Լուիզա Հեսսեն Կասելացի

Դանիայի կոնսորտ թագուհի

Լուիզա Հեսսեն Կասելացի կամ Լուիզա Վիլհելմինա Ֆրեդերիկա Ավգուստա Յուլիա Հեսսեն Կասսել Ռումպենհեյմցի (գերմ.՝ Luise Wilhelmine Friederike Caroline Auguste Julie von Hessen-Kassel zu Rumpenheim[5], դան․՝ Louise Wilhelmine Frederikke Caroline Auguste Julie, սեպտեմբերի 7, 1817(1817-09-07)[1][2][3][…], Կասել, Հեսսեն, Գերմանիա - սեպտեմբերի 29, 1898(1898-09-29)[1][2][3][…], Բերնստորֆ պալատ, Գենտոֆտե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), Հեսսենի արքայադուստր, ամուսնությունից հետո՝ Քրիստիան IX-ի հետ ամուսնանալուց հետո Դանիայի թագուհի (1863 թվականի նոյեմբերի 15), Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի և Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ի մայրը, նաև եվրոպական այլ միապետերի մայրը։

Լուիզա Հեսսեն Կասելացի
Louisehessekassel queen of denmark.jpg
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ և նկարչուհի
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1817(1817-09-07)[1][2][3][…]
Ծննդավայր Կասել, Հեսսեն, Գերմանիա
Վախճանի օր սեպտեմբերի 29, 1898(1898-09-29)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Բերնստորֆ պալատ, Գենտոֆտե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Գերեզման Ռոսկիլդեի մայր տաճար
Թաղված Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա Հեսսենի տուն
Քաղաքացիություն Flag of Germany (1867–1918).svg Գերմանական ռայխ և Flag of Denmark.svg Դանիա
Հայր Վիլհելմ Հեսսեն Կասսելացի
Մայր Լուիզա Շառլոտա Դանիացի
Ամուսին Քրիստիան IX[4]
Զավակներ Ֆրեդերիկ VIII Դանիացի, Ալեքսանդրա Դանիացի[4], Գեորգիոս I, Մարիա Ֆյոդորովնա, Տիրա Դանիացի և Վալդեմար Դանիացի
 
Ինքնագիր Louise of Hesse-Kasse signature.svg
Միացագիր Միացագիր
 
Պարգևներ

Փղի շքանշան, Դանեբրոգ շքանշան, Վիկտորիայի և Ալբերտի արքայական շքանշան և Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Լուիզան ծնվել է Հեսսեն-Կասել-Ռումպենհայմի գերմանացի արքայազն Վիլհելմի և նրա կնոջ՝ Օլդենբուրգցի Շառլոտայի ընտանիքում։ Նրա մայրը Դանիայի թագավոր Ֆրեդերիկ 5-րդի թոռնուհին էր, երեք տարեկան հասակից աղջիկն ապրում էր Դանիայում։

1842 թվականի մայիսի 26-ին նա ամուսնացել է իր զարմիկի՝ Շլեզվիգ-Հոլշտեյն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի արքայազն Քրիստիանի՝ Շլեզվիգ-Հոլշտայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի և Հեսսեն-Կասելի արքայադուստր Լուիզա Կարոլինայի որդու հետ։ Ծնունդով, չլինելով Դանիայի գահի անմիջական ժառանգը, 1847 թվականին Լուիզայի ամուսինը հայտարարվել է թագավոր՝ Քրիստիան VIII- ի (որի ազգականուհին էր Լուիզան) կամքով, որպես ապագա Ֆրիդրիխ VII- ի իրավահաջորդ, քանի որ վերջինս չէր կարող երեխաներ ունենալ։ Այս որոշումը պաշտպանել են Եվրոպայի խոշոր տերությունները։ 1853 թվականի հուլիսի 3-ին Ֆրիդրիխ VII- ը Լուիզային և նրա ամուսնուն հռչակել է թագավորական ժառանգորդ զույգ։ Ապագա թագուհին լարված հարաբերություններ ուներ արքայի հետ, որը մորգանատիկ ամուսնության մեջ էր դերասանուհի Լուիզա Ռասմուսենի հետ, ինչը Լուիզան չէր ողջունում։

Կոնսորտ թագուհիԽմբագրել

1863 թվականի նոյեմբերի 15-ին ամուսինները դարձել են Դանիայի միապետեր։ Լուիզայի ամուսնությունը հիմնված է եղել փոխադարձ զգացմունքների վրա, շատ երջանիկ և բազմազավակ։ Լուիզան ամուսնուն պարգևել է վեց երեխա։ Թագավորական զույգն ապրել է բավականին համեստ, իսկ Դանիայում համարվել է ընտանեկան բարեկեցության չափանիշ։ Ընտանեկան գործերը հիմնականում վարել է թագուհին։ Երբ 1870 թվականին թագուհու կրտսեր դուստրը՝ արքայադուստր Տիրան, հղիացել էր հեծելազորային լեյտենանտից, Լուիզան ստանձնել է իրավիճակի կարգավորումը՝ իր դստերը ուղարկելով Հունաստան՝ Հունաստանի թագավորի մոտ, որը Տիրի հարազատ եղբայրն էր, որտեղ արքայադուստրը կարողացել է երեխային լույս աշխարհ բերել և դա գաղտնի պահել մամուլից։

Թագուհի Լուիզան պալատական ​​կյանքը չի սիրել և շատ ժամանակ մարդկանցից մեկուսացած էր լինում։ Նա գործնականում ազդեցություն չի ունեցել քաղաքականության վրա։ Միակ բանը, որին մասնակցում էր թագուհին, իր վեց երեխաների ամուսնություններն էին։ Լուիզայի ջանքերի շնորհիվ Դանիայի արքայական տունը կապվեց Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի արքայական տոհմերի հետ։ Արքայական հարազատների շրջանում զույգը հայտնի էր որպես «Եվրոպայի սկեսրայր ու սկեսուր»։ Թագավորական զույգի երեխաներն ու թոռները ամբողջ Եվրոպայից ամեն տարի գալիս էին Դանիա։

Թագուհին հովանավորել է 26 տարբեր բարեգործական հաստատություններ, որոնցից շատերն ինքն էր հիմնել։ Լուիզան սիրում էր երաժշտություն և նկարչություն, հովանավորում էր լեհական ծագմամբ դանիացի հայտնի նկարիչ Էլիզաբեթ Յերիխաու Բաումանին։

Ուշ տարիներ և մահԽմբագրել

Իր կյանքի ավարտին թագուհին գործնականում խլացել էր։ Կյանքի վերջին տարիներին թագուհուն մշտապես ուղեկցում էին իր իսկ հիմնադրած սարկավագուհիների կազմակերպության երկու կանայք։ Լուիզան Դանիայի թագուհին է եղել 35 տարի՝ ավելի շատ, քան իրենից առաջ եղած ցանկացած մեկը։ Նա մահացել է 1898 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ամուսինը մահացել է 1906 թվականին։ Երկուսն էլ թաղված են Կոպենհագենի Ռոսկիլդեի մայր տաճարում։

ԸնտանիքԽմբագրել

 
Դանիայի թագավոր Քրիստիան IX-ը ընտանիքի անդամների, նրանց ամուսինների և թոռների հետ
Ամալիենբորգ, 1883-1886 թվականներ
նկարիչ՝ Լաուրից Տուկսեն

Քրիստիան IX-ի հետ համատեղ կյանքում Լուիզան ունեցել է վեց երեխա, որոնք բոլորն էլ բավական հաջող դինաստիական ընտանիքներ են կազմել։

ԾանոթագրություններԽմբագրել