Բացել գլխավոր ցանկը

Հակոն VII թագավորի թագադրմանը նվիրված մեդալ

Հակոն VII թագավորի թագադրմանը նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև[1]։

Հակոն VII թագավորի թագադրմանը նվիրված մեդալ
նորվ.՝ Kroningsmedaljen 1906
Kroningsmedaljen 1906 avers.jpg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրեր տրամագիծը 29 մմ
Հիմնադրման ամսաթիվ 1906թ.-ի հունիսի 22
Պարգևատրման քանակը արծաթ՝ 1252
բրոնզ՝ 640

ՊատմությունԽմբագրել

Նորվեգիայի թագավոր Հակոն VII թագադրումը տեղի ունեցավ 1906թ.-ի հունիսի 22-ին նորվեգական Տրոնհեյմ քաղաքում գտնվող Նիդերլանդյան տաճարում: Այդ կապակցությամբ հաստատվել է մեդալ երկու աստիճանակարգով՝ արծաթից և բրոնզից: Մեդալը շնորհվել է թագադրմանը մասնակցած նորվեգացիներին և օտարերկրացիներին:[1]

Հակոն VII թագավորի թագադրմանը նվիրված մեդալը անկախ Նորվեգիայում հաստատված առաջինն մեդալն էր և թագադրման վերջին մեդալը Սկանդինավիայում:[1]

Մեդալը նախագծել և պատրաստել են Իվար Տրոդսենը և Էիլիֆ Պետերսենը[2]։ Medaljongen ble produsert ved Den Kongelige Mynt på Kongsberg, mens monogrammet ble utformet og laget av gullsmedfirmaet Tostrup i Oslo.[1]

ՆկարագրությունԽմբագրել

 
Մեդալի հակառակ կողմը

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից ու բրոնզից՝ կախված մեդալի կարգից, որոնց վրա պատկերված է Հակոն VII թագավորի և Մոդ թագուհու թագադրման դրվագը:[1]

Դիմային հատվածում պատկերված է թագավորն ու թագուհին թագերով, թագադրման զգեստներով, թագավորի վզից կախված Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով: Պատկերի շուրջ գրված է «KONG • HAAKON • VII • OG • DRONNING • MAUD»:[1]

Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Նորվեգիայի թագավորական զինանշանը՝ վահանով և Սուրբ Օլաֆի շքանշանի շուրջ շղթայով: Պատկերի շուրջ գրված է «KRONINGEN • I • TRONDHJEM • 22DE • JUNI • 1906», իսկ ներքևում՝ «• ALT • FOR • NORGE •» (Ամեն ինչ հանուն Նորվեգիայի):[1]

  Մեդալի վերևի հատվածում ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին: Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, եզրերում սպիտակ և դեղին ուղղահայաց գծեր:[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Thornit, Per: The royal commemorative and coronation medals of Scandinavia 1892–1982, København: Ordenshistorisk selskab, 1984, s. 111–112.
  2. Støren, R. og Hans Holst: Myntgravør Ivar Throndsens medaljer, jetonger og merker, Publikasjoner fra Universitetets myntkabinett, nr. 3, Oslo: i kommisjon hos H. Aschehoug, 1937, s. 127.

ԱղբյուրներԽմբագրել