Գեորգ V

(Վերահղված է Ջորջ Vից)

Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865(1865-06-03)[1][2][3][…], Մալբորո հաուս, Միացյալ Թագավորություն - հունվարի 20, 1936(1936-01-20)[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր չի խաղացել։

Գեորգ V
King George 1923 LCCN2014715558 (cropped).jpg
Զինվորական կոչումֆելդմարշալ
Ծնվել է՝հունիսի 3, 1865(1865-06-03)[1][2][3][…]
ԾննդավայրՄալբորո հաուս, Միացյալ Թագավորություն
Մահացել է՝հունվարի 20, 1936(1936-01-20)[1][2][3][…] (70 տարեկան) Էֆտանազիա
Վախճանի վայրՍանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Սուրբ Գեորգի մատուռ[6][7]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[8][9][10] և Flag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան
Ազգությունբրիտանացիներ
ՏոհմՎինձորների դինաստիա և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ, միապետ և ազնվական
ՇրջանավարտԹրինիթի քոլեջ
ՀայրԷդուարդ VII[7][11]
ՄայրԱլեքսանդրա Դանիացի[7][11]
ԵրեխաներԷդուարդ VIII[11], Ջորջ VI[11], Mary, Princess Royal and Countess of Harewood?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom?
ՀավատքԱնգլիկան եկեղեցի
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան, Imperial Service Order, Սուրբ Օլաֆի շքանշան, Նիդերլանդական արյուծի շքանշան, Հոհենցոլերնների տան շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Փրկիչի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան, Ոսկե գեղմի շքանշան, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Կապիչի շքանշան, Տատասկափուշի շքանշան, Սուրբ Պատրիկի շքանշան, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, Ազատության խաչ, Փղի շքանշան, Դանեբրոգ շքանշան, Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան, Օսմանիե շքանշան, Grand Cross of the Order of the Colonial Empire, Սև արծվի շքանշան, Վանդի թագի շքանշան, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Թագավորական վիկտորիանական շղթա,

Ալբերտի մեդալ (1913)

, Բատի շքանշան, Հնդկաստանի աստղի շքանշան, Հնդկաստանի կայսրության ամենաբարձր շքանշան, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Սուրբ Հուբերտի շքանշան, Grand Cross of the Sash of the Three Orders և Սուրբ Ստանիսլավի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա(1917թ․)։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[12]։ Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր։ Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ II-ի հայրը։

ԾանոթագրություններԽմբագրել