Սանդրինգհեմ (Նորֆոլք)

Սանդրինգհեմ, գյուղ և եկեղեցական ծուխ Անգլիայի Նորֆոլք կոմսությունում։

Բնակավայր
Sandringham - geograph.org.uk - 1062504.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մակերես41,91 կմ²
Հեռախոսային կոդ01553
Փոստային դասիչPE35
##Սանդրինգհեմ (Նորֆոլք) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Գյուղը գտնվում է Դերսինգհեմից 2 կմ դեպի հարավ, Կինգս Լիննից 12 կմ դեպի հյուսիս և Նորվիչից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Եկեղեցական ծուխը ձգվում է Սանդրինգհեմ գյուղից դեպի արևմուտք մոտավորապես 6 կմ մինչև Վոշի ափերը ընդգրկելով Վեստ Նյուտոն և Վոլֆերտոն գյուղերը։ Այն ունի 41.91 կմ² տարածություն և 2001 թ. ուներ 176 տուն 402 բնակչությամբ։ Ըստ 2011 թ. մարդահամարի գյուղի բնակչությունը աճել է հասնելով 437-ի։ Տեղական կառավարության որոշմամբ ծուխը տեղակայված է Քինգս Լիննի և Վեստ Նորֆոլկի շրջանում։ Սանդգրիգհեմը քաջ հայտնի է այնտեղ գտնվող Սանդրիգհեմ Հաուզով և իր կալվածքով, որը Թագուհի Եղիսաբեթ II—ի և նրա մի քանի նախորդների սիրված ամառանոցն էր։ Սանդրիգհեմ Հաուզի մոտ է գտնվում Թագավորական Ախոռը, որտեղ գտնվում են թագավորական ձիերը։ Գյուղը Դիանա արքայադուստր Ուելսի ծննդավայրն է։

Արտաքին հղումներԽմբագրել