Մարթա Լուիզա (Նորվեգիայի արքայադուստր)
Մարթա Լուիզա Նորվեգիայի արքայադուստր (նորվ.՝ Märtha Louise, Prinsesse av Norge, սեպտեմբերի 22, 1971[1], , Օսլո), Նորվեգիայի Թագավորության արքայադուստրը։ Գործող թագավոր Հարալդ V արքայի և Սոնյա թագուհու դուստրն է։ Նորվեգիայի կրոնպրինց Հոկոնի քույրն է։ Մարթա Լուիզան գահի հավակնորդների շարքում չորրորդն է՝ եղբորից և նրա երկու զավակներից հետո։ Մարթա Լուիզան գրող է և խմբագիր։
Մարթա Լուիզա | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 22, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | , Օսլո |
Երկիր | Նորվեգիա |
Տոհմ | House of Glücksburg (Norway)? |
գրող, խմբագիր, ֆիզիոթերապևտ, գործարար, ազնվական և alternative therapist | |
Շրջանավարտ | Smestad skole?, Kristelig Gymnasium? (1990), Waterstock House Training Centre?, Օքսֆորդի համալսարան, Bjørknes Private School? և Oslo University College? |
Հայր | Հարալդ V[1] |
Մայր | Սոնյա[1] |
Երեխաներ | Maud Angelica Behn?[1], Leah Behn?[1] և Emma Behn?[1] |
Հավատք | Նորվեգիայի եկեղեցի |
Պարգևներ |
Ամուսնություն և զավակներ
խմբագրելԱրքայադուստր Մարթա Լուիզան ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 22-ին մայրաքաղաք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։
2002 թվականի մայիսի 24-ից ամուսնացած է բանաստեղծ և գրող Արի Բեհնի հետ[6]։ Ամուսնական զույգն ունի երեք դուստրեր՝ Մոդ Անգելիկա Բեհնը (ծված 2003 թվականի ապրիլի 29-ին), Լեահ Իսադորա Բեհնը (ծնված 2005 թվականի ապրիլի 8-ին) և Էմմա Թալուլա Բեհնը (ծնված 2008 թվականի օգոստոսի 29-ին)[7]։
2016 թվականի օգոստոսի 5-ին հայտարարություն տարածվեց, որ Մարթա Լուիզան և Արի Բեհնը ամուսնալուծվել են[8]։
Գրքեր և կարիերա
խմբագրել2002 թվականին ամուսնու հետ միասին Մարթա Լուիզան գրեց գիրք, որտեղ պատմում էր իր և ամուսնու մինչամուսնական կյանքը։ 2004 թվականի նոյեմբերին արքայադուստրը լույս ընծայեց մանկական մի հեքիաթ երիտասարդ արքայազնի մասին, որի նախատիպը իր պապիկ Ուլաֆ V թագավորն էր. այդ հեքիաթը կոչվում է «Why Kings and Queens Don’t Wear Crowns»: Գրքում կա նաև ներդիր՝ սկավառակ, որի վրա ձայնագրված է աուդիոտարբերակը, որը կարդում է անձամբ արքայադուստր Մարթա Լուիզան։
Լայն տարածում գտավ ամբողջ Նորվեգիայի տարածքում այն հանգամանքը, որ արքայադուստր Մարթա Լուիզան բացեց այլընտրանքային բժշկության ուսուցողական կենտրոն։ Արքայադուստրը խոստովանել է, որ տիրապետում է պարանորմալ-գերբնական հատկությամբ և կարող է սովորեցնել մարդկանց, որ վերջիններս շփվեն հրեշտակների հետ։ Սկզբում այս նորությունը մեծ ալեկոծություն առաջացրեց նորվեգական հասարակությունում, սակայն, հետագայում այդ հարցին վերաբերվեցին բարեհաճորեն։
2009 և 2012 թվականներին Մարիա Լուիզան Էլիզաբեթ Նորդենգի հետ համատեղությամբ հրատարակեց երկու գիրք, որոնք նվիրված են հրեշտակներին։
Նրա վերջին գիրքը՝ «Հոգևոր գաղտնաբառը» թարգմանվել է ռուսերեն և տպագրվել«Լարինի Պրես» («"Ларини-Пресс"») հրատարակչության կողմից 2012 թվականին։ Արքայադուստր Մարիա Լուիզան և Էլիզաբեթ Նորդենգն անձամբ գիրքը ներկայացրին Մոսկվայում՝ պաշտոնական այցելության ժամանակ։
