Թաթոս Գևորգյան
Թաթոս Ռաֆիկի Գևորգյան (նոյեմբերի 27, 1956, Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2018, Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, «Արամ Մանուկյան» կամավորական ջոկատի հրամանատար։ Ազատամարտիկ Դավիթ Գևորգյանի ավագ եղբայրը։
Թաթոս Ռաֆիկի Գևորգյան | |
---|---|
![]() | |
նոյեմբերի 27, 1956 - փետրվարի 21, 2018 (61 տարեկան) | |
Ծննդավայր | Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորամաս | «Արամ Մանուկյան» ջոկատ |
Պաշտոն | Հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | ՀՀ Երասխի ինքնապաշտպանություն, Ջերմուկի սահմանների պաշտպանություն, Այգեպարի և Ոսկեպարի պաշտպանական գործողություններ, Արցախի Հանրապետության Իվանյանի, Վարանդայի և Շուշիի ազատագրում, Մարտակերտի ինքնապաշտպանություն։ |
Կրթություն | Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, Մինաս Ավետիսյանի անվան Ջաջուռի միջնակարգ դպրոց, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Թաթոս Գևորգյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում, ատաղձագործ Ռաֆիկ Գևորգյանի ընտանիքում։ Նրա պապը՝ Միսակ Գևորգյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և զոհվել է մարտերից մեկում։ Նախնական կրթությունը ստացել է Ջաջուռի միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 1979 թվականին ավարտել է Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը, ապա Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 18 տարի աշխատել է «Երևանշին» տրեստում, զուգահեռ` 1984 թվականից աշխատել է դեղատների Գլխավոր վարչությունում («Արֆարմացիա»)։ 1983-1986 թվականներին սովորել և ավարտել է ՀԿԿ Կենտկոմի Մարքսիզմ-Լենինիզմի Համալսարանի կուսակցական տնտեսական ակտիվի ֆակուլտետը։ 2006 թվականի օգոստոսի 1-ից աշխատել է «Ալֆա ֆարմ» ընկերությունում։
Մարտական ուղիԽմբագրել
Թաթոս Գևորգյանը իր մարտական ուղին սկսել է 1988 թվականից՝ Հ.Ա.Բ. «Արամ Մանուկյան» ջոկատից, որպես հրամանատար։
1990 թվականին մասնակցել է Երասխի ինքնապաշտպանությանը, պաշտպանել է Ջերմուկի և Ջերմաջուրի սահմանները, Այգեպարի և Ոսկեպարի ինքնապաշտպանական գործողություններին։
1991 թվականին տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ և 1992 թվականին ընդգրկվել «Արամո 114» ջոկատում և մասնակցել Իվանյանի, Վարանդայի և Շուշիի ազատագրմանը։
1993 թվականին մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտակերտի ինքնապաշտպանական մարտական գործողություններին, Հաթերքի, Մեծշենի ազատագրմանը։
Թաթոս Գևորգյանը մահացել է 2018 թվականի փետրվարի 21-ին Երևանում։ Հուղարկավորվել է փետրվարի 23-ին Ջաջուռ գյուղում։
ՊարգևներԽմբագրել
- 2007 թվականի մայիսի 28-ին պարգևատրվել է «Անմար կրակներ» ՌԲՀԿ-ի «Հայոց Արծիվ» մեդալով։
- 2009 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանի թիվ 669 հրամանով պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազեն Սարգսյան» մեդալով։
- 2010 թվականի նոյեմբերի 30-ին, ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով։
- «Ազատագրում» հայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Ազատագրում 1988-1994» մեդալով։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հ.Ա.Բ.» հասարակական կազմակերպություն, մարտական ուղի
- Արծվանիստ Զեյթուն, Լևոն Սողոմոնյան, 2007թ., էջ 508