Թաղաղու ղրիմյան

բույսերի տեսակ
Թաղաղու ղրիմյան
Թաղաղու ղրիմյան
Թաղաղու ղրիմյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Asphodelaceae
Ենթաընտանիք Թաղաղլուայիններ (Asphodeloideae)
Ցեղ Թաղաղու (Asphodeline)
Տեսակ Թաղաղու ղրիմյան (A. taurica)
Միջազգային անվանում
Asphodeline taurica

Թաղաղու ղրիմյան (լատին․՝ Asphodeline taurica), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերեևակալված հաստ ցողունով բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, որն ունի 60-80 սմ բարձրություն։ Տերևները բազմաթիվ են, 1-2 մմ լայնությամբ, ցողունը՝ մինչև ծաղկաբույլը ծածկող լայն թաղանթային եզրով։ Ծաղկաբույլը ունի խիտ երկար ողկույզի տեսք։ Ծաղիկները սպիտակ են։ Տուփիկը ձվաձև կամ գնդաձև է, 12-15 մմ երկարությամբ։ Սերմերը գորշավուն են, 6 մմ տրամագծով[1]։

Տարածում խմբագրել

Հայասատանում հանդիպում է Շիրակի (Ջաջուռի լեռնաշղթա, Բագրավան) և Լոռու (Սպիտակի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Չերքեզիայում, Հարավարևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, Բալկանյան թերակղզում և Արևմտյան Սիրիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտու 1200-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ տեղերում, տափաստաններում, մարգագետնատափաստաններում, տափաստանային թփերի մացառուտներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն 2 ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ․ կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ․ կմ-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Շիրակի լեռնաշղթայի վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու ղրիմյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու ղրիմյան» հոդվածին։