Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի

Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի (նորվ.՝ Astrid Maud Ingeborg av Norge), (փետրվարի 12, 1932(1932-02-12)[1], Օսլո, Նորվեգիա), Ուլաֆ V թագավորի և իր կնոջ՝ Մարթա Շվեդացու երկրորդ դուստրը: Հարալդ V թագավորի ավագ և Ռագնհիլդ Նորվեգացու կրտսեր քույրը:

Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի
Prinsesse Astrid - no-nb digifoto 20160111 00009 bldsa pk kgl0077 (cropped).jpg
 
Ծննդյան օր փետրվարի 12, 1932(1932-02-12)[1] (88 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Դինաստիա Գլյուքսբուրգներ
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Հայր Ուլաֆ V[1]
Մայր Մարթա Շվեդացի[1]
Ամուսին Johan Ferner?
Զավակներ Cathrine Ferner?[1], Benedikte Ferner?[1], Alexander Ferner?[1], Elisabeth Ferner?[1] և Carl-Christian Ferner?[1]
 
Պարգևներ

Թագի դաշինքի մեծ խաչ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ, Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Royal Family Order of King Haakon VII of Norway?, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Հորդանանի աստղի շքանշան, Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր և Չուլա Չոմ Կլաոյի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Արքայադուստր Աստրիդը մկրտվել է 1932 թվականի մարտի 31-ին պալատական մատուռում, նրա հոգևոր ծնողներն են դարձել հայրական պապը և տատը՝ Նորվեգիայի թագավոր Հակոն VII -ը և Նորվեգիայի թագուհի Մոդ Բրիտանացին, նրա մայրական պապն ու տատը՝ Շվեդիայի արքայազն Կարլը և արքայադուստր Ինգեբորգը, նրա մորաքույրը՝ Արքայադուստր Աստրիտը՝ Բրաբանտի դքսուհին, Յորքի դքսուհի Էլիզաբեթը, Դանիայի արքայադուստր Թիրան, Շվեդիայի արքայազն Էուգեն և Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը: Արքայադուստր Աստրիդը անվանակոչվել է ի պատիվ իր հայտնի մորաքրոջ, հայրական և մայրական տատիկների:

Արքայադուստր Աստրիդը մեծացել է Ասքերում գտնվող Սկաուգում արքայական դղյակում և ստացել է մասնավոր կրթություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միանում է իր ընտանիքին, փախչելով նացիստներից և պատերազմն անց է կացնում իր մայրիկի, եղբոր և քրոջ հետ տարագրության մեջ՝ Վաշինգտոն ԿՇ -ում[2]:

Պատերազմից հետո նա Օքսֆորդում սովորել է տնտեսագիտություն և քաղաքական պատմություն:

1954 թվականի ապրիլին իր մոր մահից մինչև 1968 թվականի օգոստոսին եղբոր հարսանիքը, արքայադուստր Աստրիդը Նորվեգիայի առաջին տիկինն էր, իր հոր հետ միասին աշխատելով կողք-կողքի՝ բոլոր ներկայացուցչական պարտականությունների, այդ թվում, պետական այցերի ժամանակ:

Արքայադուստր Աստրիդն այժմ ապրում է Օսլոյում, Նորդմարկայում: Նրա հոբբիներն են գործելը, ասեղնագործությունը, կարդալը և ճենապակու վրա նկարելը:

2005 թվականին նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված արարողություններին, այդ թվում Լոնդոնում Նորվեգիայի միապետի աքսորությանը նվիրված հուշատախտակի բացման արարողությանը[3]:

2012 թվականի փետրվարին արքայադուստր Աստրիդն իր ծննդյան 80-րդ տարեդարձը տոնեց Օսլոյում գտնվող Թագավորական պալատում[4]:

Ամուսնություն և երեխաներԽմբագրել

Արքայադուստր Աստրիդն ամուսնանում է ամուսնալուծված, ազնվական տիտղոս չունեցող, նավաստի, օլիմպիական մեդալակիր և գործարար Յոհան Մարտին Ֆերների հետ (1927 թվականի հուլիսի 22 - 2015 թվականի հունվարի 24) 1961 թվականի հունվարի 12-ին, Ասքերում[5]: Հարսանիքը վարում էր Նիդարոսի եպիսկոպոս Բիշոպ Արնե Ֆյելբուն[6]:

Զույգն ունեցել է հինգ զավակ[7].

  • Կատրինե (ծնվ. 22 հուլիս 1962 թ.),
  • Բենեդիկտ (ծնվ. 27 սեպտեմբեր 1963 թ.),
  • Ալեքսանդր (ծնվ. 15 մարտ 1965 թ.),
  • Ելիզաբեթ (ծնվ. 30 մարտ 1969 թ.),
  • Կարլ-Քրիստիան (ծնվ. 22 հոկտեմբեր 1972 թ.):

Տիտղոսներ, պարգևներԽմբագրել

Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի
 
 
Տեսակմարդ
ՏիտղոսներՁերդ Մեծություն

ՏիտղոսներԽմբագրել

  • 12 փետրվարի 1932 – 12 հունվարի 1961: Ձերդ թագավորական մեծություն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ
  • 12 հունվարի 1961 – մինչև հիմա: Ձերդ մեծություն Արքայադուստր Աստրիդ, տիկին Ֆերներ

ՊարգևներԽմբագրել

Ազգային պարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. «Her Highness Princess Astrid»։ Kongehuset.no։ Վերցված է փետրվարի 1, 2013 
  3. «Plaque commemorating the King's exile»։ Kongehuset.no։ 2005-10-27։ Վերցված է փետրվարի 1, 2013 
  4. Berglund Nina (փետրվարի 12, 2012)։ «Palace dinner for princess’ 80th : Views and News from Norway»։ Newsinenglish.no։ Վերցված է փետրվարի 1, 2013 
  5. Lundy Darryl։ «p. 10161 § 101603»։ The Peerage 
  6. Koenig Marlene Eilers։ «Princess Astrid marries divorced commoner»։ Royalmusingsblogspotcom.blogspot.co.uk։ Վերցված է հունվարի 20, 2018 
  7. «Family Ferner»։ Tv2.no։ Վերցված է հունվարի 20, 2018 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 «The Decorations of HH Princess Astrid»։ Royalcourt.no։ Վերցված է հունվարի 20, 2018 
  9. «Photographic image» (JPG)։ S-media-cache-ak0.pinimg.com։ Վերցված է հունվարի 20, 2018 
  10. «Photographic image» (JPG)։ Judytravelsabroad.com։ Վերցված է հունվարի 20, 2018 (չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 «Princess Astrid Wearing Order, Decoration and Medals»։ Judytravelsabroad.com։ Վերցված է հունվարի 20, 2018 
  12. «Photographic image» (JPG)։ C7.alamy.com։ Վերցված է հունվարի 20, 2018 
  13. [1]
  14. «Photographic image» (JPG)։ S-media-cache-ak0.pinimg.com։ Վերցված է հունվարի 20, 2018 
  15. «Photographic image» (JPG)։ C7.alamy.com։ Վերցված է հունվարի 20, 2018 
  16. [2]

ԳրականությունԽմբագրել

  • Trond Norén Isaksen: Kvinne blant konger: En biografi om prinsesse Astrid. 412 sider. Damm 2007. ISBN 9788204136756

Արտաքին հղումներԽմբագրել