Գյուղ
Ջաջուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵնթարկումԱխուրյան համայնք
ՄարզՇիրակի
ՀամայնքԱխուրյան համայնք|Ախուրյան
Վարչական ղեկավարՀրաչ Ռաֆայելյան[1]
Հիմնադրված է1828[2] թ.
Այլ անվանումներՃաճուռ[3], Շատջուր[3]
Մակերես24,7[2] կմ²
Կլիմայի տեսակցուրտ
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն779[4] մարդ (2024[4])
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ (Հայ առաքելական եկեղեցի)
Տեղաբնականունջաջուռցիներ
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2622[2]
Atheist Armenian/Ավազարկղ8 (Հայաստան)##
Atheist Armenian/Ավազարկղ8 (Հայաստան)

Ջաջուռ (կոչվել է նաև՝ Ճաճուռ, Շատջուր), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, բլրապատ վայրում[3]։ Վարչական տարածքը կազմում է 2416,21 հեկտար, բնակչությունը 779 մարդ (2024)[4]:

Աշխարհագրական բնութագիր

խմբագրել

Լեռնագրություն

խմբագրել

Գտնվում է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա[4]։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Գյուղն ունի կրաքարի, սև տուֆի և գորշ ածուխի[5] պաշարներ[3]։ Գործում է խճաքարի արտադրություն[2]։

Ջրագրություն

խմբագրել

Գյուղը հայտնի է իր խմելու ջրի և սառնորակ աղբյուրների հարուստ պաշարով[2]։ Գյուղն ունի արհեստական ջրամբար[4]։

Ջաջուռ գյուղում Ջաջուռ գետին միանում է Ջրհանձոր գետակը, որը սկիզբ է առնում Շիրակի լեռների հարավային լանջերից[6]։

Կլիմայական պայմաններ

խմբագրել

Կլիման ցուրտ է, մթնոլորտային տեղումները՝ բավարար էին[3], այժմ՝ սակավ[4]։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը[4]։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ[4]։

Բնություն

խմբագրել

Բուսական աշխարհ

խմբագրել

Գյուղում կան դեկորատիվ ծառեր[3]։ Գյուղի տարածքում հանդիպում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակներ, որոնցից մի քանիսը էնդեմիկ է Հայաստանում, կան նաև այնպիսինները, որոնք հանդիպում են միայն Ջաջուռում[7]։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Գյուղի տարածքում հանդիպում է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Հայկական մորեխը, որը էնդեմիկ միջատ է Հայաստանում[7]։

Թուրքական կապտաթիթեռ (Հայաստանի Կարմիր գիրք)[7] - հանդիպում է Ջաջուռի լեռնանցքում

Պատմություն

խմբագրել

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, Արևմտյան Հայաստանի Մուշի և Խնուսի գավառներից տեղահանված հայ գաղթականների կողմից[3][2]։ Հիմնադրման օրվանից գյուղը կոչվել է Ջաջուռ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ[3]։ Գյուղում է տեղակայված եղել տարածաշրջանի հիվանդանոցը, դատարանը և «Դուզքենդի շրջանի գլավնու նստավայրը»[2]։ 1937 թվականի դեկտեմբերի 31-ին մտել է Ախուրյանի շրջանի մեջ[3][8]։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից գյուղում եղել են զգալի ավերածություններ[3][2]։ 1995 թվականի դեկտեմբերի 4-ին մտել է Հայաստանի Շիրակի մարզի մեջ[3]։ 2017-2021 թվականներին մտել է Շիրակի մարզի խոշորացված Մարմաշեն համայնքի մեջ։

Գյուղի տարածքում 19-րդ դարում կառուցվել է երկաթուղու թունելը, որի երկարությունը 2 կմ է[4]։

Ջարդի ձոր

խմբագրել

1918 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ Յաղուբ Շևքի փաշայի ղեկավարությամբ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) ուղղությամբ շարժվող թուրքական «Կարս» զորամասի 2-րդ զորախումբը (XI կովկասյան հետևակային դիվիզիան, հրամանատար՝ Ջամիլ-Ջավադ բեյ և մի շարք հրետանային ու այլ առանձին զորամասեր)՝ մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը, որի բնակչությունը Ալեքսանդրապոլի գավառի բնակչության հետ միասին կոտորվել է Հերհերի ձորում (Ջարդի ձոր)։ 1920 թվականի նոյեմբերին քեմալական Թուրքիայի զորքերը երկրորդ ջարդն են իրագործել Ջարդի ձորում, որի արդյունքում զոհվել է շուրջ 50 գյուղից մոտավորապես 12000 մարդ։ Թուրքերը այս ձորն են բերել ու զանգվածաբար գնդակահարել, սրախողխող արել և ժայռերից գլորել են ձորը Ալեքսանդրապոլից, մոտակա գյուղերից և Ղարաքիլիսայի գյուղերից բազմահազար խաղաղ բնակիչների՝ հիմնականում կանանց ու երեխաների։

Բնակչություն

խմբագրել

Գյուղի բնակչությունը հայեր են[2]։ 2022 թվականի տվյալներով գյուղում բնակվում է 712 մարդ[2]։ Ներկայումս գյուղն ունի 30 անօթևան ընտանիքներ[2]։

1831 թվականին ուներ 486, 1897 թվականին՝ 1517, 1926 թվականին՝ 797, 1939 թվականին՝ 1092, 1959 թվականին՝ 818, 1970 թվականին՝ 887, 1979 թվականին՝ 742, 1989 թվականին՝ 563 հայ բնակիչ[3][8]։

Տարի 1831[3][8] 1873[8] 1886[8] 1897[3][8] 1904[8] 1914[8] 1914[8] 1916[8] 1919[8] 1922[8] 1926[3][8] 1931[8] 1939[3][8] 1959[3][8] 1970[3][8] 1979[3][8] 1989[3][8] 2001 2011 2019 2022[2] 2023[9] 2024[4]
Բնակիչ 486[3][8] 1011[8] 1357[8] 1517[3][8] 1795[8] 2540[8] 1947[8] 1983[8] 2300[8] 1011[8] 797[3][8] 862[8] 1092[3][8] 815[3][8] 887[3][8] 742[3][8] 563[3][8] 824 830[10] 740 712[2] 660[9] 779[4]

Տնտեսություն

խմբագրել

Տները քարակերտ են, մեծագույն մասը՝ թեք տանիքով[3]։ Խմելու ջուրը բերված է 2 կմ հեռավորությունից[3]։ Գյուղը գազաֆիկացված չէ[2]։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է[2], որի հիմնական ուղղությունը երկրագործությունն է[4]։ Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ[3][4]։

Արդյունաբերություն

խմբագրել

Սովետական Հայաստանի շինանյութ արտադրող առաջին ձեռնարկություններից է եղել Ջաջուռի կրի գործարանը։

Մշակույթ

խմբագրել

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

խմբագրել

Ջաջուռ գյուղում է ծնվել տաղանդավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը (1928-1975), որի տուն-թանգարանը գյուղում կառուցվել է 1982 թվականին[3][4]։ Տուն-թանգարանում ներկայացված են նրա հայտնի աշխատանքները[4]։ Իտալացի մասնագետների ջանքերի շնորհիվ 2009 թվականին վերականգնվել և տուն-թանգարանում է տեղադրվել նրա «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Գյուղն ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, պոլիկլինիկա, կենցաղսպասարկաման տաղավար[3][4]։ Այժմ ունի՝ միջնակարգ դպրոց և բուժամբուլատորիա[4]։ Գյուղում չկա սպորտային դահլիճ, համայնքային կենտրոն[2]։

Կրթություն

խմբագրել

Գյուղը ունեցել է ծխական դպրոց, որի հիմքի վրա 1870 թվականին բացվել է տարածաշրջանի միջնակարգ դպրոցը[3], որտեղ հաճախել են շրջակա յոթ գյուղերի երեխաները[2]։ Գյուղի դպրոցում 1941 թվականին աշխատել է մանկավարժ Մկրտիչ Խանզադյանը[11], իսկ 1944 թվականից հետո՝ մանկավարժ Արամայիս Գևորգյանը[12]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի

խմբագրել

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերված է[2]։

Հայտնի մարդիկ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ». shirak.mtad.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 «Ջաջուռ» (PDF). shirak.mtad.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 389 — 804 էջ։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 «Ջաջուռ» (PDF). shirak.mtad.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Գորշ ածուխի մասին Հայկական հանրագիտարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  6. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 103 — 150 էջ։
  7. 7,0 7,1 7,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 «Ջաջուռ (Շատջուր) գյուղի և Ջաջուռավան կայարանի բնակչությունը 1831-1931 թթ». aniarc.am. 2021 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
  9. 9,0 9,1 «Շիրակի մարզ» (PDF). armstat.am. 2019 թ․. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
  10. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  11. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  12. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987: