Արծիվ-մահապարտներ, հատուկ նշանակության գումարտակ։ Կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյանի զորակոչով և նախաձեռնությամբ՝ ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի (Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք) ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Գումարտակի բոլոր ազատամարտիկները պարգևատրվել են ՀՀ «Արիություն» մեդալով, առանձին ազատամարտիկներ արժանացել են կառավարական բարձր պարգևների ու շքանշանների։ Հրամանատարներ՝ Ա․ Պետրոսյան (ընդհանուր համակարգող), Հ․ Հովսեփյան։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3»․․․ «Արծիվ-33» ջոկատներ, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են ռազմական գործողությունների։

Արծիվ-մահապարտներ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png