[23]։ Մոդից հետո Նորվեգիայի կոնսորտ թագուհի տիտղոսը կրել է ներկայիս թագուհի Սոնյան (թագուհի 1991 թվականից)[24]։

Կյանքի վերջին տարիներԽմբագրել

Կյանքի վերջին տարիները ծանր են եղել Մոդի համար։ 1931 թվականին մահացել է Մոդի ավագ քույրը՝ թագավորական արքայադուստր Լուիզան։ 1935 թվականին կյանքից հեռացել է երկրորդ քույրը՝ Վիկտորիան, իսկ մեկ ամիս անց Մոդը կորցրել է իր եղբորը՝ թագավոր Գեորգ V-ին։ Այդպիսով, Էդուարդ VII թագավորի ու Ալեքսանդրա թագուհու երեխաներից միայն նա էր ողջ մնացել։ Թագուհին խորը դեպրեսիայի մեջ էր։ Նա ամեն օր նամակներ էր գրում իր հարսին՝ Մարիա Թեքսացուն, որի հետ մտերիմ է եղել ողջ կյանքի ընթացքում։ Նորվեգիայում նրան աջակցում էին ամուսինը, որդին և թոռները, սակայն թագուհու առողջությունն աստիճանաբար վատանում էր։ Կյանքի մայրամուտին նա գրեթե խլացել էր, ինչպես իր մայրը՝ թագուհի Ալեքսանդրան։ Մոդը տառապում էր նևրալգիայով և բրոնխիտով։ Մոդը հանրությանը վերջին անգամ ներկայացել է Ուեստմինստերյան աբբայությունում 1937 թվականի մայիսի 24-ին, իր զարմիկի՝ Ջորջ VI թագավորի և Եղիսաբեթ թագուհու թագադրման ժամանակ[25]։

ՄահԽմբագրել

1938 թվականի հոկտեմբերին նա վերադառնում է Անգլիա։ Սկզբում նա կանգ է առնում Սանդրինգհեմյան պալատում, բայց հետո տեղափոխվում է Լոնդոն։ Թագուհին հիվանդանում է, նրա որովայնի խոռոչը վիրահատում են։ Նոյեմբերի 16-ին Նորվեգիայից ժամանում է Հակոն թագավորը։ 1938 թվականի նոյեմբերի 20-ին՝ իր 69-րդ տարեդարձից վեց օր առաջ և մոր մահվան 13-րդ տարելիցի օրը, Էփլթոն հաուսում սրտի անբավարարությունից մահանում է Մոդ թագուհին[26][27]։ Թագուհին չհասցրեց լինել Նորվեգիայի անկախության երկրորդ անկման ականատեսը, որը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում Երրորդ Ռայխի օկուպացիայի արդյունքում։ Նորվեգայի թերթերին արգելված էր կիրակի օրերին լուրեր հրապարակել, սակայն այդ օրը թույլատրվել է, որ թերթերը Նորվեգիայի ժողովրդին հայտնեն իրենց թագուհու մահվան բոթը։ Թագուհու մարմինը փոխադրվել է Նորվեգիա բրիտանական գծանավով (HMS Royal Oak) և հրաժեշտի համար տեղադրվել է Օսլոյի մի փոքրիկ եկեղեցում[28]։ Մոդին հուղարկավորել են Աքերսհուս ամրոցում, դեկտեմբերի 8-ին: Օկուպացումի ավարտից հետո Հակոն VII թագավորը վերադարձել է Նորվեգիայի գահին և կյանքից հեռացել է Մոդի մահից 19 տարի հետո, 1957 թվականին։ Նա թաղված է կնոջ կողքին[9]։ Նրանց որդին՝ Ուլաֆ V-ը թագավորել է 1957 թվականից մինչև 1991 թվականը։

ՀիշատակԽմբագրել

Ի պատիվ Մոդ թագուհու անվանվել է.

Նորաձևության առաջատարԽմբագրել

Մոդը նորաձև հագնվողի համբավ է ձեռք բերել: 2005 թվականին Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում (V&A) տեղի է ունեցել նրա նրբաճաշակ զգեստապահարանի ցուցահանդեսը[35]։ Մոդի զգեստների բազմաթիվ տարրեր պագրվել են Ոճ և պերճանք (անգլ.՝ Style and Splendour) կատալոգում Նորվեգիայի թագուհի Մոդի զգեստապահարան 1896-1938 խորագրով։

ՊարգևներԽմբագրել

 
Ամուսնությունից հետո Մոդին թույլատրվել է ունենալ սեփական զինանշանը, հերալդիկ վահանը

