Հարալդ V (նորվ.՝ Harald V, փետրվարի 21, 1937(1937-02-21)[1][2][3][…], Սկաուգում, Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա), Նորվեգիայի թագավորը՝ 1991 թվականի հունվարի 17-ից։ Հաջորդել է իր հորը՝ Նորվեգիայի նախկին թագավոր Ուլաֆ V-ին։ 12-րդ դարից սկսած Նորվեգիայի առաջին արքան է՝ Հարալդ անունով։

Հարալդ V
նորվ.՝ Harald V
King Harald V of Norway Trondheim2010- 1.jpg
Զինվորական կոչումգեներալ, գեներալ և ծովակալ
Ծնվել է՝փետրվարի 21, 1937(1937-02-21)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրՍկաուգում, Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ԱզգությունՆորվեգացիներ
ՏոհմԳլյուքսբուրգներ
միապետ և ազնվական
ՇրջանավարտՕսլոյի համալսարան (1955), Բալիոլ քոլեջ (1962), Norwegian Military Academy? (1959), Oslo Cathedral School? (1955) և Befalsskolen for kavaleriet? (1956)
ՀայրՈւլաֆ V[3]
ՄայրՄարթա Շվեդացի[3]
ԵրեխաներՄարթա Լուիզա և Հակոն
ՀավատքՆորվեգիայի եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

ԿենսագրությունԽմբագրել

Հարալդը ծնվել է Ասքերի Սկաուգում նստավայրում 1937 թվականի փետրվարի 21-ին՝ արքայազն Ուլաֆ V-ի ընտանիքում։ Հետագայում Ուլաֆը դարձավ Նորվեգիայի թագավոր։ Հարալդն ընտանիքի երրորդ զավակն էր։ Ուներ երկու ավագ քույր։ 1940 թվականին թագավորական ընտանիքը, Երրորդ Ռայխի` Նորվեգիայի վրա հարձակվելուց հետո, լքեց Նորվեգիան։ Նրանք բնակվում էին Վաշինգտոնում։ 1945 թվականին արքայազնը վերադարձավ հայրենիք և սկսեց սովորել Օսլոյի համալսարանում և ռազմական ակադեմիայում։ 1960 թվականին սովորել է Օքսֆորդի համալսարանում։

1968 թվականին ամուսնացել է ոչ ազնվական Սոնյա Հարալդսենի հետ։ Նրանք ունեն երկու զավակ՝ արքայադուստր Մարթա Լուիզան և արքայազն՝ Հոքոնը, ով գահաժառանգն է։

Հարալդը հետաքրքրվում է առագաստային սպորտով և մեկ անգամ չէ՝ իր հոր` Ուլաֆի նման, մասնակցել աշխարհի առաջնությանը։ 1987 թվականին Նորվեգիայի թագավորության հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ, 1964, 1968, 1972 թվականներին Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության հաղթող։ 1964 թվականին նա է տարել Նորվեգիայի դրոշը Տոկիոյի օլիմպիական խաղերում։ Ի տարբերություն իր հորը, ով 1928 թվականին Ամստերդամում դարձել է չեմպիոն, Հարալդի լավագույն ցուցանիշը 8-րդ հորիզոնականն էր։ Արդեն 2005 թվականին 68 տարեկան հասակում իր ազգային հավաքականի հետ Շվեդիայում կայացած եվրոպական առաջնությունում հաղթանակ է տարել։

2003-2004 և 2005 թվականներին Հարալդ արքան ծանր հիվանդ էր։ Մի քանի անգամ ենթարկվել է քաղցկեղի վիրահատությունների։ Այդ ընթացքում միապետի պարտականությունները իրականացրել է արքայազն, թագաժառանգ Հոքոնը։

Հարալդը Նորվեգիայի բողոքական եկեղեցու առաջնորդն է։ Լինելով Նորվեգիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ունի գեներալի և ծովակալի կոչումներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել