Յաղուբ Շևքի Սուբաշը (թուրքերեն՝ Yakup Şevki Subaşı, 1876, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 20, 1939(1939-12-20), Ստամբուլ, Թուրքիա), գեներալ-մայոր (Օսմանյան կայսրության բանակ), բանակի գեներալ (թուրքերեն՝ Orgeneral):

Յաղուբ Շևքի Սուբաշը փաշա
թուրքերեն՝ Yakup Şevki Subaşı Paşa
Յաղուբ Շևքի Սուբաշը փաշա
դեկտեմբերի 20, 1939(1939-12-20) (տարիքը 62–63)
ԾննդավայրԽարբերդ
Մահվան վայրՍտամբուլ
ԳերեզմանԹուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Զորատեսակհետևակ
Ծառայության տարիներՕսմանյան կայսրություն, Օսմանյան կայսրություն՝ 1896—1920,
Թուրքիա Թուրքիա՝ հոկտեմբերի 31 1921—1926
ԿոչումՕսմանյան կայսրություն, Օսմանյան կայսրություն՝ գեներալ-մայոր, Թուրքիա Թուրքիա՝ բանակի գեներալ
Հրամանատարն էրԲոսֆորի ամրացված շրջանի հրամանատար,
XIX հետևակային դիվիզիայի հրամանատար,
VI բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ
III բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ,
XV բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ,
II Կովկասյան բանակային կորպուսի հրամանատար,
IX դաշտային բանակի զորահրամանատար,
II դաշտային բանակի շտաբի պետ, զորահրամանատար
Պաշտոնամրացված շրջանի հրամանատար, հետևակային դիվիզիայի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատար, դաշտային բանակի զորահրամանատար, Թուրքիայի Բարձրագույն Ռազմական Խորհրդի անդամ
Մարտեր/
պատերազմներ
Բալկանյան պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ՝ Դարդանելի ճակատամարտ, Առաջին համաշխարհային պատերազմ (Կովկասյան ճակատ)
Թուրքիայի անկախության պատերազմ
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Պաշտոնաթող1926
Պարգևներփաշա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1876 թվականին Խարբերդում, Արևմտյան Հայաստան։ 1896 թվականին ընդունվել է Օսմանյան կայսրության ռազմական ակադեմիա, 1900 թվականին ավարտել է, ստանալով շտաբս-կապիտանի (թուրքերեն՝ kurmay yüzbaşı) կոչում[1]։ Եղել է II դաշտային բանակի շտաբի պետ։ Բալկանյան պատերազմների ժամանակ եղել է Օսմանյան կայսրության հրետանու պետ։

Առաջին համաշխարհային պատերազմը դիմավորեց Ստամբուլի ամրացված շրջանի պետի պաշտոնում։ VI բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ[2]։ Առաջին համաշխարհային պատերազմում Դարդանելի ճակատամարտի ժամանակ եղել է XIX հետևակային դիվիզիայի հրամանատար, ապա՝ III բանակային կորպուսի հրամանատար։ Գալիցիայի ռազմագործողության ժամանակ եղել է XV բանակային կորպուսի հրամանատար։ Հաջող մարտական գործողությունների համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

1917 թվականից՝ II դաշտային բանակի շտաբի պետ, ապա՝ հրամանատար։ Մարտնչել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

2 մարտի 1918 թվականի նշանակվել է IX դաշտային բանակի զորահրամանատար[2]։ Մասնակցել է Հայ-թուրքական պատերազմներին։ 1918ապրիլ ամսից եղել է«Կարս» բանակախմբի զորահրամանատարը[2]։

1920 թվականին եղել է Մալթայի աքսորականների շարքում։ 1921 թվականին վերադարձել է աքսորից։ Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ եղել է II դաշտային բանակի հրամանատար[1]։ 1924 թվականից՝ Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի անդամ։ Զորացրվել է 1926-ին՝ բանակի-գեներալ կոչումով։ Վախճանվել է 20 դեկտեմբերի 1939 թվականին, Կոստանդնուպոլիս-Ստամբուլ քաղաքում։

Յաղուբ Շևքի փաշան որպես հայ ժողովրդի դահիճ և ռազմական հանցագործ խմբագրել

Յաղուբ Շևքի փաշան 1918թ. թուրք-հայկական պատերազմում խմբագրել

Օսմանյան բանակի գեներալ Յաղուբ Շևքի փաշան իր սև հետքն է թողել հայոց պատմության մեջ։ Նրա անունը հիշատակվում է հայոց պատմության 1918 թվականի մի շարք իրադարձությունների մեջ, որոնք աղետալի դեր են խաղացել հայ ժողովրդի համար։ Մասնավորապես, 1918 թվականի՝ Հայաստանի համար բախտորոշ ռազմաքաղաքական իրադարձությունները ուսումնասիրած Գնդապետ Աշոտ Հ. Հարությունյանի հեղինակած «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները» ռազմապատմական աշխատությունում Յաղուբ Շևքի փաշան հիշատակված է մի շարք պարբերություններում։

Յաղուբ Շևքի փաշան «Կարս» զորախմբի հրամանատար խմբագրել

Այսպիսով, Ղարաքիլիսա-Ղազախ ուղղությունը գլխավորն էր, որովհետև թուրքերը շտապում էին Ղազախ-Աղստաֆա-Ելիզավետպոլ գծով հասնել Բաքու[3]։

3-րդ և 4-րդ զորախմբերը, այսինքն՝ IX կովկասյան հետևակային դիվիզիան և XXXVI կովկասյան հետևակային դիվիզիան խնդիր ունեին Սարդարապատի և Սշտարակի կողմերից ներխուժել Երևան և վերջ տալ արևելահայության վարչական կենտրոնին[3]։

Յաղուբ Շևքի փաշայի զորքերի վայրագություններն ու ոճիրները Արևելյան Հայաստանի մի շարք վայրերում խմբագրել

Օսմանյան զինված ուժերի զորքերը իրենց եղեռնագործությունները և, մասնավորապես, ոճրագործությունները հայության հանդեպ շարունակում էին գործել բոլոր այն վայրերում, որոնք նրանց հաջողվում էր զավթել։ Ահա ինչպես են նկարագրվում Յաղուբ Շևքի փաշայի հրամանատարությանմբ գործող օսմանյան «Կարս» զորախմբի, մասնավորապես, վերջինիս կազմում գտնվող XI կովկասյան հետևակային դիվիզիայի (հրամանատար՝ Ջամիլ Ջավադ բեյ) կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները Արևելյան Հայաստանի կարևոր բնակավայրերից մեկում՝ Ղարաքիլիսայում (ներկայումս՝ Վանաձոր)։

  • «Թուրքերի ներխուժումը Ղարաքիլիսա հայ ժողովրդի պատմության ամենամռայլ էջերից է[3]։ Արևելյան խորամանկության և թուրքական բռնակալության օրենքներին ու սովորույթներին հավատարիմ դիվիզիայի հրամանատար Ջևիդ փաշան սկզբում խոստանում էր պաշտպանել կարգ ու կանոնը, արգելել կամայականություններն ու բռնությունները[3]։ Սակայն դա միայն կեղծ խոստում էր, որպեսզի Ղարաքիլիսայի և շրջակա գյուղերի բնակչությունը մնա տեղում, չհեռանա անտառներն ու ձորերը[3]։ Շուտով նույն Ջևիդ բեյն իր զինվորներին թույլատրեց երեքօրյա լիակատար ազատություն[3]։ Միացած տեղի քրեական և այլ տականքների, հիմնականում՝ մուսավաթական տարրերի հետ, թուրք բարբարոսները խոշտանգումների էին ենթարկում հայ գերի սպաներին ու զինվորներին[3]։ Նախ քիչ թե շատ աչքի ընկնող բնակիչներին, ապա առհասարակ տղամարդկանց, խումբ-խումբ քշում էին ձորերն ու սարերը, նվաստացումների ենթարկելուց հետո, գնդակահարում[3]։ Թալանում էին Ղարաքիլիսայի և հարևան գյուղերի բոլոր բնակիչներին, խլում ոչ միայն ոսկեղենը, զարդերը, հագուստեղենը, անկողինը, հացը, սննդամթերը, այլ նաև գյուղատնտեսական ողջ գույքը, սկսած գերանդիից մինչև փոցխը[3]։ «Պատմության անարգանքի սյունին գամելը» շատ մեղմ արտահայտություն է, եթե այդ ասվի թուրք ասկյարների և սպաների կողմից աղջիկներին, կանանց բռնաբարելու, քստմնել տեսարանների վերաբերյալ, որոնք իրականացվում էին ամուսինների, ծնողների ներկայությամբ[3]։ Ըստ որոշ աղբյուրների, միայն գնդակահարվածների թիվը հասնում էր 4.000-ի։»[3]

Յաղուբ Շևքի փաշան IX դաշտային բանակի հրամանատար խմբագրել

1918 թ. հունիսի 5-ին Էնվեր փաշան ժամանեց Բաթում և ձեռնամուխ եղավ [Օսմանյան կայսրության[12]] արևելյան զորքերի վերախմբավորմանը։ Ստեղծվեցին երեք բանակային կորպուսներ, որոնց մեջ մտնում էին 15-րդ, 19-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 46-րդ և 50-րդ հետևակային դիվիզիաները։ Դրանց մի մասը մասնակցել էր [Առաջին համաշխարհային] պատերազմին եվրոպական թատերաբեմում և Դարդանելում[3]։ Յուրաքանչյուր դիվիզիայում հաշվվում էր 9.000-10.000 զինվոր ու սպա[3]։

Էնվերը որոշեց արևելքում ստեղծել նոր՝ IX բանակը, որի կազմում էին նախկին III բանակի մնացորդները[3]։ IX բանակը բաղկացած էր երկու բանակային կորպուսից` I և IV[3]։ I բանակային կորպուսի հրամանատարն էր Քյազիմ Կարաբեքիրը, IV-ինը՝ Իսխան փաշան[3]։

Էնվերի հրամանով նորաստեղծ IX բանակի հրամանատար նշանակվեց Յաղուբ Շևքի փաշան[3]։

Այս բանակը, որպես առավել մարտունակ, զբաղեցնում էր թուրքական Կովկասյան ճակատի աջ թևի կենտրոնը։ Բանակի շտաբը տեղավորվել էր սկզբում Էրզրումում, հետագայում՝ Կարսում[3]։

Յաղուբ Շևքի փաշան Մալթա կղզու աքսորում խմբագրել

Յաղուբ Շևքի փաշան, որպես ռազմական հանցագործ, հայ ժողովրդի կոտորածներ և մարդկության հանդեպ հանցագործություններ իրականացրած անձնավորություն՝ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Անտանտի հաղթական տերությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիո կողմից աքսորվել է բրիտանական տիրույթ հանդիսացող Մալթա կղզին, որտեղ ափ է իջել 1920թ. հունիսի 13-ին։ Մալթայում բանտարկության տարիներին նրա բանտային համարանիշը եղել է 27 97։

Գրականություն խմբագրել

  • T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademelerdeki Komutanların Biyografileri, Genelkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, s. 66.
  • Գնդապետ Աշոտ Հ. Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները։ Հայաստանի Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, 1984։
  • Е.Ф.Лундшувейт. Турция в годы первой мировой войны. Москва, 1966.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Yakup Şevki Subaşı — Kim Kimdir? Արխիվացված 2013-10-26 Wayback Machine (թուրքերեն)
  2. 2,0 2,1 2,2 Участники Первой мировой войны — Биографический указатель (ռուս.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 Գնդապետ Աշոտ Հ. Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները։ Հայաստանի Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, 1984։
  4. 1918 թ. մայիսի 15-ին։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  5. նկատի ունի «Ջիհադը»։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  6. Գնդապետ Աշոտ Հ. Հարությունյանի «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները» աշխատությունում հենց այդպես է գրված՝ «Յաղուբ-Շևքեթ փաշան», փոխանակ գրելու՝ «Յաղուբ-Շևքի փաշան»։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան։
  7. 1984-ին՝ Կալինինո, 1991-ից՝ Տաշիր։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան։
  8. Օսմանյան կայսրության III բանակի հրամանատարը։ - Գնդապետ Մնացական Ռ.Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  9. Օսմանյան կայսրության ռազմական նախարար, երիտթուրքական եռապետ Էնվեր փաշայի եղբայրը, «Կովկասի իսլամական բանակի» հրամանատարը, որի նպատակն էր գրավել Բաքուն և պլացդարմ ստեղծել համաթուրանական ծրագրերի հետագա իրականացման համար։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան։
  10. Е.Ф.Лундшувейт. Турция в годы первой мировой войны. Москва, 1966.
  11. Ելիզավետպոլը, Այսինքն՝ հայկական Գանձակը, հռչակված էր այսպես կոչված Հարավ-Արևելյան Կովկասի մուսուլմանական հանրապետության կամ «Ադրբեջանական հանրապետության» մայրաքաղաք՝ թուրքերեն «Գյանջա» անվամբ։ Հենց Ելիզավետպոլում էր գտնվում Օսմանյան կայսրության բանակի սվիններով ստեղծված այդ արհեստածին հանրապետության կառավարությունը։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան։
  12. - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան։

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել