Սեղմիրան, կորսետ (ֆր.՝ corset, < corps - մարմին), լայն գոտի, որը պիրկ գրկում է կրծքավանդակը և գոտկատեղը։ Կանանց հանդերձանքի պարագա։ Բժշության մեջ կիրառում են օրթոպեդիկ սեղմիրան՝ ողնաշարի ծռումների և վնասվածքների դեպքում։ Նախատեսված է ողնաշարի շարժումները սահմանափակելու (սևեռող սեղմիրան), բեռնվածությունը թեթևացնելու (բեռնաթափող սեղմիրան), ինչպես նաև ձևախախտումները շտկելու (շտկող սեղմիրան) համար։ Սեղմիրան լինում է կոշտ, կիսակոշտ և փափուկ-առաձգական։ Պատրաստում են կաշվից, ժելատինային սոսնձից, ալյումինից, մետաղյա կամ պլաստմասսայե բեկակալներով գործվածքից։ Սեղմիրան մշտապես կրում են միայն բժշկի խորհրդով։

Սեղմիրան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։