Բացել գլխավոր ցանկը

Գեորգիոս I (Հունաստանի թագավոր)

Գեորգիոս I (հուն․՝ Γεώργιος Αʹ, դեկտեմբերի 24, 1845(1845-12-24)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[1] - մարտի 18, 1913(1913-03-18)[1][2][3][4], Սալոնիկ, Հունաստան[1]), հելլենների թագավոր (հունարեն՝ Βασιλεύς των Ελλήνων) 1863-1913 թվականներին, Օտտոն I թագավորի հետնորդը 1862 թվականի Հունաստանի հանրաքվեի արդյունքներով, հունական Գլյուկսբուրգների դինաստիայի հիմնադիր:

Գեորգիոս I
Bergamasco – King George I of Greece.png
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝դեկտեմբերի 24, 1845(1845-12-24)[1][2][3]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[1]
Մահացել է՝մարտի 18, 1913(1913-03-18)[1][2][3][4] (67 տարեկանում) մարդասպանություն
Վախճանի վայրՍալոնիկ, Հունաստան[1]
Tatoi Royal Cemetery
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Flag of Greece.svg Հունաստան
ՏոհմԳլյուքսբուրգներ
քաղաքական գործիչ
ՀայրՔրիստիան IX
ՄայրԼուիզա Հեսսեն Կասելացի
ԵրեխաներԿոնստանտինոս I, Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Ալեքսանդրա Գեորգիեվնա, Նիկոլաոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Մարիա Գեորգիեվնա, Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն և Խրիստոֆորո, Հունաստանի և Դանիայի արքայազն
Կրոնական հավատքներլյութերականություն
ՊարգևներՊատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սուրբ Օլաֆի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Թագավորական վիկտորիանական շղթա և Փղի շքանշան
ՍտորագրությունGeorge I of Greece signature.svg

ԿենսագրությունԽմբագրել

Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի երկրորդ որդին է: Ծնունդով դանիական արքայազնը կրում է Քրիստիան-Վիլհելմ-Ֆերդինանդ-Ադոլֆ-Ջորջ Շլեզվիգ-Գոլշթեյն-Զոնդերբուրգ-Գլյուկսբուրգացի անունը: 1863 թվականի մարտի 30-ին 17 տարեկան հասակում նշանակվել է հունական գահին՝ հավաքելով 241 202 ձայնից ընդամենը 6-ը և զբաղեցրել 18-րդ տեղը[5] (մնացած թեկնածուները, որոնք հավաքել էին ավելի շատ ձայներ, տարբեր պատճառներով հրաժարվել են ղեկավարել երկիրը):

Թագավորը համակրանք ուներ ապագա Անտանտի երկրների հանդեպ: Հունական թագավորական ընտանիքը բարեկամական սերտ հարաբերությունների մեջ էր գտնվում բրիտանական և ռուսական դինաստիաների հետ: Գեորգիոս I-ի հարազատ քույրերն էին Մեծ Բրիտանիայի թագուհի Ալեքսանդրան, Էդուարդ VII-ի կինը և Ջորջ V-ի մայրը, ինչպես նաև ռուսական կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան, Ալեքսանդր III-ի կինը և Նիկոլայ II-ի մայրը: Ջորջ I-ը ամուսնացած էր Ալեքսանդր II-ի զարմուհու՝ Օլգա Կոնստանտինովնայի հետ: Թագավորական ընտանիքն ուներ հինգ որդի և երկու դուստր: Թագավորի զավակներից երեքը՝ Ալեքսանդրան, Նիկոլայը և Մարիան, նույնպես ամուսնացած էին Ռոմանովների ընտանիքի ներկայացուցիչների հետ: Ամուսնություններն ամրապնդել են Հունաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները:

1912-1913 թվականներին Առաջին Բալկանյան պատերազմի արդյունքում Հունաստանի տարածքը Թուրքիայի եվրոպական տիրությունների հաշվին կրկնակի անգամ ընդարձակվել է, ինչի արդյունքում Հունաստանը ստեղծել է այսպես կոչվող «մեծ գաղափարը»՝ Բյուզանդական կայսրության փաստացիորեն վերականգնում և թուրքերի արտաքսում ոչ միայն Եվրոպայից, այլ նաև Կոնստանդնուպոլսից և Փոքր Ասիայի որոշ հատվածից:

