Հյուսիսային ծովային երթուղի

Հյուսիսային ծովային երթուղի, հայտնի է նաև որպես հյուսիսարևելյան ծովային երթուղի, նավարկելի ծովային երթուղի, եվրոպական և հյուսիսատլանտյան դիրքերից՝ Խաղաղ օվկիանոսի այն առաքման գոտին, որը ձգվում է Նորվեգիայի և Ռուսաստանի արկտիկական ափերով[1][2]։ Բերված պարագայում հյուսիսարևելյան ծովային երթուղին ուղիղ համեմատական է հյուսիսարևմտյան ծովային երթուղուն, որը տարածվում է Կանադայի աշխարհագրական մերձակայքերում։ Անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերով (արևմուտքից արևելք՝ Բարենցի, Կարայի, Լապտևների և Արևելասիբիրական ծովերով)՝ բնական ռեսուրսներով հարուստ Սիբիրի հյուսիսային և արևելյան մասերը եվրոպական արդյունաբերական շրջանների հետ։ Ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության՝ հյուսիսային ծովային երթուղին չի ներառում Բարենցի ծովը, հետևաբար՝ չի տարածվում դեպի Ատլանտյան օվկիանոս[3][4]։

Հյուսիսային ծովային ուղին (նշված է կապույտով) և դեպի Սուեզի ջրանցք տանող այլընտրանքային երթուղին։

Այդ ուղուն բնորոշ են Արկտիկայի խիստ կլիմայական պայմանները։ Նավարկությանը հիմնականում խանգարում է արկտիկական սառույցը (սառցուղու երկարությունը նորերկրյան նեղուցներից մինչև Պրովիդենյա նավահանգիստը՝ 5610 կմ), որն առանձին հատվածներում չի հալվում կարճատև ամռան ընթացքում։ Հյուսիսային ծովային ուղով առաջինը փորձել են նավարկել պոմորները 11-13-րդ դարերում։ 16-րդ դարում կազակները աստիճանաբար հայտնաբերել և յուրացրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սիբիրական ափերը։ 18-րդ դարում՝ Ռուսական կայսրության պայմաններում, կազմակերպվու է Հյուսիսային մեծ արշավախումբը։ Շվեդիայի թագավոր Օսկար II-ի ֆինանսավորմամբ 1878-1879 թվականներին շվեդա-ֆիննական արշավախումբը՝ Ադոլֆ Էրիկ Նորդենշելդի գլխավորությամբ, «Վեգա» նավով, նավագնացության երկու սեզոնի ընթացքում, առաջին անգամ անցնում է ամբողջ հյուսիսային ծովային ուղին։ 1932 թվականին առաջին անգամ մեկ նավագնացության ընթացքում (65 օրում) հյուսիսային ծովային ուղով անցնում է «Սիբիրյակով» սառցահատը՝ Շմիդայի գլխավորած արշավախմբով։ Նույն թվականին ստեղծվում է հյուսիսային ծովային ուղու գլխավոր վարչություն։ 1935 թվականից սկսվում է այդ ուղու կանոնավոր շահագործումը։ Ատոմային հզոր սառցահատների ստեղծումը հնարավորություն է տալիս այդ ուղին շահագործել ոչ միայն արկտիկական կարճ ամառվա ընթացքում, այլև ամբողջ տարին։ Այդպիսի առաջին նավարկությունը կատարվում է 1977 թվականի փետրվարի վերջին, «Արկտիկա» ատոմային սառցահատի օգնությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Østreng, Willy; Eger, Karl Magnus; Fløistad, Brit; Jørgensen-Dahl, Arnfinn; Lothe, Lars; Mejlænder-Larsen, Morten; Wergeland, Tor (2013). Shipping in Arctic Waters: A Comparison of the Northeast, Northwest and Trans Polar Passages. Springer. doi:10.1007/978-3-642-16790-4. ISBN 978-3642167898.
  2. Solski, Jan (2013). «New developments in Russian regulation of navigation on the Northern sea route». Arctic Review on Law and Politics. Norway: Gyldendal Academic (1): 90–120.
  3. Vidal, John (2013 թ․ հուլիսի 24). «Rapid Arctic thawing could be economic timebomb, scientists say». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Stephenson, Scott R.; Brigham, Lawson W.; Smith, Laurence C. (2013). «Marine accessibility along Russia's Northern Sea Route». Polar Geography. 37 (2): 111–133. doi:10.1080/1088937X.2013.845859.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային ծովային երթուղի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 447