Պարգևներ
խմբագրել- Օլաֆ V թագավորի ընտանեկան թագավորական շքանշան
- Հարալդ V թագավորի ընտանեկան թագավորական շքանշան
- Օլաֆ V թագավորի հոբելյանական արծաթյա հուշամեդալ (1982 թվականի սեպտեմբերի 21)
- Սուրբ Օլաֆի շքանշանի մեծ խաչ (1989)
- Օլաֆ V թագավորի ծննդյան հարյուրամյակին նվիրված շքանշան (2003 թվականի հուլիսի 2)
- Նորվեգական թագավորական տան հարյուրամյակի շքանշան (2005 թվականի նոյեմբերի 18)
- Հարալդ V-ի արծաթյա հոբելյարի շքանշան (2016 թվականի հունվարի 17)
- Դանիա Փղի շքանշանի տիկին (հոկտեմբերի 13, 1992 թվական)
- Շվեդիա Կառլոս XVI Գուստավի հիսնամյակի հուշամեդալ (ապրիլի 30, 1996 թվական)
- Պորտուգալիա Ինֆանտ դոն Հենրիի շքանշան (փետրվարի 13, 2004 թվական)
- Հորդանան Հորդանանի աստղի շքանշանի մեծ ժապավեն
- Իսլանդիա Բազեի շքանշանի մեծ խաչ (հոկտեմբերի 26, 1993 թվական)
- Իսպանիա Քաղաքացիական ծառայության շքանշանի մեծ խաչ (հունիսիս 2, 2006 թվական)
- Ֆինլանդիա Ֆինլանդիայի Սպիտակ վարդի մեծ խաչ շքանշան
- Լյուքսեմբուրգ Ադոլֆ Նասաուի շքանշանի մեծ խաչ
- Նիդերլանդներ Թագի շքանշանի մեծ խաչ
- Շվեդիա Բևեռային աստղի շքանժանի մեծ խաչ
- Շվեդիա Շվեդիայի Կառլոս XVI Գուստավի հիսնամյամի շքանշան (ապրիլի 30, 2016 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.royalcourt.no/artikkel.html?tid=34903&sek=34890&scope=27248
- ↑ http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ «'Iconic royal wedding gowns». Harpers Bazaar.
- ↑ «Princess has another daughter». Aftenposten. 2008 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Går fra hverandre». www.kongehuset.no. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Underveis (portrettbok), av Erik Fosnes Hansen (2001)
- Fra hjerte till hjerte, av prinsessa Märtha Louise og Ari Behn (2002)
- Hvorfor de kongelige ikke har krone på hodet, av prinsesse Märtha Louise (2004)
- Møt din skytsengel, av prinsesse Märtha Louise og Elisabeth Nordeng (tidligare Samnøy) (2009)
- Englenes hemmeligheter: deres natur, språk og hvordan du åpner opp for dem, av prinsesse Märtha Louise og Elisabeth Nordeng (2012)
- Eventyr fra jordas hjerte, antologi i flere bande med barne-eventyr fra hele verden (Prinsesse Märtha Louise hovedredaktør), Bazar forlag (2007 —)[1]
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարթա Լուիզա Նորվեգիայի արքայադուստր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Духовный пароль http://www.spiritpass.ru/
- Kongehuset.no: Prinsesse Märtha Louise
- Astarte Inspiration Արխիվացված 2013-12-02 Wayback Machine
- Նորվեգիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայք(նորվ.)
- Նորություններ քագավորական ընտանիքից(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Լուիզա (Նորվեգիայի արքայադուստր)» հոդվածին։ |
- ↑ «Barnebokkritikk, om "Eventyr fra jordens hjerte"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.