1867 թվականի մայիսի 4-ից եղել է ռուսական բանակի Նևսկի գնդի հրամանատար:

Գեորգիոս I թագավորը գնդակահարվել է 1913 թվականի մարտի 13-ին Սալոնիկում Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողությունների ժամանակ անիշխանական Ալեքսանդրոս Սխինասի կողմից: Մարտի 25-ին նրա մարմինը Սալոնիկից տեղափոխվել է Աթենք, որտեղ ապրիլի 3-ին տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը[6]:

Գեորգիոս I-ի երկար և հաջողակ թագավորումը նախաբան է հանդիսացել հետագա անկայուն ժամանակաշրջանի, մշտական պատերազմների և հեղաշրջումների համար, որոնք հետապնդում էին Հունաստանը ավելի քան 60 տարի:

ԸնտանիքԽմբագրել

1867 թվականին Գեորգիոս թագավորն ամուսնացել է Օլգա Կոնստանտինովնայի հետ (1851-1926), որը Մեծն Իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի դուստրն էր:

 
Գեորգիոս I-ը, Օլգա Կոնստանտինովնան և նրանց ավագ զավակները

Զավակներ՝

  • Կոնստանտին I (1868-1923) – Հունաստանի թագավոր (1913-1917, 1920-1922), ամուսնացել է արքայադուստր Սոֆիա Պրուսիացու հետ, ունեցել են երեք որդի և երեք դուստր:
  • Գեորգիոս (1869-1957) – Կորֆուի կոմս, ամուսնացել է արքայադուստր Մարիա Բոնապարտի հետ, ունեցել են մեկ որդի և մեկ դուստր:
  • Ալեքսանդրա (1870-1891) – Մեծն իշխան Պողոս Ալեքսանդրի կինը, ունեցել են մեկ որդի և մեկ դուստր:
  • Նիկոլայ (1872-1938) – ամուսնացել է Մեծն իշխանուհի Ելենա Վլադիմիրովնայի հետ, ունեցել է երեք դուստր:
  • Մարիա (1876-1940) – Մեծն իշխան Ջորջի Միխայլովիչի կինը, ունեցել են երկու դուստր:
  • Օլգա (1880) – մահացել է մանուկ հասակում:
  • Անդրեյ (1882-1944) – ամուսնացել է արքայադուստր Ալիսա Բատենբերգի հետ, ունեցել են չորս դուստր և մեկ որդի:
  • Քրիստոփոր (1888-1940) – առաջին կինը ամերիկացի ժառանգորդ Նենսի Ստյուարտն էր, երկրորդ կինը՝ ֆրանսիացի արքայադուստր Ֆրանսուազա Օրլեանցին, ունեցել են մեկ որդի:

ՀիշատակԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #102300186 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 The Peerage — ed. size: 717826
  5. In 1862, a Danish prince with only 0.00002% of the vote was elected King (անգլ.)
  6. «Правительственный вестник». 21 марта (3 апреля) 1913, № 65, стр. 4.

ԳրականությունԽմբագրել

  • John Campbell et Philip Sherrard, Modern Greece, Ernest Benn, Londres, 1968. ISBN 0-510-37951-6.
  • Walter Christmas, King George of Greece, Adamant Media Corporation, Londres, 2001. ISBN 1-4021-7527-2.
  • Richard Clogg, A Short History of Modern Greece, University Press, Cambridge, 1979. ISBN 0-521-32837-3.
  • Edward S. Forster, A Short History of Modern Greece 1821—1956, 3rd edition, Methuen and Co, Londres, 1958.
  • Michel de Grèce et Henri d’Orléans, Mon album de famille, Perrin, Paris, 1996. ISBN 2-262-01237-7.
  • John Van der Kiste, Kings of the Hellenes, Sutton Publishing, 1994.

Արտաքին հղումներԽմբագրել