  Նորվեգիայի պարգևներԽմբագրել

  Մեծ Բրիտանիայի պարգևներԽմբագրել

1887 թվականի օգոստոսի 6-ին Վիկտորիա թագուհին շքանշաններ է հանձնել Մոդին, Վիկտորիային և Լուիզային.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.oxforddnb.com/templates/article.jsp?articleid=34943&back=&version=2004-09
  2. 2,0 2,1 2,2 http://nla.gov.au/nla.news-article3630918
  3. 3,0 3,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. 4,0 4,1 THE I MPERIAL ORDER OF THE CROWN OF INDIA (անգլ.)
  5. 5,0 5,1 [Royalhttps://commons.wikimedia.org/wiki/Royal_Order_of_Victoria_and_Albert Order of Victoria and Albert]
  6. 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  8. The three daughters of King Edward VII and Queen Alexandra
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Zeepvat, Charlotte. Профиль Мод Великобританской на Oxford Dictionary National Biography. 2004
  10. Eilers, A. Marlene Queen Victoria's Descendants. — Baltimore, Maryland: Genealogical Publishing Co, 1987, էջ 176, էջեր 191 ISBN 9163059649
  11. Weir, Alison. [Britain's Royal Families, The Complete Genealogy.] London : Random House, 2008, էջ 320, էջեր 400, ISBN 9780099539735.
  12. Thomas Hosmer Shepherd. (British, 1793–1864)
  13. «Christenings of the Royal Family»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-06-ին։ Վերցված է 2017-02-05  Թագավորական ընտանիքի կնունքներ (անգլ.)
  14. Stephen Clarke. Dirty Bertie: An English King Made in France (2014) A biography of Edward VII.Самый французский английский король. Жизнь и приключения Эдуарда VII. Москва : РИПОЛ классик, 2015. — P. 80—81, 85—86, 88, 94, 97. — 352 p. — ISBN 978-5-386-08482-0. Իրինա Լիտվինովայի թարգմանություն անգլերենից (ռուս.)
  15. 15,0 15,1 Hibbert, 2007, էջ 182
  16. 16,0 16,1 King, 2007, էջ 144
  17. «Tiara Thursday: The Vifte Tiara»։ http://orderofsplendor.blogspot.com/ 
  18. THE DAILY DIADEM: QUEEN VICTORIA'S EMERALD AND DIAMOND TIARA
  19. «Prince and Princess Henry of Battenberg with their bridesmaids and others on their wedding day»։ National Portrain Gallery 
  20. «The Duke and Duchess of York and Bridesmaids»։ National Portrain Gallery 
  21. Aronson, 1973, էջ 305
  22. «Maud Charlotte Mary Victoria» (նորվեգերեն)։ NORSK BIOGRAFISK LEKSIKON 
  23. «Crown Princess Märtha (1901-1954)»։ The Royal House of Norway։ Վերցված է 04.09.2015 
  24. «Her Majesty The Queen»։ The Royal House of Norway։ Վերցված է 04.09.2015 
  25. «The Queen Mother in pictures»։ The Telegraph  Արքայական ընտանիքի նկարը Գեորգ VI և Եղիսաբեթի թագադրման օրը, 1937 թվականի մայիսի 24
  26. «Queen Maud Undergoes Operation»։ The Courier-Mail (Brisbane: National Library of Australia)։ նոյեմբերի 17, 1938։ էջ 7։ Վերցված է դեկտեմբերի 25, 2011 
  27. «Death of Queen»։ The Courier-Mail (Brisbane: National Library of Australia)։ նոյեմբերի 21, 1938։ էջ 1։ Վերցված է դեկտեմբերի 25, 2011 
  28. Sandelson Michael (հոկտեմբերի 28, 2011)։ «Norway's Queen Maud in euthanasia speculations»։ The Foreigner։ Վերցված է հուլիսի 9, 2013 
  29. «Queen Maud Land»։ Энциклопедия Британника։ Վերցված է 04.09.2015 
  30. «Dronning Mauds Fjell»։ Վերցված է 04.09.2015 
  31. «Queen Maud Gulf (Ahiak) Migratory Bird Sanctuary»։ Environment Canada։ Վերցված է 04.09.2015 
  32. «The Ship Maud»։ The Fram Museum։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 04.09.2015 
  33. «Dronning Maud fromasj (Haugesunddessert)»։ Վերցված է 04.09.2015 
  34. «Maud Angelica Behn»։ rootsweb։ Վերցված է 04.09.2015 
  35. V&A Պաշտոնական կայք

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել