Հակոն VII (նորվ.՝ Haakon VII, օգոստոսի 3, 1872(1872-08-03)[1][2][3][…], Charlottenlund Palace, Գենտոֆտե, Դանիա[1] - սեպտեմբերի 21, 1957(1957-09-21)[4][1][2][…], Օսլոյի թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիա[4]), Նորվեգիայի թագավոր 1905 թվականի նոյեմբերի 25-ին (թագարդվել է 1905 թվականի հունիսի 22)։

Հակոն VII
Նորվեգիայի թագավոր
ԻշխանությունՆոյեմբերի 25 1905 - սեպտեմբերի 25 1957
ԹագադրումՀունիսի 22 1906
Զինվորական կոչումfirst lieutenant? և second lieutenant?
Ծնվել է՝օգոստոսի 3, 1872(1872-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրCharlottenlund Palace, Գենտոֆտե, Դանիա[1]
Մահացել է՝սեպտեմբերի 21, 1957(1957-09-21)[4][1][2][…] (85 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՕսլոյի թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիա[4]
Նորվեգիայի արքայական դամբարան[1]
Երկիր Նորվեգիա և Դանիա
ՀաջորդողՈւլաֆ V
ՈւղեկիցՄոդ Բրիտանացի
ՏոհմHouse of Glücksburg (Denmark)? և House of Glücksburg (Norway)?
միապետ և ազնվական
ՇրջանավարտRoyal Danish Naval Academy?
ՀայրՖրեդերիկ VIII Դանիացի
ՄայրLouise of Sweden?
ԵրեխաներՈւլաֆ V
Հավատքլյութերականություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծննդյան անունը Կարլ է (Կրիստիան Ֆեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Ակսել)։ Ծագումով Գլյուքսբորգեր տոհմից է, Կրիստիան IX թագավորի թոռը։ Կարլի հայրը՝ Ֆեդերիկ VIII 1906 թվականին դարձավ դանիական թագավոր, ում մեծ եղբայրը՝ Կրիստիան X-ը թագը ժառանգեց 1912 թվականին։ Կառլը նորվեգական խորհրդարանի կողմից ընտրվեց թագավոր այ բանից հետո, երբ Նորվեգիան չեղարկեց շվեդա-նորվեգական համաձայնագիրը և Նորվեգիայում գահընկեց արեց Շվեդիայի Օսկար II թագավորին։ Մայրական կողմից Կառլը հանդիսանում է Օսկարի մեծ եղբոր թոռը։

 
Վարչապետ Կրիստիան Միկելսոնը շնորհավորում է նորընտիր Հակոն VII թագավորին և թագաժառանգ Ալեքսանդրին նորվեգական «Հեիմդալ» ռազմանավի վրա 1095 թվականի նոյեմբերի 25-ին:

Նորվեգիայի թագավորական նոր ընտանիքը լքեց Դանիան դանիական թագավորական Dannebrog զբոսանավով և ժամանեց Օսլո-ֆյորդ։ Օսկարբորգ ամրոցում նրանք նստեցին դանիական «Հեիմդալ» զրահապատ հածանավ։ Երեք օր հետո՝ 1905 թվականի նոյեմբերի 25-ին նրանք հասան Կրիստանիա (Օսլո), որտեղ թագավորին և նրա ընտանիքին ընդունեց Նորվեգիայի վարչապետ Կրիստիան Միքելսոնը։

Թագավորը անունը փոխեց հին նորվեգական Հոկոն անունով, իսկ նրա որդին՝ Ալեքսանդրը, ստացավ Ուլաֆ անունը (հետագայում՝ Ուլաֆ V):

Անտարկտիդայում թագավոր Հոկոնի և նրա ընտանիքի պատվին անվանակոչվեցին բազմաթիվ աշխարհագրական օբյեկտներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիան գրավվեց Գերմանիայի կողմից և երկրում հաստատվեց Վիդքուն Քվիսլինգի նացիստական իշխանությունը։ Շնորհիվ նացիստների կողմից Օսլոյի շրջափակման գործողության դանդաղ լինելուն, ինչպես նաև Կարլ Յոհան Համբրոյի կողմից պատերազմին պատրաստվելուն՝ թագավորն ու կառավարությունը հակառակորդի հայտնվելուց 30 րոպե առաջ կարողացան հատուկ գնացքով լքել մայրաքաղաքը[7]։ 1940 թվականի հունիսի 9-ին Հոկոն VII արտագաղթեց և գլխավորեց Լոնդոն տեղափոխված կառավարությունը։ Նրա մոնոգրամը՝ H7, դարձավ Նորվեգիայի դիմադրության խորհրդանիշ։ Հոկոնի 52-ամյա գահակալությունը դրականորեն ընդունվեց նորվեգացիների կողմից։

Ընտանիք խմբագրել

Հոկոնը ամուսնացած է Էդուարդ VII-ի դստեր՝ իր խորթ քրոջ (հորաքրոջ աղջիկ) Մոդ Բրիտանացու հետ։ Հոկոն VII թագավորի խորթ եղբայրներն էին (միաժամանակ Կրիստիան IX թոռները) Նիկոլայ II-ը, Ջորջ V-ը և Կոնստանտինոս I-ը։

Հոկոն VII-ի նախնիները խմբագրել

Զինվորական կոչումներ խմբագրել

  • նորվեգական գեներալ ([նոյեմբերի 18, 1905)
  • նորվեգական ադմիրալ (նոյեմբերի 18, 1905)
  • դանիական ադմիրալ (նոյեմբերի 25, 1905)
  • британский адмирал (նոյեմբերի 25, 1905)
  • германский адмирал (հուլիսի 8, 1906)[8]

Պարգևներ խմբագրել

Նախորդող
Օսկար II
Նորվեգիայի թագավոր
Հոկոն VII

1905—1957
Հաջորդող
Ուլաֆ V

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.royalcourt.no/artikkel.html?tid=28678
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Хокон VII // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
  7. Norway after 1905 (Royal Norwegian Embassy in Washington). (անգլ.)
  8. H.M. Haakon VII King of Norway, 1872—1957 (անգլ.)
  9. Кавалеры Императорского ордена Святого Александра Невского (1725—1917). Биобиблиографический словарь в трех томах. Т.3. — М., 2009. — С.986. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոն VII» հոդվածին։